Արցախի նախագահը Ջիվանի համայնքում մասնակցել է դպրոցական շենքի վերաբացման արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին Մարտունու շրջանի Ջիվանի համայնքում մասնակցել է դպրոցական շենքի վերաբացման հանդիսավոր արարողությանը:

Դպրոցական հին շենքը կապիտալ վերանորոգվել, վերակառուցվել և համակարգչային դասարանով ու մարզագույքով կահավորվել է «Ապագա սերունդների» հիմնադրամի կողմից: 

Երկրի ղեկավարը ծանոթացել է կատարված աշխատանքներին, հետաքրքրվել ուսումնական պրոցեսի մեկնարկով: Նախագահ Հարությունյանը իր երախտագիտությունն է հայտնել նաև Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերի հեղինակներին՝ նշելով, որ նման նախաձեռնությունները մեծապես օգնում են պետության ստանձնած պարտավորությունների՝ առաջանցիկ տեմպերով կատարմանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին բարերար, ԱՀ պետական խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Խորհրդարանի պատգամավորներ, շրջանային վարչակազմի պատասխանատուներ:

Տպել
469 դիտում

Քննչական կոմիտեն քննարկում է Ադրբեջանի հարցով Միջազգային քրեական դատարան դիմելու հարցը․ Ռ․ Վարդանյան

Սիմֆոնիկ նվագախումբը բացօթյա համերգներ կունենա․ հասույթը կփոխանցվի Զինծառայողների հիմնադրամին

Բահրեյնի թագավորն արձագանքել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի նամակին

Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Զարիֆ

Պոմպեոն հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ

Ոչ ՀՀ ԶՈւ-ն, ոչ Արցախի ՊԲ-ն որևէ հրթիռ չեն արձակել նշված ուղղությամբ․ Ստեփանյանի արձագանքը Ադրբեջանի հայտարարությանը

Արցախից ժամանածների կենսաթոշակը կնշանակվի Հայաստանում․ փաստաթուղթ չունեցողները կարող են տեղեկանքով ստանալ

Մանուկների փորած խրամատ ու զենքեր Երևանի այգիներում․ կռիվ-կռիվ ենք խաղում, որ ուժեղանանք, մեծանանք ու մենք էլ հաղթենք

Հնդկաստանի դեսպանը առողջապահության նախարարին հավաստիացրել է, որ կուսումնասիրի օգնության բոլոր հնարավոր տարբերակները

Միայն սեպտեմբերի 26-ին և 27-ին Թուրքիայից Ադրբեջան է տեղափոխվել 1000 զինծառայող․ ՔԿ-ն բազում ապացույցներ ունի

Ձեր լռությունը սպանում է մեզ. Հենրիխ Մխիթարյան

Մի քանի սցենարներ կան հասկանալու, թե ինչպես կազդի պատերազմը տնտեսության վրա․ տնտեսագետ

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ կհրավիրի

Արգիշտի Քյարամյանի վերաբերյալ հարուցված քրեական գործ չկա․ ԱԱԾ տնօրենի տեղակալ

Արցախի ՄԻՊ-ը պատրաստել է հայ ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերը ներկայացնող երկրորդ զեկույցը

Հայաստանի ՄԻՊ-ը Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանն է ներկայացրել ադրբեջանական դաժանությունները կոնկրետ օրինակներով

ԿԲ խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 4.25%․ Գալստյան

Այս փուլում փոխզիջումների մասին խոսակցությունը սպառված է. թող ոչ ոք չոգեւորվի թշնամու փոքր հաջողությունից

ՀՀ ՊՆ-ն ու ԶՈՒ գլխավոր շտաբը կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից ու գործողություններից

Նախորդ մրցաշրջանի Հայաստանի լավագույն մարզիչը հեռացավ «Նոայից»