Հոսանքի լարումը շեղվելու հետևանքով բնակիչների վնասված սարքերի դիմաց ՀԷՑ-ը փոխհատուցում է. 2019-ին ունեցել են 2307 դիմում

Ամառվա ամիսներին «Հայկական ժամանակ»-ը բազմաթիվ բողոքներ է ստացել քաղաքացիներից՝ Երեւանում ու մարզերում էլեկտրաէներգիայի չնախատեսված անջատումների մասին: Օրինակ՝ Փարաքարի բնակիչներից մեկը նշել է, որ երկու շաբաթ շարունակ ե՛ւ կարճաժամկետ, ե՛ւ երկարաժամկետ անջատումներ են եղել, իսկ բնակիչների հարցերին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության աշխատակիցները պատասխանել են, որ վթարներ են: Գյումրիից պարբերաբար բողոքներ ենք ստացել, որ գրեթե ամեն ուժեղ քամու ժամանակ հոսանքազրկվում են, եւ էլեկտրամատակարարումը վերականգնվում է եղանակը հանդարտվելուց ժամեր անց միայն: Նույն խնդիրն է Վանաձորում եւ այլ վայրերում:

Փորձեցինք Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունից ճշտել, թե ի՞նչ է արվում այսօրինակ իրավիճակները բացառելու ուղղությամբ: Հիմնանորոգումներ, մաշված գծերի լիովին փոխարինումներ կատարվո՞ւմ են, ի՞նչ ծավալով, ե՞րբ հնարավոր կլինի օբյեկտիվորեն բացառել նման իրավիճակները: Մեր հանրապետությունում քանի՞ տոկոս են կազմում մաշված ցանցերը, քանի՞ բաժանորդ է այս պահին փաստացի օգտվում անհաստատ կապից:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀԷՑ-ի հասարակայնության եւ կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը նշել է, որ ցանցի մաշվածությունը գնահատվել է ավելի քան 80%, եւ հենց դա հիմք ընդունելով՝ 2016թ.-ից «Տաշիր» ընկերությունների խումբը նախաձեռնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ընդհանուր 726 մլն դոլար արժողության 10-ամյա ներդրումային ծրագիր, որով նախատեսված են էլեկտրաէներգիայի բաշխման գործառույթի հիմնարար բարելավումներ, լարման շեղումների բացառում եւ սահմանված ցուցանիշների կրճատում, էլեկտրաէներգիայի տեխնոլոգիական կորուստների կրճատում, առեւտրա­յին կորուստների բացառում, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացում (սմարթ համակարգեր), կառավարման միջազգային ստանդարտների ներդրում եւ այլն:

«Ծրագրի հիմնական կետերն են՝

ա. 6 (10)/0,4 կՎ լարման ցանցերում սարքավորումների փոխարինում եւ արդիականացում,

բ. 35-0,4 կՎ լարման ցանցերում էլեկտրահաղորդման գծերի վերակառուցում եւ արդիականացում,

գ. ցանցի ընդլայնում եւ նոր բաժանորդների միացում,

դ. ոչ ընթացիկ բնույթի այլ վթարավերականգնողական եւ վերակառուցման աշխատանքներ,

ե. էլեկտրաէներգիայի ավտոմատ հաշվառման համակարգի ներդրում 0,4 կՎ լարման ցանցերում (սմարթ հաշվիչների տեղադրում),

զ. կառավարման միջազգային ստանդարտների եւ հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրում»,- գրված է պատասխանում:

Ինչ վերաբերում է Փարաքարի եւ Գյումրու՝ հուլիս ամսվա վթարային անջատումներին, ըստ ՀԷՑ-ի, դրանք ամենայն հավանականությամբ պայմանավորված են եղել եղանակային վատ պայմաններով, ֆորսմաժորային իրավիճակով (քամի, փոթորիկ, պտտահողմ ամպրոպ): «Սակայն Ձեր հարցին լիարժեք պատասխան տալու համար անհրաժեշտ է նշել կոնկրետ հասցեներ»,- ասվում է պատասխան գրության մեջ:

Էլեկտրաէներգիայի անակնկալ ու հաճախակի անջատումները ոչ միայն բնակիչ-բաժանորդներին անհարմարություններ են պատճառում, այլեւ կարող են սարքավորումները խափանվելու պատճառ դառնալ: Ի՞նչ ընթացակարգով է կատարվում բաժանորդի փոխհատուցումը, վերջին շրջանում քանի՞ դեպք է եղել, որ ՀԷՑ-ը փոխհատուցել է բաժանորդի կրած վնասը, ի՞նչ վնասներ են եղել դրանք՝ կենցաղային սարքե՞ր, թե՞ այլ, ինչպե՞ս է հաշվարկվել վնասի չափը. այս հարցերին ի պատասխան՝ նշված է, որ ՀԷՑ-ը փոխհատուցում է բաժանորդի՝ լարման շեղման արդյունքում վնասված տեխնիկայի համար. «Եթե սարքավորումը ենթակա է նորոգման, նորոգում է համապատասխան մասնագիտական կազմակերպությունը, եթե նորոգման ենթակա չէ, բաժանորդին տրամադրվում է ֆինանսական փոխհատուցում (տվյալ պահին սարքավորման շուկայական արժեքի չափով՝ հաշվի առնելով մաշվածությունը)»:

2019թ.-ին ընկերությունը ստացել է 2307 այդպիսի դիմում, որոնց բավարարմանն ուղղվել է 144 մլն դրամ, 2020թ.-ի առաջին եռամսյակում՝ 423 դիմում, փոխհատուցել՝ 28 մլն դրամ: Ճշտող հարցին, թե բավարարվածները ստացված դիմումների ո՞ր տոկոսն են կազմում, ի պատասխան՝ Նատալյա Սարջանյանը տեղեկացնում է, որ առանձին վիճակագրություն այդ մասով չի վարվում. «Եթե ցանցում գրանցված է լինում խնդիրը, ապա բաժանորդի դիմումը միանշանակ բավարարվում է, իսկ փոխհատուցման գումարը ոչ թե որոշվում է միակողմանի, այլ՝ բաժանորդի հետ կապ պահելով: Բանակցություններ են տարվում, նա համոզվում է, որ իր սարքի շուկայական արժեքն այդ պահին նշված գումարն է, եւ այդ առումով տարաձայնություններ գրեթե չեն լինում»:

Հիմա, երբ շատերն աշխատում են տնից, եւ էլեկտրաէներգիան անհրաժեշտություն է, ինչպե՞ս է նախատեսում ՀԷՑ-ը փոխհատուցել այն վնասները, որ աշխատողները կրում են անջատումների պատճառով՝ չկարողանալով կատարել աշխատանքային պարտականությունները. այս հարցին ի պատասխան՝ ՀԷՑ-ից ուղղակի հիշեցնում են, որ էլեկտրաէներգիայի պլանային անջատումների մասին տեղեկատվությունը տեղադրվում է ընկերության պաշտոնական կայքում, ինչպես նաեւ հանրապետական սփռում ունեցող Հայկական երկրորդ հեռուստաընկերության եթերում: Նաեւ հավելում են. «Վթարային անջատումները հիմնականում վերականգնվում են կարճ ժամկետում»:

Տպել
1509 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին