Կորոնավիրուսից մահացած մոր հուղարկավորության ժամանակ վարակված աղջիկները եւս մահացել են

29/05/2020 schedule18:55

Կորոնավիրուսից մահացած 80-անց կնոջ հուղարկավորության ժամանակ արտակարգ իրավիճակի կանոնները չպահպանելու հետեւանքով նրա երկու դուստրերը վարակվել են, եւ նրանք նույնպես մահացել են. այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք այս դեպքով ունենք մեկ ընտանիքից մահացած երեք հոգի»,- նշեց նա՝ կրկին ու կրկին հորդորելով քաղաքացիներին պահպանել նշված բոլոր կանոնները՝ սոցիալական հեռավորությունը, դիմակների կրումը:

«Ինչո՞ւ ենք մենք ասում՝ կրեք դիմակներ, քանի որ այսօր հանրապետությունում ունենք հազարավոր ասիմպտոմ դեպքեր, այսինքն՝ այդ մարդիկ նույնիսկ իրենք չգիտեն, որ հիվանդ են: Այդ մարդիկ չունեն որեւէ բողոք, որպեսզի դիմեն որեւէ առողջապահական հիմնարկ, թեստավորվեն, եւ պարզվի նրանց՝ հիվանդ լինելու հանգամանքը: Նրանք, ովքեր գիտեն, որ իրենք հիվանդ են, ավելի զգույշ են, եւ հարազատներն են ավելի զգույշ: Եվ այս պարագայում մենք այս պարզագույն կանոնների պահպանմամբ, եթե նույնիսկ առնչվենք այդ ասիմպտոմ դեպքերի հետ, ունենք 95 տոկոս հավանականություն, որ չենք վարակվի նրանցից: Եթե մենք ինքներս ենք ասիմպտոմ հիվանդ, ունենք 95 տոկոս հավանականություն, որ այս կանոնների պահպանման պարագայում չենք վարակի ուրիշների»,- ասաց վարչապետը:

Տպել
1576 դիտում

Մարտունիում 65 մահճակալ հզորությամբ բժշկական կենտրոն է կառուցվում

Կապանում այրվում է մոտ 30 հա խոտածածկ տարածք

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ. նախագահ

Զինծառայողները ֆիզիկական պատրաստության ստուգարքներ են հանձնել

Եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը. վարչապետի խոսնակ

Կասեցումներ «ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտե»-ում և «Հայանտառ» ՊՈԱԿ»-ում

Հուլիսի 6-ին Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսի 45 նոր դեպք. ինֆեկցիոն հիվանդանոցում 67 հիվանդ է բուժվում

Ծառա­­յության կազմակերպման ուղղությամբ բարձր արդյունք­ներ գրանցած անձնակազմը ԳՇ պետի հրամանով արժանացել է խրախուսանքի

Դատական նիստերը տապալելու դասական օրինակ էին նաեւ պաշտպանների այսօրվա ելույթները. Քոչարյանի գործով դատախազ

Աճանան գյուղի մոտակայքում խոտածածկ տարածք է այրվում

Երանոս գյուղում ավտոմեքենա է այրվել

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետին Կյուշու կղզու ավերիչ ջրհեղեղի և սողանքների կապակցությամբ

Եզրափակիչ ՀՀ ֆուտբոլի առաջնության վերջին տուրում. «Արարատ-Արմենիան» մոտ է 2-րդ անգամ չեմպիոն դառնալուն

Նորանշանակ դեսպան Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահին

Ընտրակաշառքի գործով կալանավորվել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը

«Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Հայկ Կարապետյանը

Փոխվարչապետի նախագահությամբ կայացել է սոցիալական վճարների թվայնացման և ապականխիկացման խնդրին նվիրված հեռավար աշխատաժողով

Կորոնավիրուսով է վարակվել Գյումրու ծերերի-տուն ինտերնատի 55 տարեց ու 12 աշխատակից. տարեցներից մեկը մահացել է

ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված հագուստ և բջջային հեռախոսներ

Դատարանը մերժեց պաշտպանների վարքագծում իրավունքի չարաշահում ճանաչելու մասին դատախազի միջնորդությունը