Սահմանային կրքեր՝ սահմանամերձ Խաչիկում. «Պետքս չէ՛ Չռանի ջրվեժը, ո՛չ կգնեմ, ո՛չ էլ»

07/09/2020 schedule17:05

Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքը բոլորովին վերջերս Կառավարության որոշմամբ ընդգրկվեց ոչ նյութական արժեքների ցանկում: Այստեղ դեռևս կանգուն են հազարաշեն (երդիկով) տները, կանայք իլիկ են հյուսում, ճախարակ մանում: Այժմ այստեղ կրքեր են բորբոքվում. մի կողմից գյուղն իրական զարթոնք է ապրում, մյուս կողմից խնդիրներ են ծագել երիտասարդ բնակիչների և համայնքի ղեկավարության միջև:

Գյուղ կանգնի՝ գերան կկոտրի

Օրեր առաջ ահազանգ ստացանք, թե կիսագաղտնի մի աճուրդով փորձ է արվում Խաչիկի մոտ գտնվող Չռանի ջրվեժը, որը գյուղի ամենագեղատեսիլ վայրն է, օտարել ամերիկահայ գործարար Վահե Քեուշգուերյանին: Վերջինս դեռևս հանրապետական իշխանության օրոք արտոնություն է ստացել գրեթե միանձնյա գնել Խաչիկի խաղողը, որն իր արտադրած թանկարժեք գինու պատրաստման բացառիկ հումք է (շնորհիվ բարձրադիր դիրքի՝ ծովի մակերևույթից 1800 մ բարձրության): Այստեղ խաղողը խիտ է և թանձրահամ, ուստի յուրահատուկ բույրով նրա արտադրած գինիները վաճառվում են մեկ շիշը 10000 դրամով: Ըստ խաչիկցիների՝ խնդիրը բոլորովին այն չէ, որ շնորհիվ մենաշնորհի Քեուշգուերյանն այդ հումքը ձեռք է բերում ընդամենը 250 դրամով, այլ թե ինչու է նա ուզում գնել հենց Չռանի՝ թեպետ արդեն սակավաջուր ջրվեժը, այն դեպքում, երբ գյուղը շրջապատված է ամայի տարածքներով:

«Չռանը մեր ամենագեղատեսիլ վայրն է, մենք մեր երեխաների հետ այստեղ ենք հանգստանում, վայելում բնությունը, չենք թողնելու որևէ մեկին գնել այն»,- ասում են նրանք: Առավել սուր են խնդրին արձագանքում Խաչիկի երիտասարդները, որոնք բազմաթիվ նորարարական գաղափարներ ունեն՝ կապված իրենց բնակավայրի զարգացման հետ: Նրանք էլ հենց պատահաբար «հայտնաբերել» են, որ գործարանի անվան տակ համայնքի ղեկավարությունը փորձում է օտարել ջրվեժի տարածքը:

Չռանի հնարավոր վաճառքի լուրը չհերքեց նաև Խաչիկն ընդգրկող Արենի խոշորացված համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց, թե ջրվեժի ժայռերի մեջ գործարարը պատրաստվում է գինու համտեսման վայր հիմնել: Նույնը հաստատեց պարոն Քեուշգուերյանը՝ պատճառաբանելով, թե ինքը «ռոմանտիկ մարդ» է և ուզում էր ջրվեժի տարածքում նստել ու վայելել Մասիսի տեսարանը: Մեր հարցին՝ պարտադի՞ր է, որ իր երազանքն իրականացնելու համար միջամտություն կատարվի, և վերաձևվի ջրվեժը, նա բարկացած նետեց. «Պետքս չէ՛ Չռանի ջրվեժը, ո՛չ կգնեմ, ո՛չ էլ»: Ավելի ուշ տեղեկացանք, որ Քեուշգուերյանն իրոք հրաժարվել է իր մտադրությունից, իսկ Արենիի խոշարացված համայնքի ղեկավարն ավագանու նիստում պաշտոնապես հայտարարել է, որ Չռանի ջրվեժը հանվում է աճուրդից: Խաչիկցիներին այլ բան չէր մնում, քան տոնել հաղթանակը…

Կա գյուղապետ, և կա Էկա 

Խաչիկի վարչական ներկայացուցչի՝ Հովիկ Սմբատյանի և հոգևոր հոր՝ Տեր Հովհաննեսի հետ այժմ գյուղի վերազարթոնքի հարցերով զբաղվում է նաև մասնագիտությամբ երգչուհի, հասարակական գործիչ Էկա Հորստկան: Մասամբ գերմանական ծագումով այս հայուհին, որ Խաչիկում «հայտնվել է» մշակութային նախաձեռնության բերումով, պարզապես հեղաշրջում է կատարել բնակավայրում: Հենց նրան է հաջողվել վիժեցնել Չռանի ջրվեժի վաճառքի առաջին փորձը՝ որպես այլընտրանք առաջարկելով խաչիկցի երիտասարդների՝ էկո համայնք ստեղծելու ծրագիրը: Հորստկային Խաչիկում չեն էլ հասցնում սպասել, նա այստեղ է շաբաթական մի քանի անգամ, շատ սիրված է բոլորի, հատկապես՝ մանուկների ու երիտասարդության կողմից:

Այժմ Էկան միջազգային փորձագետների ընդգրկմամբ նախաձեռնել է «Մի բուռ» ծրագրի իրագործումը: Նախագիծը վերաբերելու է էկո գյուղատնտեսությանն ու սահմանային գյուղերի համատեղ գործունեության կազմակերպմանը: Էկա Հորստկան ասում է՝ փորձելու են նոր մշակույթ ձևավորել, որպեսզի սահմանամերձ համայնքների բնակիչներն այլևս չզգան պետության հատուկ հոգածության կարիքը, այլ լինեն ինքնավստահ ու ինքնաբավ: Եվ առաջին փորձն իրոք հաջողվել է:

«Մի բուռ»-ի և Էկայի ակտիվության շնորհիվ վաճառվել է Խաչիկում աճեցված երկու տոննա սխտորը: Խաչիկը նաև մեկն է այն հազվագյուտ գյուղական բնակավայրերից, որտեղ կանգուն են մնացել հազարաշեն տները, և որտեղ կանայք դեռ իլիկ են մանում: Գյուղն ունի նաև հին բնակավայրի պատմության փոքրիկ թանգարանը, որն իրենց տան օժանդակ հատվածում ստեղծել է Մանուկյանների դուստրը՝ Երանուհին:

Թնդանոթները լռում են այնտեղ, որտեղ ղողանջում են զանգերը

Խաչիկում երբեմն ոչ միայն թնդանոթների ձայներ են լսվում, այլև, ինչպես բնակիչներից մեկն է ասում, թուրքական կողմի շների կաղկանձը: Չեն լսվում միայն եկեղեցու զանգերի ղողանջները…

Քարկոփը կամ Խոտակերաց վանքը գյուղի ամենահին վավերագրությունն է, նրա մասին հիշատակվում է դեռևս հինգերորդ դարից: «Խոտակերաց» անվանումն է ստացել, որովհետև այստեղ են հավաքվել բուսակեր վանականները: Վանքի անմիջական հարևանությամբ գտնվող Հողոցիմ գյուղից է եղել Հովսեփ Վայոցձորցի կաթողիկոսը, որը, ինչպես հայտնի է, եղել է Ավայրի ճակատամարտի ժամանակահատվածի մեր կաթողիկոսը: Քարկոփը քանդվել է երկրաշարժերից: Ըստ պատմագիր Օրբելյանների՝ վանական համալիրը վերականգնելու փորձեր են արել Աշոտ, Սմբատ իշխանները, Շուշանիկ իշխանուհին:

Այստեղ է գտնվել Քրիստոսի խաչելության փայտի մասունքներից մեկը, որն այժմ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարանում: Անկախացումից հետո առաջին անգամ 2007 թ.-ին, Մշակույթի այն ժամանակվա նախարար Հասմիկ Պողոսյանի օրոք, սկսվում է Քարկոփի վերակառուցումը: Հետագայում նման փորձեր են արվում նաև 2014 և 2017 թվականներին, սակայն բոլոր այս նախաձեռնություններն ինչ-ինչ պատճառներով անավարտ են մնում: Անգամ Խաչիկում ապրող և վերականգնման աշխատանքներին մասնակցած վարպետներն են տարակուսում, թե ինչու պետությունը կիսատ թողեց վանքի հիմնանորոգումը:

Գրեթե մեկ դար ընդմիջումից հետո վերջին անգամ կիսավեր Քարկոփում պատարագ է մատուցվել այս տարի՝ Աստվածածնի կամ խաղողօրհնեքի օրը: Խաչիկի հոգևոր սպասավոր Տեր Հովհաննես Մաթևոսյանն ասում է՝ խաչիկցիներն անհամբեր սպասում են իրենց Քարկոփի լիարժեք վերականգնմանն ու վերաօծմանը. «թշնամին պետք է տեսնի, որ մենք վիրավոր չենք՝ ո՛չ բանակով, ո՛չ ժողովրդով, ո՛չ էլ՝ վանքերով ու հավատով»:

Սահմանապահ Խաչիկի բնակիչները լիահույս են, որ վանքի զանգերն ի վերջո կսկսեն ղողանջել և, ի ավետումն իրենց անկոտրում կամքի, լսելի կլինեն պատմական Նախիջևանում, ուր այժմ ադրբեջանական դիրքերն են…

Նանե Մակուչյան

Տպել
6620 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին