Կորոնավիրուսից ավելի հաճախ տղամարդիկ են մահանում. 70-ից բարձր անձինք քիչ են վարակվում, բայց մեծ մասամբ մահացու ելքով

Հունաստանը բացել է իր զբոսաշրջային այցեքարտը՝ կղզիները, սակայն զբասաշրջիկները հունական կղզիներ դեռեւս չեն կարող մտնել: Եվրոպան շարունակում է թուլացնել կարանտինը, Գերմանիայի տնտեսությունը փակուղի է մտել, իսկ Ճապոնիայում ամբողջությամբ հանվել է արտակարգ դրության ռեժիմը: Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակը շարունակում է առկախված սպառնալիք մնալ, տնտեսությունները շարունակում  են անկում ապրել, մարդիկ՝ ահաբեկվել, իսկ ցուցանիշները՝ աճել ու աճել:

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասնում է արդեն 5,5 միլիոնի: Այդ ցուցանիշի 1,5 միլիոնից ավելին, ըստ Ջոն Հոփքինսի անվան ամերիկյան հետազոտական համալսարանի տվյալների, բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Ճիշտ է, Միացյալ Նահանգների ցուցանիշների հետ անհամեմատելի տվյալներով, բայց երկրորդ տեղում արագորեն հայտնվել է Բրազիլիան՝  մոտ 363 հազար դեպքով: Երրորդ տեղում շարունակում է մնալ Ռուսաստանի Դաշնությունը՝  ավելի քան 350 հազար դեպքով:

Եվրոպական երկրները շարունակում են աստիճանաբար թուլացնել կարանտինային միջոցառումները: Դրանք շարունակվում են արդեն մի քանի շաբաթ շարունակ, բայց պետությունների ղեկավարությունները, սահմանափակումների վերացման կամ թուլացման հետ մեկտեղ մտավախություն ունեն, որ վարակի երկրորդ ալիքը կարող է սպառնալ բոլորին: Նման մտավախություն ունի նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

Վարակի տարածման բազմաթիվ հետազոտությունները փաստում են  COVID-19-ի տարածվելու  ինտենսիվությունը: Եթե տարածման տեմպերը կրկին բարձրանան սահմանափակումները  արդեն իսկ թուլացրած երկրներում, ապա կառավարությունները կրկին ստիպված կլինեն դիմել խիստ միջոցառումների, հնարավոր է՝ անգամ ավելի խիստ, քան նախկինում:

Գերմանիայում, որտեղ կարանտինը թուլացրել էին դեռ ապրիլին, առայժմ հաջողվում է խուսափել վարակակիրների թվի եւ մահերի կտրուկ աճից: Վերջին օրերին Գերմանիայում Covid-19-ի 289 նոր դեպք է հաստատվել, մահացել է վարակակիր 10 հիվանդ: Համաճարակի բռնկումից ի վեր Գերմանիայում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի178 հազար դեպք է հաստատվել: Ռոբերտ Կոխի ինստիտուտի՝ կիրակի օրը հրապարակված զեկույցի տվյալներով, նրանց ճնշող մեծամասնությունը՝ մոտ 160 հազար մարդ, առողջացել է:

Ինստիտուտում ուսումնասիրել են համաճարակի եւ վարակակիրների հետ կապված վիճակագրությունը: Այդ ուսումնասիրությամբ պարզվել է, որ վարակը միաժամանակ եւ նույնկերպ թիրախավորում է եւ՛ տղամարդկանց, եւ՛ կանանց: Այս պահի դրությամբ, աշխարհում վարակակիրներնի շարքում կանայք ավելի մեծ թիվ են կազմում՝ 52 տոկոսը կանայք են, 48 տոկոսը՝ տղամարդիկ: Մահացածների շարքում, ընդհակառակը՝ ավելի մեծ թիվ են կազմում տղամարդիկ՝ 55 տոկոս: Հետազոտությունը ցույց է տվել, որ ամենից ռիսկային խումբը 70 տարեկանից բարձր անձինք են, նրանք քիչ են վարակվում, սակայն  մեծ մասամբ հիվանդությունը նրանց համար ավարտվում է մահվան ելքով: Մինչ այժմ ամբողջ աշխարհում վարակվածների թվի 19 տոկոսն են կազմում 70-ն անց մարդիկ, սակայն մահացածների ընդհանուր թվի գերակշիռ մասը՝ 86 տոկոսը հենց այդ տարիքային խմբի մարդիկ են:

Այս տարվա առաջին եռամսյակում գերմանական տնտեսությունը ծանր անկում է ապրել, այս մասին նշվում է այսօր հրապարակված պաշտոնական վիճակագրության մեջ:

Ըստ Դաշնային վիճակագրության գրասենյակի տվյալների, առաջին եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ-ն նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 2.2% -ով: Վիճակագրությունը ցույց է տալիս արտահանման, սպառման եւ ներդրումների կտրուկ անկում: Փորձագետները ակնկալում են, որ անկումը կշարունակվի երկրորդ եռամսյակում, այնուհետ տնտեսությունը կսկսի վերականգնվել:

Հունական կղզիներն այսօրվանից կրկին բաց են Հունաստանի բնակիչների համար: Կղզիների եւ երկրի մայրցամաքային մասի միջեւ կրկին սկսել են լողալ լաստանավերը: Կղզիները ամբողջովին փակվել էին մարտ ամսվից, երբ երկրում ներդրվեց կարանտինային ռեժիմ:

Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել էր, որ երկիրը այլ երկրի զբոսաշրջիկների համար կբացվի հունիսի 15-ից: Դա ավելի շուտ է նախնական կանխատեսումներից ու սպասումներից, սակայն օդային հաղորդակցությունը աշխարհի երկրների մեծ մասի հետ, ըստ վարչապետի,  կբացվի հուլիսին միայն: Նշենք, որ երկրի ընդհանուր ՀՆԱ-ի քառորդը ստացվում է զբոսաշրջությունից:

Հունաստանում Covid-19-ի համաճակի բռկման օրվանից կորոնավիրուսի բավական քիչ  թվով դեպքեր են գրանցվել՝ 2878 դեպք, 171 մահ:

Արտակարգ դրությունն, ի թիվս այլ երկրների, չեղարկվել  է նաեւ Ճապոնիայում: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է արտակարգ դրության ավարտի մասին: Երկրի ամբողջ տարածքով մեկ հանվել են բոլոր սահմանափակումները:

Աբեն նշել է, որ Ճապոնիայում այդ սահմանափակումները հանելու համար չափազանց խիստ քննադատության են ենթարկվել, սակայն կարծում են՝ երկրում առկա իրավիճակը համապատասխանում է սահմանափակումերը հանելու որոշմանը: Ըստ վարչապետի, Ճապոնիային հաջողվել է վերահսկողության տակ առնել համաճարակային իրավիճակը: Արտակարգ դրության ռեժիմը Ճապոնիայում սահմանվել էր ապրիլի 7-ին, աստիճանաբար թուլացվել՝ մայիսի կեսերից:

Այսօր հրապարակված տվյալների համաձայն, Ճապոնիայում մինչեւ օրս կորոնավիրուսի 16.550 դեպք է հաստատվել եւ 820 մահ:

Թե ինչպիսին կլինի աշխարհի օդանավակայանների աշխատանքը՝  սահմանափակումները հանելու պարագայում եւ ինչպես կկարողանան դիմակայել ուղեւորահոսքին օդանավակայանները, իսկ մեծաթիվ զբոսաշրջիկների հոսքին՝ ընդունող  երկրները, դեռ դժվար է կանխատեսել: Որոշ օդանավակայաններում, օրինակ ուղեւորների համար նախատեսված հատուկ լվացարաններ են տեղադրվել, որոնք աշխատում են 20 վայկրկյան՝ յուրաքանչյուր սեղմումի ժամանակ, որպեսզի ապահովեն ձեռքերի ամբողջական մաքրում:

Աշխարհի մի քանի օդանավակայաններում էլ, օրինակ, արդեն տեղադրվել են 40 վայրկյանում մարդուն ամբողջությամբ ախտահանող հատուկ սարքեր: Ընդամենը պետք է մտնել փոքրիկ խցիկը, սպասել 40 վայրկյան եւ դուրս գալ:

Տպել
1784 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին