Ֆրանսիայի նախկին վարչապետը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, վերջինիս կինը՝ 3 տարվա

29/06/2020 schedule23:55

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆայոնն ու կինը՝ Պենելոպան մեղավոր են ճանաչվել վերջինիս աշխատանքի կեղծ նշանակման եւ պետական միջոցների մսխման, յուրացման գործով:

Le Monde պարբերականը հայտնում է, որ փարիզյան դատարանը նախկին վարչապետին 5 տարվա ազատազրկամն է դատապարտել, որից 3-ը՝ պայմանական: Բացի այդ, նրան արգելվել է առաջիկա 10 տարվա ընթացքում առաջադրվել ընտրովի պաշտոններում:

Պենելոպա Ֆայոնին մեղադրանք է առաջադրվել՝ մսխման գործում հանցակից լինելու համար: Նա դատապարտվել է 3 տարվա պայմանական ազատազրկման:

Ամուսիններից յուրաքանչյուրը պարտավորվել է նաեւ տուգանք վճարել՝ 375 հազար եվրոյի չափով: Նշվում է, որ զույգի փաստաբանն անմիջապես բողոքարկել է վճիռը: Մինչ այդ, նախկին վարչապետը կմնա ազատության մեջ:

Գործով երրորդ մեղադրյալը նախկին պատգամավոր Մարկ Ժուլոն է: Հանցակցության համար նա 2 տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել եւ պարտավորվել է վճարել 20 հազար եվրո տուգանք:

Ֆրանսիայի նախկին վարչապետի անվան շուրջ աղմկհարույց սկանդալը սկսվել է 2017 թվականի հունվարին՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ամենաթեժ պահին: Այդ ժամանակ Ֆայոնը նախագահի թեկնածու էր, գործը հարուցվել էր նախընտրական քարոզարշավի առաջին փուլում:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, Ֆայոնի կինը` ծագումով բրիտանուհի Պենելոպան, 1998-ից մինչև 2002 թվականները խորհրդարանում ձեւակերպված է եղել որպես իր ամուսնու՝ այդ տարիներին պաւգամավոր աշխատած Ֆայոնի օգնական` այդ ընթացքում չկատարած աշխատանքի դիմաց պետական բյուջեից աշխատավարձի տեսքով  մոտ  832 հազար եվրո ստանալով:

Տպել
785 դիտում

Դիմակ չկրելու համար տուգանքի չափը բարձրացնելու նախագիծը այս պահին շրջանառությունից հանված է․ Սիսակ Գաբրիելյան

ԱՄՆ վարաչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն

Հունաստանի խորհրդարանը վավերացրել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Ինչ հարցնում են, ասում եք՝ կքննարկենք, հետո կասենք․ Միրզոյանը՝ ՏՄՊՊՀ թեկնածու Կարեն Սեդրակյանին

Որոշակի հիվանդություններ ունեցող անձինք կարող են դիմակ չկրել, եթե ունենան հիվանդության մասին տեղեկանք. պարետի որոշում

Բագրատաշենի բնակիչը ձերբակալվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Հայաստանի ավելի քան 30 գյուղ բնակիչ չունի. ՏԿԵ նախարարության պաշտոնյան պարզաբանում է՝ երբ եւ ինչպես է դա պատահել

Փոխվարչապետը ներկայացնում է երեխա ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները

Հայտնի է Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խորհրդի կազմը

Հայտնի է՝ մյուս մրցաշրջանում որ ֆուտբոլային թիմերն են Հայաստանը ներկայացնելու եվրագավաթներում

Արդարադատության փոխնախարարը մասնակցել է ՀՀ-ԵԽ 2019-2022 գործողությունների ծրագրի Ղեկավար կոմիտեի հեռավար հանդիպմանը

ժողովրդավարական ընտրություններն անհասկանալի են 2003-ից նույն նախագահն ունեցող երկրին. Կոնջորյանը՝ Ադրբեջանի պատվիրակին

Ստեփանակերտում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել. Արցախում վարակի 5 նոր դեպք է հաստատվել

Հասկանալի չէ նիստի հրատապությունը․ Գորգիսյանի պնդմամբ՝ այս հարցերը կարելի էր քննարկել սեպտեմբերին ավելի հանգիստ, ապահով

Չարաշահումներ մշակույթի նախարարության՝ 2015-2016թթ. գործունեության ընթացքում. հարուցվել է քրեական գործ

էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը՝ ծրագրային ուղղություն

Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված աշխատողները ևս երեխայի խնամքի նպաստ կստանան. կգործի օրենքի հետադարձ ուժ

Պարետի որոշմամբ՝ 24 ժամով արգելվել է մի շարք տնտեսվարողների, այդ թվում՝ «Նոր Զովք»-ի 2 մասնաճյուղի գործունեությունը

ԱԺ-ում մեկնարկել է արտահերթ նիստը

Կորոնավիրուսի հետեւանքով եւս 18 մարդ է մահացել, այդ թվում՝ 34 եւ 39 տարեկան կանայք. հաստատվել է 535 նոր դեպք