Հայ-ադրբեջանական սահմանին հետագա սադրանքները բացառված չեն. Անդրեյ Արեշեւ

21/07/2020 schedule20:23

Վերջին մի քանի օրերին հայ-ադրբեջանական սահմանին պահպանվում է հարաբերական անդորր: Հուլիսի 12-ին սահմանի հյուսիսարեւելյան հատվածում սադրանք հրահրած, սակայն ՀՀ զինված ուժերի   գործողությունների հետեւանքով մեծ կորուստներ կրելով՝ հետ շպրտված հակառակորդը կձեռնարկի՞ արդյոք նոր սադրանք, թե՞ լարվածության պիկն անցյալում է. այս հարցի շուրջ տեսակետները տարբեր են:

Քաղաքագետ, «kavkazoved.info» կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշեւը «Հայկական ժամանակ»-ի հարցերին ի պատասխան կարծիք հայտնեց, որ հետագա սադրանքները բացառված չեն, ուստի թե Արցախում, թե Երեւանում պետք է պատրաստ լինեն դրանց դիմակայմանը: Թե ինչու է քաղաքագետն այդպես կարծում՝ նա բացահայտեց մեր զրույցում:

- Պարոն Արեշեւ, Ադրբեջանը հիասթափություն է արտահայտում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Ղարաբաղի հարցով բանակցություններից, ըստ Իլհամ Ալիեւի՝ եկել է վճռական քայլերի ժամանակը: Ի՞նչ եք կարծում, «այդ ժամանակը» հենց այս պա՞հն է, եւ ինչո՞ւ Ադրբեջանը լարվածություն ստեղծեց Ղարաբաղից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ Հայաստանի սահմանին:

- Ադրբեջանի պաշտոնական դեմքերի համար «այդ ժամանակը» անընդհատ գալիս է: Նախագահ Ալիեւի վերջին ելույթից հետո, որը նա հնչեցրեց զորամասերից մեկում, կասկածի տեղիք չկար, որ հերթական սրացումը սահմանին անխուսափելի է: Միակ հարցը, որ բաց էր, այն էր, թե կոնկրետ ե՞րբ ու ո՞րտեղ տեղի կունենա սրացումը: Ինչո՞ւ այս անգամ ընտրվեց հայ-ադրբեջանական հյուսիսային սահմանը: Մինչ պատասխանելը հիշեցնեմ, որ Արցախից բացի կա նաեւ Նախիջեւանի հատվածը, որտեղ սրացումներ եղել են եւ այդ հատվածում, նույնպես, անակնկալները բացառված չեն: Կարծում եմ, տեղանքի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Բաքուն՝ օգտվելով աշխարհագրական բարդ ռելիեֆից,  ձգտում է անտանելի պայմաններ ստեղծել եւ դրանով ճնշում գործադրել Տավուշի մարզի սահմանամերձ բնակչության վրա, այդ թվում՝ տեղեկատվական սաբոտաժների միջոցով: Կարծում եմ, բոլորն են նկատել, թե ինչ արագությամբ են ինտերնետից, համենայնդեպս ռուսալեզու մեդիահարթակներից անհետանում ադրբեջանական կողմին ոչ ձեռնտու ինֆորմացիաները, օրինակ Տավուշի մերձսահմանային բարձունքներից մեկը գրավելուն ուղղված էլիտար «Յաշմա» հատուկ ջոկատայինների օպերացիայի  տապալման մասին լուրերը: Այս հարթության մեջ կարելի է դիտարկել նաեւ Երեւանին վերագրվող դիվանագիտական շանտաժը, իբրեւ թե վերջինս սպառնում է գրավել Թովուզի տարածքով անցնող էլեկտրակայաններն ու երկաթգիծը: Այդ ամենի նպատակը մեկն է՝ հերթական անգամ Հայաստանին ներկայացնել  որպես «Ադրբեջանի հողերի վրա հարձակվող ագրեսորի»:

- Ի՞նչ եք կարծում, եթե ուշադրություն դարձնենք Բաքվում տեղի ունեցող ներքաղաքական խմորումներին եւ հասարակական խռովություններին, կարո՞ղ ենք ենթադրել, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը այս պահին միայն պատճառ է՝ Ադրբեջանի հասարակության ուշադրությունը սոցիալական խնդիրներից շեղելու համար:

-Կարծում եմ, կարելի է համաձայնվել նման մոտեցման հետ՝ հաշվի առնելով հատկապես Ադրբեջանի արտգործնախարարի սկանդալային հրաժարականը: Մամեդյարովը այդ պաշտոնում աշխատում էր 16 տարուց ավելի: Չի բացառվում նաեւ, որ Ադրբեջանի ներիշխանական որոշ խմբավորումների մեջ տեղի է ունենում մրցակցության սրացում՝ նավթի եւ գազի տրանզիտից գոյացող եւ հիմա կրճատվող եկամուտների պատճառով: Ադրբեջանի տնտեսական խնդիրները վերջին տարիներին տեղի ունեցող էներգառեսուրսների գնի անկման ֆոնին ակնհայտ են: Այդ խնդիրները բերել են մանաթի անկմանը, բանկային համակարգի տուրբոլենտությանը եւ այլն: Եվ բնականաբար, նման իրավիճակում, շատ հարմար է հասարակության ուշադրությունը շեղել արտաքին թշնամու՝ Հայաստանի ուղղությամբ: Ադրբեջանի հասարակության մեծ մասը լրջորեն հավատում ու ընկալում է երկար տարիներ տարվող այն քարոզչությունը, թե հայերը թույլ են եւ ի վիճակի չեն դիմակայելու լավ զինված ադրբեջանական բանակին եւ ինչպես ցույց տվեց Բաքվում տեղի ունեցած վերջին հանրահավաքը, հասարակությանը սիստեմատիկ կերպով զոմբիացնելու քաղաքականությունը ոչ մի լավ բանի հանգեցնել չի կարող:

- Միջազգային կառույցների, տարբեր երկրների, այդ թվում՝  ՌԴ կողմից կոչեր են հնչում դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը կլսի՞ դրանք: 

-Կարծում եմ, ստիպված կլինի ականջալուր լինել, եթե համոզվի, որ ուժային տարբերակը կամ Երեւանի վրա այս կամ այն կերպ ճնշում գործադրելը հեռանկար չունեցող մոտեցում է: Սակայն մենք այս պահին տեսնում ենք, որ Իլհամ Ալիեւը խոսում է ռազմական բյուջեի զարգացման մասին, միեւնույն ժամանակ, երկրի ռազմական ղեկավարությունը օգնություն է խնդրում «եղբայրական» Անկարայից: Թուրքական կառավարությունը լցված է վճռականությամբ՝ աջակցելու Բաքվին ոչ միայն դիվանագիտական հարթության վրա, այլ նաեւ՝ ռազմական առումով: Այնպես որ, հետագա պրովոկացիաները, ցավոք սրտի, բացառված չեն, բայց կարծում եմ թե՛ Արցախում, թե՛ Երեւանում պատրաստ են դրանց դիմակայմանը, այդ թվում նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության միջոցով, որն ուղղված է երկրի պաշտպանական պոտենցիալի հզորացմանը:

ՆԱԻՐԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մոսկվա

Տպել
3494 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին