Էդգար Բաբայանը ցանկանում է կարիերան շարունակել Դանիայից դուրս

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանի թիմը՝ «Հոբրոն» նախորդ մրցաշրջանի արդյունքներով դուրս մնաց Դանիական Սուպերլիգայից և այս տարի հանդես է գալիս Առաջին լիգայում, թեև ինքը՝ Բաբայանն ամեն ինչ արեց, որ թիմը պահպանի իր տեղն ուժեղագույնների խմբում՝ դառնալով 5 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Այժմ Բաբայանը հանդես է գալիս Առաջին դիվիզիոնում, բայց կարիերան ավելի ուժեղ առաջնություններում շարունակելու տարբերակներ ունի: Ինքը՝ ֆուտբոլիստը այդքան էլ չի ուզում մնալ Դանիայում և ավելի շատ հակված է կարիերան Սկանդինավիայից դուրս շարունակելու տարբերակին, հաղորդում է դանիական մամուլը:

«Սուպերլիգան լավ առաջնություն է, բայց ես կուզեի ուժերս արտասահմանում փորձել, եթե, իհարկե, դանիական թոփ-3 ակումբներից առաջարկ չլինի: Եթե մնամ Սկանդինավիայում, ապա դա պետք է լավագույն ակումբներից մեկը լինի»,- նշում է Բաբայանը:

«Հարցն այն է, թե ինչ է ուզում «Հոբրոն» և ինչ եմ ուզում ես ինքս: Երկու դեպք է եղել, երբ «Հոբրոն» մերժել է այն առաջարկները, որոնք ինձ դուր են եկել: 6-7 դեպք էլ եղել է, երբ «Հոբրոն» հավանաբար կասեր այո, բայց ես ու գործակալս կասեինք ոչ:

Ես արդեն գրեթե 25 տարեկան եմ, այնպես որ եթե ցանկանում եմ լավ ակումբում խաղալ, ապա պետք է հիմա անեմ: Չեմ ուզում պարզապես կես քայլ առաջ անել իմ կարիերայում: Կսպասեմ՝ տեսնեմ, կլինի այնպիսի առաջարկ, որով, իսկապես, հետաքրքրված կլինեմ»,- նշում է ֆուտբոլիստը:

Բաբայանն ասում է, որ հարգում է «Հոբրոյի» հետ գործող պայմանագիրը. «Իմ նպատակը հնարավորինս բարձր մակարդակում խաղալն է, բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Եթե ակումբն ուզում է ինձ հետ պայմանագիր կնքել, բայց չի կարողանում համաձայնության գալ «Հոբրոյի» հետ, ապա ես չեմ կարող նստել և արտասվել: Ես ինքս եմ պայմանագիր կնքել «Հոբրոյի» հետ և պետք է հարգեմ այն: Ես ուզում եմ խաղալ «Հոբրոյում» և անել առավելագույնն այդ թիմի համար»,- նշում է Բաբայանը:

Հիշեցնենք, որ Էդգար Բաբայանը մասնակցեց Հայաստանի հավաքականի վերջին հավաքին, փոխարինման մտավ ու մասնակցեց Ազգերի լիգայի C դիվիզիոնի խմբային փուլի Հյուսիսային Մակեդոնիայի հետ հավաքականի երկրորդ խաղակեսին, իսկ Էստոնիայի հետ հանդիպումը բաց թողեց մրսածության պատճառով:

Տպել
1528 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին