Տորֆավան գյուղի բնակիչը ձերբակալվել է ոստիկանի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով

2020թ. հուլիսի 7-ին՝ ժամը 21:10-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Տորֆավան գյուղի 28-ամյա բնակիչը, մուտք գործելով Վարդենիսի ոստիկանության բաժին, հայհոյանքներ է հնչեցրել ոստիկանության հասցեին, որից հետո դուրս է հրավիրվել, սակայն մուտքի դռան մոտ շարունակել է գոռգոռալ և հայհոյել՝ միաժամանակ բռունցքներով հարվածելով մուտքի դռանը:

Ոստիկանության աշխատակիցը կարգի հրավիրելու նպատակով մոտեցել է նրան, սակայն 28-ամյա երիտասարդը, չենթարկվելով իշխանության ներկայացուցչի օրինական պահանջներին, բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ և իր մոտ եղած դանակով հարվածել վերջինիս՝ պատճառելով ձախ ազդրի վերին միջին երրորդականի կտրած-ծակած, կրծքավանդակի ձախ կեսի թիկնային մակերեսի կտրած-ծակած մարմնական վնասվածքներ: Ոստիկանության աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց: 

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է:  

Տպել
331 դիտում

Թուրքիան սիրիացի մարտիկներ է ուղարկում՝ օգնելու իր հավատակից Ադրբեջանին. պատմել են զինյալները․ Reuters

Պետք է պատրաստ լինենք շատ ավելի ծանր ու երկար մարտական գործողությունների. ԱՀ նախագահ

Հայկական կողմի զոհերի թիվն ավելացել է եւս 26–ով. Արցախի ՊՆ-ն նոր ցանկ է հրապարակել

Առաջնագիծ մեկնեց օգոստոսին Լիբանանից հայրենադարձված պահեստազորի լեյտենանտ Արեգ Ասրապեանը. Զարեհ Սինանյան

Սահմանափակված է ՀՀ տարածքից ելքը պահեստազորում հաշվառված անձանց համար

Վիրավորվել է մոտ 30 քաղաքացիական բնակիչ. Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ մարդկանց ոգին բարձր է, բայց զգուշավոր են

Վրացի իրավապահները ջավախահայերին թույլ չեն տալիս հումանիտար օգնությունը հասցնել սահման եւ փոխանցել հայկական կողմին

Փաշինյանը Մերկելին կոչ է արել գործադրել բոլոր ջանքերը՝ Թուրքիայի ապակառուցողական կեցվածքը սանձելու համար

Հայ ազգը եղել է, կա ու կլինի. միասին մենք ուժեղ ենք. Արթուր Աբրահամ

Ադրբեջանի ռազմաօդային և հրթիռային հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով. ՄԻՊ

Տեսանյութում բաց աղբյուրներով ապացուցվում է, որ Ադրբեջանն է հարձակվել հայկական կողմի վրա. Հովհաննես Մովսիսյան

Խնդիրը միայն Արցախը չէ, և սա պետք է բոլորս իմանանք. Արայիկ Հարությունյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վաղը կքննարկի Արցախում ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ

Հայ դպրոցականները Մաթեմատիկայի միջազգային 61-րդ օլիմպիադայում նվաճել են 5 մեդալ

Գործ ունենք մի իշխանության հետ, որը ստում է ամբողջ աշխարհին, և աշխարհը գիտի այդ մասին. Արցախի նախագահ

Էս անգամ ուրիշ է. Գյումրու զինկոմիսարիատից շարունակում են մեկնել պահեստազորայինները

Արցախում հակառակորդի կրակից վիրավորված հղի կինն արու զավակ է ծնել, անունը՝ Մոնթե

Հումանիտար միջանցքների կարիք չկա, քանի որ Արցախը Հայաստանի հետ ունի սահման և այն բաց է. դեսպան

Արցախում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել. ԱՀ նախագահի խոսնակ