Ընդունելության քննությունների արդյունքներն անվավեր են. Ռուբեն Հայրապետյան

ԿԳՄՍՆ-ի հերթական «գլուխգործոցը». ընդունելության քննությունների արդյունքներն անվավեր են: Նման գրառում է Ֆեյսբուքի իր էջում արել ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը:

Հայրապետյանը նաև գրել է.

«Ի՞նչ է լինում, երբ կրթության ոլորտի պատասխանատուները ոլորտի զարգացման փոխարեն կոնկրետ անձանց շահերն սպասարկող ապօրինություններով են զբաղված:
Ահա՛ թե ինչ է լինում:
Եվ այսպես՝ երբ մարտ ամսին Հանրապետությունում հայտարարվեց արտակարգ դրություն, ԿԳՄՍՆ-ն որոշեց փոխել բուհերի ընդունելության կարգը և քննությունների ցանկը: Սակայն, քանի որ ԿԳՄՍՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներն ամիսներ շարունակ հովանավորչությամբ էին ծանրաբեռնված, բնականաբար, պիտի «մոռանային», որ Կրթության մասին օրենքն արգելում է դեկտեմբերի 1-ից հետո քննությունների ցանկ փոխել:

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (https://bit.ly/3jDTEob)
Հոդված 15.
«5. Բարձրագույն ուսումնական հաստատությունների տվյալ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ներկայացմամբ հաստատում և մինչև տվյալ տարվա ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ը պաշտոնապես հրապարակում է ՀՀ կառավարությունը: ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՆ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է»:

Անտեսելով օրենքի արգելքը՝ ԿԳՄՍ նախարարությունը Կառավարության հաստատմանն է ներկայացնում 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության քննությունների նոր ցանկը և ընդունելության նոր կարգը (https://bit.ly/3fYXhTp):

Սա նշանակում է, որ Կառավարության տվյալ որոշումն ԱՆՎԱՎԵՐ Է, որովհետև այն հակասել է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի՝ Կրթության մասին ՀՀ օրենքին: Իսկ քանի որ այն անվավեր է, ապա, ԿԳՄՍՆ-ի հանցավոր անփութության (315) պատճառով, առոչինչ են դառնում անվավեր ցանկով անցակցված ընդունելության քննությունների արդյունքները:

Դրանից միայն մեկ ամիս անց՝ հունիսի 25-ին, երբ արդեն անվավեր ցանկի ու կարգի հիմքով բուհ դիմելու գործընթացն ավարտվել էր, ԿԳՄՍՆ-ն Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում Կրթության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որտեղ նշվում է, որ արտակարգ դրության դեպքում ցանկը կարելի է փոխել (https://bit.ly/2Eh0SOF):

Սակայն, դա արդեն ուշացած փոփոխություն էր, որովհետև ԿԳՄՍՆ-ի ներկայացրած նախագծով Կառավարության որոշումն ընդունվել է՝ հակասելով այդ պահին գործող օրենքին: Հետևաբար՝ ոչ միայն այս օրերին պայքարող բարձր միավորներ ունեցող դիմորդները դուրս չեն մնացել (առաջին հայտի գերակայության նոր կարգն ուժ չունի), այլև ընդունելության քննությունների արդյունքներն առհասարակ անվավեր են:

Ելքը մեկն է՝ միայն այս տարվա համար խնդրին տալ օրենքին չհակասող իրավիճակային լուծում (կան իրական տարբերակներ, բարեբախտաբար, դեռ ուշ չէ), որպեսզի որևէ դիմորդի իրավունք չոտնահարվի, միաժամանակ վերջապես պատասխանատվության ենթարկել կրթության ոլորտի այն բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնց հերթական ապօրինության պատճառով բուհերի ընդունելության քննության արդյունքները, փաստացի, անվավեր են դարձել»:

Նշենք, որ դրական գնահատական ստացած, բայց բուհեր չընդունված մի խումբ ուսանողներ ու նրանց ծնողները վերջին օրերին բողոքի ցույցեր էին անցկացնում։ Նրանք նաեւ նշում էին, որ քննական կարգում տեղի ունեցած փոփոխություններին պատշաճ կերպով չեն ծանոթացվել։

Հիշեցնենք, երբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից Հայկական ժամանակը հետաքրքրվել էր, թե արդյոք չկա՞ր դիմորդներին վերաբերող փոփոխություններ նախատեսելու համար թույլատրելի վարջնաժամակետ (քանի որ դրանք հաստատվել էին քննությունից մեկուկես ամիս ռառաջ՝ մայիսին), նախարարությունից պատասխանել էին, որ նման սահմանափակում չկա։

Նախարարությունից նաեւ պարզաբանել էին,որ կարգին բոլոր լրատվամիջոցներն անդրադարձել են մայիսի 21-ի նիստը լուսաբանելիս։

Տպել
4626 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին