4 անշարժ գույք, 2 ավտոմեքենա, թանկարժեք արվեստի գործ, 8 մլն դրամ. ԱԱԾ փոխտնօրենի հայտարարագիրը

14/09/2020 schedule21:28

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Արամ Հակոբյանը 2020 թվականի մայիսի 21-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր 2019-ի տարեկան հայտարարագիրը:

Ըստ հայտարարագրի՝ 2019-ի սկզբում Հակոբյանը միանձնյա սեփականության իրավունքով ունեցել է 4 անշարժ գույք՝ 1 առանձնատուն Էրեբունի վարչական շրջանում, 1 բնակարան Կենտրոնում, 1 այգետնակ եւ 1 հողամաս էլ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում, որը տարեվերջում պահպանվել է:

2019-ի սկզբում ԱԱԾ տնօրենի տեղակալն ունեցել է 2 ավտոմեքենա՝ «HONDA» եւ «GAZ» մակնիշների, որը եւս տարեվերջին պահպանվել է:

Նույն տարվա սկզբում Հակոբյանը բանկում 10 հազար դոլար ավանդ է ունեցել, որը տարեվերջում նույնչափ էլ մնացել է:

Որպես թանկարժեք գույք նա հայտարարագրել 8 մլն 500 հազար դրամանոց արվեստի գործ, որը ժառանգություն է ստացել: 2019-ի սկզբում ԱԱԾ տնօրենի տեղակալը կանխիկ ունեցել է 8 մլն դրամ, որը եւս տարեվերջում պահպանվել է:

2019-ին Հակոբյանը 12 մլն 393 հազար 369 դրամ եկամուտ է ստացել ԱԱԾ-ում աշխատավարձից եւս 2 մլն դրամ ստացել է փոխառություններից:

Տպել
1167 դիտում

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բկ-ում սննդային թունավորումը վերաբերում էր 33 հոգու, 25-ը՝ բուժանձնակազմից

Երեւանի Վարդավառի լճում հայտնաբերվել է մոտ 50-ամյա տղամարդու դի

Ովքե՞ր են ցուցարարների իրական դաշնակիցները

Արցախի նախագահն այցելել է Մատենադարան. Ստեփանակերտի գրադարանում նմանատիպ պայմաններ կստեղծվեն

Գավառի ոստիկանները տաք հետքերով կանխել են 40 ոչխարի գողության փորձը. կան բերման ենթարկվածներ

Վաղաշեն գյուղի նախկին դպրոցի չուգունե ռադիատորները գողացած 4 պատանի բերման է ենթարկվել

Կորոնավիրուսից մահացել է Ուզբեկստանի փոխվարչապետը

Ջերմաստիճանը սեպտեմբերի 20-22-ին կնվազի 2-3 աստիճանով, մոտակա օրերին սպասվում են անձրեւներ

Ալիեւի հայտարարություններն ի ցույց են դնում նրա անկարողությունը. ՀՀ ԱԳՆ խոսնակի պատասխանը՝ Ադրբեջանի նախագահին

Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ. բացառություն են բեռնափոխադրումները

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում գրանցվել են թունավորումներ բուժանձնակազմի որոշ անդամների եւ մի քանի պացիենտի մոտ

Հրդեհ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի անտառամերձ հատվածում. այրվել են ծառեր, բուսածածկույթ

Նախկինները մի հաջողություն այնուամենայնիվ արձանագրեցին

Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը

Հայ դիպուկահարը սահմանել է սպորտային սեփական ռեկորդ՝խոցելով նշանակետը 2574 մետրից

Երկար դադարից հետո Ալիևը երեկ որոշել է արձագանքել Փաշինյանի հրապարակած յոթ կետերին. Տ. Հայրապետյանը՝ արձագանքի մասին

Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո» կենտրոնների ցանցն ընդլայնելու ուղղությամբ. ԱՀ նախագահը Երևանում է

Գեղադիր գյուղում այրվել է մոտ 100 հակ անասնակեր

Թուրքիան Ադրբեջանին ուժեղ ռազմական աջակցության է ցուցաբերում. ԱԳ նախարարի հարցազրույցը՝ «Sky News Arabic»-ին

Անկախության տոնը պետք է նշվեր Վանաձորում, բայց համավարակն այն սփռեց Հայաստանով մեկ