Նավալնիին իսկապես թունավորել են. գերմանական կլինիկայի հաստատելուց հետո Պուտինին են մեղադրում

Ռուսաստանի Դաշնության ամենահայտնի ընդդիմադիր գործիչ եւ Պուտինի ակտիվ քննադատ, ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, բլոգեր Ալեքսանդր Նավալնիին իսկապես թունավորել են: Այս վարկածն այսօր պաշտոնապես հաստատել են Բեռլինի «Շարիտե» կլինիկայից, որտեղ այժմ բուժում է ստանում Նավալնին: Հիվանդանոցից նաեւ տեղեկացրել են, որ Նավալնիի վիճակը գնահատում են ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Կլինիկայի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ ընդդիմադիր գործչի թունավորման ճշգրիտ նյութը դեռ չի հայտնաբերվել, կատարվում են հետազոտություններ, սակայն կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գործիչը թունավորվել է խոլինէսթերազ ինհիբիտորների խմբի նյութից։ Ճշգրիտ նյութը հայտնաբերելու համար նախաձեռնվել է եւս մեկ լայնածավալ հետազոտություն:

Գերմանացի բժիշկները դեռեւս դժվարանում են ասել, թե թունավորումն ինչ հետեւանքներ կունենա Նավալնիի առողջական հետագա վիճակի վրա, սակայն հայտնի է, որ վերը նշված խմբի թունավորումներն ազդում են նյարդային համակարգի վրա:

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Նավալնիին թունավորելու մասին լուրերն ու նրա աջակիցների կողմից արվող պնդումները շարունակվում են արդեն մի քանի օր:

Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին, Տոմսկից Մոսկվա թռչելիս, ինքնաթիռում: Նա սկզբում վատ է զգացել, այնուհետ գնացել զուգարան, որտեղ էլ կորցրել է գիտակցությունը, ինքնաթիռը չնախատեսված շտապ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործչին հոսպիտալացրել են Օմսկի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, անգիտակից վիճակում: Նավալնիի փաստաբան Կիրա Յարմիշը նույն օրը հայտարարել էր, որ ընդդիմադիր գործչի մոտ տոքսիկ թունավորում է:

Հաջորդ օրն արդեն Յարմիշն ու Նավալնիի աջակիցները հայտարարել են, որ Նավալնիին դիտավորյալ թունավորել են:  Մինչ թռիչքը այդ նա Տոմսկի օդանավակայանի սրճարանում թեյ էր խմել, օդանավում ոչինչ չի կերել ու չի խմել եւ ենթադրվում է, որ նրան թունավորել են հենց թեյի միջոցով, քանի որ տաք հեղուկում թունավորող նյութն ավելի արագ է աշխատում: Օմսկի բժիշկները հերքել են թունավորման մասին պնդումները՝ հայտարարելով, թե հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է, որն առաջացել է արյան մեջ շաքարի կտրուկ անկման պատճառով:

Նավալնիի ընտանիքն ու աջակիցները պահանջել են գործչին տեղափոխել արտերկիր՝ բուժման հետագա ընթացքի կազմակերպման համար, սակայն Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին հայտնել է, որ Նավալնիի վիճակն անկայուն ծանր է, նրան տեղափոխելն արգելվում է, քանի որ գիտակցության դեռ չի եկել, կոմայի մեջ է եւ  վտանգավոր է տեղափոխելը:

Հարազատները, սակայն, չհավատալով այս պնդումներին, պահանջել են Ռուսաստանի իշխանություններից թույլ տալ Նավալնիին տեղափոխել Գերմանիա, որտեղից օգոստոսի 21-ին հատուկ օդանավ է ժամանել՝ անհրաժեշտ սարքերով եւ բժիշկներով: Նրանք եղել են Օմսկի հիվանդանոցում, Նավալնիին տեսակցել, զննել եւ հայտարարել, որ հնարավոր է վերջինիս տեղափոխել Գերմանիա:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադարձել էր տեղափոխման հետ կապված խնդրին եւ Նավալնիի կնոջ պնդմանը, թե Ռուսաստանի իշխանությունները դիտավորյալ չեն թույլ տալիս տեղափոխել հիվանդին: Պեսկովը հայտնել էր, որ այդ հարցը պետք է որոշեն բժիշկները, ոչ թե իշխանությունները եւ բացի այդ, Նավալնիի ընտանիքը Կրեմլին պաշտոնապես չի դիմել Գերմանիա տեղափոխելու հարցով:

Այս հայտարարությունից հետո Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիա Նավալնայան, պաշտոնապես դիմել է Ռուսաստանի նախագահին՝  ամուսնուն Գերմանիա տեղափոխելու պահանջով:

«Ալեքսեյին մեզ չեն տալիս, ակնհայտ է՝ ինչ-որ բան են թաքցնում մեզանից, մենք պահանջում ենք, որ անհապաղ թույլ տան նրան տեղափոխել մեկ այլ հիվանդանոց, որին իրենք կվստահեն ու կհավատան», - հայտարարել էր Յուլյա Նավալնայան:

Նավալնիի թիմակիցները շարունակում են պնդել, որ Նավալնիին նույն պահին Գերմանիա չտեղափոխելը քաղաքական որոշում է եղել, որի մեջ իր մասնակցությունն է ունեցել նաեւ Օմսկի հիվանդանոցի գլխավոր բիժշկը, որը իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ է, իշխանությունների մոլի աջակիցներից մեկը:

Նավալնիի տեղափոխման որոշմանը խառնվել են եվրոպական մի շարք երկրների քաղաքական գործիչներ, Գերմանիայի եւ Ֆրանսիայի առաջնորդները, ինչից հետո բժշկական կոնսիլիումը որոշել է թույլատրել վերջինիս տեղափոխումը Գերմանիա, Բեռլինի «Շարիտե» կլինիկա: Նրան Օմսկի հիվանդանոցից գերմանական հիվանդանոց են տեղափոխել օգոստոսի 22-ի առավոտյան: Տեղափոխումը կազմակերպել է Cinema for Peace հիմնադրամը՝ Միացյալ Նահանգներում բնակվող ռուս գործարար Բորիս Զիմինի ֆինանսական աջակցությամբ:

Cinema for Peace-ի ղեկավար Յակա Բիզիլը գերմանական Bild պարբերականին հայտնել է, որ իրավիճակի գնահատվմամբ պարզ է դարձել՝ Ալեքսեյ Նավալնիի կյանքին վտանգ չի սպառնում, նա ողջ կմնա, բայց առնվազն 2 ամիս չի կարողանա զբաղվել ակտիվ քաղաքականությամբ:

 Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշն այսօր առավոտյան հայտարարել է, թե գործչի առողջական վիճակում դեռեւս փոփոխություններ չկան եւ դրանց առկայության դեպքում՝ իրենք կտեղեկացնեն:

ՌԴ ամենահայտնի ընդդիմադիր քաղաքական գործչի հարազատներն ու թիմակիցները, տեղեկանալով բեռլինյան հիվանդանոցի այսօր տված եզրակացության մասին, նշում են անգամ, որ անձամբ ՌԴ նախագահ Պուտինն է հրահանգել թունավորել Նավալնիին:

Նշենք, որ թունավոր նյութերի առկայությունը Նավալնիի եղունգների տակ եւ հագուստի վրա հաստատել էին նաեւ Օմսկի հիվանդանոցում, սակայն նրանք նաեւ հայտնել էին, որ այդ նյութը կարող էր անցնել պլաստիկե բաժակից, որով թեյ էր խմել Նավալնին եւ առանձնապես վտանգավոր չէ:

Նավալնիի մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը հայտարարել էր, որ չվերթից առաջ Ալեքսեյը ալկոհոլ չի խմել,  ոչ մի հաբ չի ընդունել:  S7 ավիաընկերության տվյալներով, օդանավում եւս գործիչը  ոչինչ չի կերել եւ  չի խմել, թռիչքից առաջ սեւ թեյ է խմել Տոմսկի օդանավակայանում ՝ «Վիեննայի սրճարանում»: Տեսագրությունները դիտելիս  երեւում է, որ Նավալնիին տաք ըմպելիքի բաժակը բերել է հիմնադրամի աշխատակից Իլյա Պախոմովը։

Այժմ բեռլինյան հիվանդանոցում 44-ամյա Ալեքսանդր Նավալնիին դեռեւս պահում են արհեստական կոմայի մեջ, սակայն վստահեցնում են՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նավալնիի մարմնում տոքսինի ազդեցությունը ապացուցվել է Գերմանիայում իրականացված մի քանի անկախ ուսումնասիրությունների միջոցով: Միեւնույն ժամանակ, նրա թիմակիցները՝ դիտավորյալ թունավորման կասկածների հիմքով  դիմում են ներկայացրել ՌԴ քննչական կոմիտե:

Լրատվամիջոցներից մի քանիսը, հղում անելով իրենց աղբյուրներին գրել են, որ   Ալեքսեյ Նավալնիի մոտ թունավոր նյութի ազդեցությամբ ուղեղի այտուց է առաջացել: 

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին հավաստիացրել էր, որ եթե Նավալնիին թունավորելու հանգամանքը վերջնականապես հաստատվի, ապա գործով լրջորեն պետք է զբաղվեն իրավապահ մարմինները:

Տպել
4584 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին