Ծանրաբեռնվածության հարցով մինչ օրս 77 դատավոր դիմել է ԲԴԽ-ին. բաշխման ցանկից անունները ժամանակավորապես հանվել են

Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունների ստանձնման պահից՝ 2018 թ. ապրիլի 9-ից մինչ օրս ՀՀ 77 դատավոր դիմել է Խորհրդին` աշխատանքային ծանրաբեռնվածության կամ առանձնակի  բարդության գործի առկայության հիմքով գործերի բաշխման ցանկից իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանելու կամ բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելու խնդրանքով:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան` տեղեկացրել է Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:

Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի համաձայն` դատարան ուղարկված գործը ստանալուն պես անհապաղ մուտքագրվում է Համակարգչային ծրագրում, եւ մուտքագրված գործերը հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի դատավորների միջեւ: Հաշվի առնելով, որ  դատավորները շարունակ բարձրաձայնում են իրենց ծանրաբեռնվածության մասին` դիմել էինք Դեպարտամենտին` հետաքրքրվելով, թե ընդհանուր առմամբ, քանի դատավոր է դիմել Խորհրդին՝ գործերի բաշխման ցանկից իր անունը հանելու խնդրանքով, մասնավորապես, ինչ տեսակի գործեր քննող դատավորներ են եղել նրանք, դիմումներից քանիսն է բավարարվել, քանիսը` ոչ: Խնդրել էինք հայտնել, թե որպես կանոն, որքան ժամանակով է կասեցվել բաշխման գործընթացը, եւ արդյոք դա գնահատվել է խնդրի լուծման արդյունավետ միջոց: Նաեւ խնդրել էինք տեղեկացնել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում դատավորների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու, բաշխման եւ ընթացիկ գործերի մակագրման գործընթացներում համաչափությունը պահելու ուղղությամբ:

Մեր հարցմանն ի պատասխան` Դատական դեպարտամենտը տեղեկացրել է, որ դիմումատու 77 դատավորներից 35-ն ունեցել են քրեական, 38-ը՝ քաղաքացիական, իսկ 4-ը՝ վարչական մասնագիտացում, ընդ որում, դատավորներից 4-ը դիմել են իրենց բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ սահմանելու, իսկ 73-ը՝ իրենց անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու խնդրանքով: Ընդհանուր առմամբ, ներկայացվել է 96 դիմում, այսինքն` եղել են դատավորներ, որոնք դիմել են մեկից ավելի անգամներ: Քննարկման արդյունքում «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի  42-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով 96 դիմումներից բավարարվել է 83-ը, մերժվել` 11-ը, եվս 2 դիմում քննարկման փուլում է: Ինչ վերաբերում է կասեցման ժամանակահատվածին եւ արդյունավետությանը, Դեպարտամենտից տեղեկացրել են, որ նման վերլուծություն, վիճակագրություն կամ այլ հաշվառում չի իրականացվում: Նշենք, որ հիշյալ հոդվածի համաձայն` ԲԴԽ-ի կողմից սահմանված ժամանակահատվածը չի կարող գերազանցել 6 ամիսը, սակայն դատավորի դիմումի հիման վրա այն կարող է երկարաձգվել, եթե առանձնակի բարդության գործի քննությունը չի ավարտվել:

Անդրադառնալով դատավորների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու վերաբերյալ մեր հարցին` Դեպարտամենտից պատասխանել են, որ այդ ուղղությամբ Խորհրդի կողմից ներկայումս ձեռնարկվում են մի շարք միջոցներ. «Մասնավորապես, իրավասու մարմինների հետ կազմակերպվող հանդիպումների ընթացքում որպես խնդրի լուծման տարբերակ քննարկվում են օրենսդրական համապատասխան փոփոխությունների միջոցով վեճերի լուծման արտադատական մեխանիզմների ընդլայնման, էլեկտրոնային արդարադատության ներդնման, դատավորների թվաքանակի ավելացման տարբերակները եւ այլն: Ինչ վերաբերում է դատավորների միջեւ գործերի բաշխման գործընթացներում համաչափություն պահպանելու վերաբերյալ հարցադրմանը, տեղեկացվում է, որ Օրենքի 41-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների ուժով՝ դատավորների միջեւ գործերի բաշխումը, վերաբաշխումը եւ կոլեգիալ դատական կազմերի ձեւավորումը կատարվում են հատուկ համակարգչային ծրագրի միջոցով, որի շահագործման կարգը սահմանում է Խորհուրդը»,- նշել են Դեպարտամենտից եւ ընդգծել, որ ծրագրին ապօրինի միջամտելն առաջացնում է քրեական պատասխանատվություն. «Խորհուրդն ապահովում է Համակարգչային ծրագիրը մշակելը, կատարելագործելը, դրա գաղտնիությունը, անվտանգությունը, գործարկելը եւ սպասարկելը»,- ասված է հարցման պատասխանում:

Մեր զրույցում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ծանրաբեռնվածությունը հաշվի առնելով` 2019 թ. նոյեմբերին ինքը եվս նման խնդրանքով դիմել է ԲԴԽ-ին. «2018 թ. փետրվարին ընդունված «Դատական օրենսգրքի» փոփոխություններով, երբ ստեղծվեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, նախատեսվեց 62 դատավորի թվակազմ, որից 25-ը` քրեական մասնագիտացում ունեցող, եւ ի տարբերություն նախորդ կարգավորման` մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողությունը վերապահվեց միայն քրեական մասնագիտացման դատավորներին: Ստեղծվեց իրավիճակ, երբ ըստ պաշտոնական տվյալների` Երեւանի մի քանի դատավոր միայնակ քննեցին եւ որոշումներ կայացրին ավելի շատ մինչդատական վարույթին վերաբերող գործերով, քան այդպիսիք մուտքագրվել են մեկ մարզի դատարան»,- ասաց նա` ընդգծելով նաեւ, որ տարբեր ժամանակահատվածներում 25-ի փոխարեն փաստացի պաշտոնավարել են առավել նվազ թվով դատավորներ, ինչը եվս նպաստել է ծանրաբեռնվածության մեծացմանը. «Թափուր հաստիքների, լիազորությունների կասեցման, այլ դատարան գործուղված, արձակուրդ մեկնած ու վերաբաշխելու համար գործերը հանձնած, թոշակի անցնելու կապակցությամբ բաշխման ցանկից դուրս գտնվող դատավորների առկայությունն ու այլ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոնների պատճառով առաջացել էր աննախադեպ ծանրաբեռնվածություն. վարույթումս քննվում էր 80-ից ավելի քրեական գործ եւ 50-ից ավելի միջնորդություն (դիմում, բողոք)»,- պատմեց դատավորը` նշելով, որ այդ ծանրաբեռնվածությունն ուներ աճի միտում. «Գործընկերներիս չծանրաբեռնելու համար գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես դուրս գալու խնդրանքով ավելի վաղ՝ մինչ 2019 թ. նոյեմբերը ԲԴԽ-ին չեմ դիմել, սակայն հաշվի առնելով, որ նշված ժամանակահատվածում միջոցներ էին ձեռնարկվում դատավորների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու, բաշխումը եւ ընթացիկ գործերի մակագրումը հավասարեցնելու կամ համաչափությունը պահպանելու ուղղությամբ, եւ քանի որ բաշխման ցանկից դուրս գալու դիմումներ էին ներկայացնում նաեւ մյուս՝ համեմատաբար առավել ծանրաբեռնված դատավորները, խնդրել էի քննարկել նաեւ իմ անուն-ազգանունը գործերի բաշխման համակարգչային ծրագրի ցանկից հանելու հարցը»: Հարությունյանի խոսքով` իր դիմումը բավարարվել էր, եւ բաշխումը կասեցվել էր մի քանի շաբաթով, սակայն խնդիրը այդպիսով չէր լուծվել. «Դրան զուգահեռ նորանշանակ դատավորներն ու նրանք, ովքեր գործուղումից վերադարձել էին ու քիչ գործ ունեին այդ պահին, ավելի շատ էին ծանրաբեռնվել, քան մյուսներս»: Ըստ Հարությունյանի` դատավորների գերծանրաբեռնվածության լուծման առաջնահերթ տարբերակը դատավորների քանակի ավելացումն է:

Նշենք, որ ըստ Դատական դեպարտամենտի պատասխանի` դատական համակարգում առկա է դատավորի 244 հաստիք, որոնցից փաստացի պաշտոնավարում է 233-ը: Նրանցից քաղաքացիական մասնագիտացում ունի 119-ը,  քրեական մասնագիտացում` 80-ը,  իսկ վարչական` 45-ը: Դատական իշխանության պաշտոնական կայքի տվյալներով` Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում այս պահին առկա է դատավորի 7 թափուր հաստիք, որոնցից 5-ը` քաղաքացիական, 2-ը` քրեական գործերով. «Քաղաքացիական 3 եւ քրեական 1 թափուր հաստիք առկա է Սյունիքի մարզի, քաղաքացիական 2-ական` Տավուշի եւ Շիրակի, եւ քրեական 1` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարաններում»:

 

Լուսանկարում՝ ձախից՝ Դավիթ Հարությունյանը, Կարեն Փոլադյանը

Տպել
2124 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին