Մեծ Մասրիկում կլուսավորվի 7 փողոց

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարի կլուսավորվի երկրորդական նշանակության 7 փողոց՝ 5,5 կլիոմետր ընդհանուր երկարությամբ:

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի տվյալներով՝ Մեծ Մասրիկի լուսավորության ցանցի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 23 միլիոն դրամ, որի 65 տոկոսը կամ 14 միլիոն 950 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 8 միլիոն 50 հազար դրամը՝ Մեծ Մասրիկի համայնքապետարանը:

Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանի հավաստմամբ՝ շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է:

«Այս ծրագրի իրականացմամբ Մեծ Մասրիկը լուսավորված կլինի գրեթե իր բոլոր թաղամասերով: Լուսավորության ցանցը կառուցվելու է ԼԵԴ համակարգով: Համայնքում այժմ ընթանում է մեկ այլ կարեւոր սուբվենցիոն ծրագիր՝ մշակույթի տան նոր շենքի կառուցումը, որի մեկնարկը տրվել էր դեռ նախորդ տարվանից:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 150 միլիոն դրամ: Այս պահի դրությամբ արդեն կառուցվում է շենքի տանիքը, իսկ մինչեւ տարեվերջ ծրագիրը կհասցվի ավարտի»,-նշել է համայնքի ղեկավարը:

Տպել
373 դիտում

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը 50 մլն. դրամ սուբսիդավորում կտրամադրի Վարդենիս համայնքի մի շարք ծրագրերի իրակնացմանը

Ucom-ի աշխատակիցը պարգևատրվել է ՀՀ քննչական կոմիտեի «Համագործակցության համար» մեդալով

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+». այժմ արդեն մինչև 2000 Դ չափով

ՎՏԲ Բանկն առաջարկում է շուկայի ամենացածր սակագինը՝ Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներ իրականացնելու համար

Բանկային համակարգին սպառնացող աղմկահարույց գործը Վճռաբեկ դատարանում է

Բացվեց Յունիբանկի «Սիսիան» մասնաճյուղը

Նավը, որը անվանվեց Առնո Բաբաջանյանի անունով, պատրաստ է մեծ նավարկության (լուսանկարներ)

Պայքարի օրենքը. Սևրի պայմանագրի 100-ամյակը

«Նոան» դարձավ Հայաստանի սուպերգավաթակիր՝ կրկին «քամբեք» անելով «Արարատ-Արմենիայի» դեմ խաղում

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է սպառողական վարկերի պայմանները

Նոր դաստիարակները մասնագիտական նրբություններով կկիսվեն երիտասարդ երկաթուղայինների հետ

Գնացքների երթևեկության անվտանգությունը՝ տրանսպորտային անվտանգության բաղադրիչ

IDBank -ում համավարակի ընթացքում աշխատանքն ընթանում է ամբողջ թափով

Վիվա-ՄՏՍ-ն ավելացնում է սպասարկման կենտրոնների թիվը

ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը շնորհավորում է երկաթուղային գործընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ

Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը Renault Armenia-ի հետ համատեղ առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը

Արտագնա աշխատանքի հնարավորությունից զրկված քանի հոգի է դիմել Հայաստանում աշխատելու համար. մարզերում թվերը շատ տարբեր են