Այստեղ եմ դատական հարցերով. փարիզաբնակ Դավիթ Երեւանցին՝ իր մանկության, հաջողությունների, արվեստի, սերերի մասին

Երևանում է փարիզաբնակ քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Դավիթ Երևանցին: Վաղուց արդեն համաշխարհային համբավ ձեռք բերած արվեստագետն  ասում է՝ իր հաջողության գրավականներն են աշխատասիրությունն ու նպատակասլացությունը, որոնցով առատորեն պարգևատրել է Բարձրյալը:

Գողացված փքաբլիթից մինչև Ֆրանսիայի արվեստների ասպետ

Դավիթ Երևանցին հիշում է՝ մի անգամ նույնիսկ փքաբլիթ է գողացել, որովհետև ապրում էին ծանրագույն պայմաններում, անհայր, մայրը չէր հասցնում բավարարել երեխաների կարիքները: Հաջողություններ ունենալով Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի տեխնիկումում ուսանելու տարիներին՝ մոտ հինգ տասնամյակ առաջ, այն ժամանակ՝ Դավիթ Բաբայանը, որոշում է տեղափոխվել Եվրոպա: «Ոչ ոք չունեի, լեզու չգիտեի, միայն զգում էի, որ հաջողություններ եմ ունենալու: Խորհրդային բարքերն ինձ համար չէին՝ կոմսոմոլ և այլն: Ամենակարևորը՝ ես գտա հաջողության դռները բացելու բանալին. դա աշխատասիրությունն է»,- ասում է մեծանուն քանդակագործը: Դավիթ Երևանցու ստեղծագործություններից են Իսի լե Մուլինոյի հայկական եկեղեցու ճակատային մասի դեկորացիաները, Փարիզի հրապարակներից մեկում կանգնեցված Կոմիտասի արձանը, Երևանի Շախմատի տան, Տիկնիկային թատրոնի շենքերի զարդաքանդակները, անվանի  ճարտարապետ Գրիգոր Հասրաթյանին նվիրված քանդակը: Նրա աշխատանքների մանրակերտները ցուցադրված են Պրահայի, Փարիզի, Սոֆիայի պետական պատկերասրահներում, Մոսկվայի Տրետյակովյան գալերեայում և այլուր: 2007 թվականին Ֆրանսիայի Արվեստի նախարարությունը Դավիթ Երևանցուն շնորհել է արվեստի և գրականության Ասպետի տիտղոսը:

Վիսոցկու հետ մտերմությունը

Երևանցին պատմում է, որ Վիսոցկու հետ ընկերությունն իր կյանքի կարևոր էջերից մեկն է: «Նա հաճախ էր լինում իմ տանը, պատահել է, որ տասը, տասնհինգ օրով հանգրվանել է ինձ մոտ: Մարինայի հետ (Վիսոցկու կինը՝ Մարինա Վլադին - խմբ.) շուտ-շուտ էին վիճաբանում: Առհասարակ, շատ շատախոս կին էր, բազմաթիվ հերյուրանքեր էր տարածում Վիսոցկու մասին», -ասում է Դավիթ Երևանցին: Բայց հատկապես ցավ է պատճառել Վլադիի՝ կենսագրական իր գրքում Վիսոցկու մասին ոչ ճիշտ տեղեկություններն առ այն, որ նա թմրանյութ է ներարկվել: «Դա ճիշտ չէ: Երբեմն միայն ծխել է, բայց չի ներարկվել»,- ականատեսի վկայություններն է փոխանցում հայազգի քանդակագործը: «Ընդհանրապես՝ արտակարգ տղա էր, շատ լավ մարդ»,- ասում է:

Բազմաթիվ կանայք, յոթ զավակ՝ նորի սպասումով

Երբ առաջին անգամ զանգեցի Դավիթ Երևանցուն՝ հարցազրույցի համար, ասաց՝ այո, ես եմ՝ աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը: Եվ իսկապես, այն ավյունը, որով լի է նա, կարող է այդպես ասելու հիմք հանդիսանալ: 80-ամյա արվեստագետն ունեցել է մի քանի ամուսնություն: Ասում է՝ առաջին կինը եղել է լեհուհի, Փարիզի մետրոյում են ծանոթացել. «Բարձրահասակ կին էր, ասաց «ժե տեմ», ես էլ ասացի՝ ես էլ «ժե տեմ», ու այդպես ամուսնացանք»: Յոթ զավակ ունի օտարազգի կանանցից, ուզում է մեկն էլ ունենալ հայուհուց. «Մի լավ ընկերուհի ունեմ, երաժիշտ է, հուսամ ինձ կպարգևի վերստին հայր դառնալու երջանկությունը»: Ընդհանրապես, հայուհիների մասին բարձր կարծիքի է, ասում է՝ աշխարհի ամենագեղեցիկ կանայք են, պնդում է՝ վկայակոչելով աշխարհի կանանցից լավատեղյակ լինելու փաստը:

Հայրենիքը ծաղկում է, բայց դանդաղ

«Հերթական անգամ Հայաստան այցելելով ինչ փոփոխություններ եք նկատում»,-հարցրինք Դավիթ Երևանցուն: «Ես տարին մի քանի անգամ եմ այցելում Հայաստան, այդ առումով՝ ավելի հայաստանցի եմ, քան ֆրանսացի: Գիտեք, ափսոս է, որ քաղաքակիրթ ազգը, նրա ներկայացուցիչները անհատական դիսցիպլին չեն պահում: Վստահեցնում եմ՝ որևէ բանով պակաս չենք եվրոպական ազգերից, միայն պետք է սովորել հարգել այլոց աշխատանքը, օրինակ՝ պլաստիկը, ծխախոտի մնացորդը չնետել փողոցում, ինչու պետք է իրենց հետևից որևէ մեկը մաքրի: Անհատական պատասխանատվությունը սեփական երկիրը սիրելու լավագույն ձևն է: Իսկ առհասարակ, Հայաստանը փոխվում է, գեղեցկանում է, բարքեր են փոփոխվում, թեև՝ դանդաղ: Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, չեմ սիրում շատ խորանալ, բայց այս ղեկավարությունը կարծեք վատը չէ, ես հավանում եմ այս տղային (նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանին - խմբ.):

Մի տհաճ պատմություն

«Ամերիա» բանկի հայտնի ծառով մասնաշենքի «Ծառը» ևս Դավիթ Երևանցու ստեղծագործությունն է: Ճարտարապետական նախագծի հեղինակն է անվանի սովետահայ ճարտարապետ Գրիգոր Հասրաթյանի որդին՝ Ռուբեն Հասրաթյանը:  Նախատեսված էր գործն ավարտին հասցնել երեք տարվա ընթացքում, մինչդեռ  Ռուբեն Հասրաթյանը սկզբում հիվանդանում, իսկ հետո վախճանվում է՝ կիսատ թողնելով ձեռնարկածը: Հոր՝ Ռուբեն Հասրաթյանի մահից հետո «Ամերիա» բանկի նախագծով զբաղվում է նրա որդին՝ կրկին ճարտարապետ Միքայել Հասրաթյանը, ով նաև Սերժ Սարգսյանի դստեր ամուսնու՝ Միքայել Մինասյանի քեռին է: Նա է համակարգում մասնաշենքի կառուցման աշխատանքները: Եվ ահա, մասնաշենքը շահագործման հանձնելու օրվանից մինչ օրս, Միքայել Հասրաթյանը, ըստ Դավիթ Երևանցու,  չի վճարում պայմանագրով իրեն հասանելիք 45 000 եվրո գումարը: «Հիմա դատի եմ տվել Միկային, ես չէի սպասում, թե նա ընդունակ էր այսպիսի քայլի, այսպիսի՝ տգեղ քայլի: Չէ՞ որ ես իր պապի շատ մտերիմ մարդկանցից  եմ  եղել: Աննկարագրելի զայրացած եմ:  Բարձր մարդիկ էին թե՛ Գրիգոր Հասրաթյանը, թե՛ նրա որդին՝ Ռուբենը»,- ասում է Դավիթ Երևանցին: Այժմ գործընթացը ձգձգվում է, փաստաբաններն են զբաղվում այդ հարցերով. «Խնդիրը ոչ այնքան գումարն է, որքան իմ ընկերոջ թոռանն ու որդուն խելքի բերելը, որովհետև լսել եմ, որ էլի մարդկանցից է գումարներ գրպանում»:

Մենք լսեցինք նաև մյուս կողմին՝ ճարտարապետ Միքայել Հասրաթյանին: Կարճ հեռախոսազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.

- Պարոն Հասրաթյան, Ամերիաբանկի «Ծառ»-ի հետ կապված՝ քանդակագործ Դավիթ Երևանցին Ձեզ մեղադրում է իր աշխատավարձը չվճարելու մեջ, ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

- Ես իրեն վճարել եմ այնքանով, որքանով ինքը ընդգրկված է եղել այդ աշխատանքներում:

- Վճարել ե՞ք: 45 000 եվրո՞: Պարոն Երևանցին նշում է, որ այդքան է իր հասանելիքը:

- Ոչ, իհարկե: Նրա՝ աշխատանքներում ընդգրկվածության չափն այդքան չէր, բայց էլի քիչ գումար չի եղել: Ընդհանրապես, չեմ ուզում կրկին այս հարցերին անդրադառնալ: Ինքը բողոքել է, քննչական մարմինները տարիներով զբաղվել են այս հարցով, վերջում՝ կարճել:

- Ի՞նչ հիմքով են կարճել, կասե՞ք:

- Արդեն չեմ հիշում, ես նույնիսկ չեմ էլ նայել: Խնդրում եմ՝ այլ հարցեր մի տվեք, չեմ ուզում ավելորդ բաներ ասել՝ հաշվի առնելով, որ նա իմ պապիկի, հորս մտերիմն է եղել: Էժանագին բաներ չեմ ուզում անել:

Նանե Մակուչյան

Տպել
4265 դիտում

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ