Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արցախի ԱԺ պատվիրակությանը

Սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Ողջունելով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՀ ԱԺ պատվիրակությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքները, օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց պատգամավորներին։

Նորին Սրբությունն ընդգծեց, որ առանձնակի ուրախությամբ և ջերմությամբ է լցվում հոգին, երբ այցելում է Արցախ՝ ականատես լինելով արցախահայության քաջազուն ոգուն և անկոտրում կամքին՝ կերտելու Արցախի ազատ, ապահով ու բարօր կյանքը։ Հայոց Հայրապետն իր խոնարհումը բերեց բոլոր այն հայորդիների հիշատակի առջև, որոնց ջանքերով և հեղված արյամբ նվաճվեց Արցախի անկախությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ Արցախը և արցախահայության իրավունքներն ու խնդիրները միշտ եղել են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում՝ մասնավորապես անդրադառնալով դեռ խորհրդային տարիներին պատմական արդարության վերականգնման նպատակով երանջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետի ձեռնարկած քայլերին, Լեռնային Ղարաբաղ եկեղեցականների ծածուկ այցելություններին, որոնք նպատակ էին հետապնդում վառ պահել հավատի լույսը մեր ժողովրդի սրտում, անխաթար՝ ազգային ինքնությունը։

Վեհափառ Հայրապետը հաստատեց, որ ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրից Մայր Աթոռը աշխարհասփյուռ իր թեմերով և համայնքներով հնարավոր բոլոր միջոցներով զորավիգ եղավ արցախահայությանը, լծվեց նրա իրավունքների և ազատ ու անվտանգ կյանքի պաշտպանության գործին, ջանքեր գործադրվեցին տարածաշրջանի հոգևոր պետերի եռակողմ հանդիպումների միջոցով՝ կազմակերպված միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքների, զերծ պահելու հակամարտությունը կրոնական գունավորումից և նպաստելու սահմանային լարվածության նվազեցմանը, գերիների վերադարձմանը և համակարտության խաղաղ կարգավորմանը։

Ամենյան Հայոց Կաթողիկոսը հավաստիացրեց, որ Հայոց Եկեղեցին պիտի շարունակի այս ուղղությամբ իր ջանքերը գործադրել։ Մասնավոր իր մտահոգությունն արտահայտելով վերջին շրջանում Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարության կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ԱՀ իշխանություններին Արցախի թեմին ցուցաբերվող շարունակական զորակցության, ինչպես նաև պատմական սրբավայրերի վերականգնման և նոր տաճարների կառուցման համար, որոնց թվում առանձնանում է Ստեփանակերտի առաջնորդանիստ եկեղեցին։

Հայոց Հովվապետը մասնավոր իր գոհունակությունն արտահայտեց Արցախի հանրակրթական դպրոցում «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցման առնչությամբ՝ հավելելով, որ առարկայի միջոցով մատաղ սերնդի ինքնությունն է կերտվում, երեխաները հաղորդ են դառնում հոգևորին, նախնյաց հավատի գործերին ու ժառանգությանը, սեփական ինքնության ճանաչողության միջոցով տոգորվում այդ արժեքների տերն ու պաշտպանը, ծաղկեցնողը լինելու գիտակցությամբ։

Իր հերթին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, շնորհավորելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի առիթով, անդրադարձ կատարեց պաշտոնական այցի արդյունքներին և ձեռք բերված փոխգործակցության պայմանավորվածություններին՝ ուրախություն հայտնելով, որ այն ավարտվում է նվիրական Մայր Աթոռ այցելությամբ և Հայոց Հոր օրհնությամբ»,-ասված է հողորդագրության մեջ։

«Պատահական չէ նաև Ձեզ հետ հանդիպումը, որովհետև դարեր շարունակ Հայ Եկեղեցին ուրույն դերակատարություն է ունեցել մեր ազգի միասնականությունըպահպանելու ազգանպաստ գործում, և այսօր էլ մենք կարիք ունենք միասնական լինելու և ազգովի ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու։ Այդ գործընթացներում անուրանալի է թե Հայոց Եկեղեցու և թե անձամբ Ձեր դերակատարությունը», - հանդիպման ընթացքում ընդգծել է ԱԺ նախագահը՝ շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար։

Անդրադառնալով խորհրդարանի աշխատանքին և առաքելությանը՝ Թովմասյանը խոսել է նաև իրավական անվտանգության կարևորության մասին՝ հաստատելով, որ Արցախը հաջողություն է արձանագրելու՝ թիկունքում ունենալով Հայաստանը և աշխարհասփյուռ մեր ժողովրդին։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը լուսաբանություններ է տվելհանրությանը հուզող մի շարք հարցերի շուրջ Հայոց Եկեղեցու տեսակետների առնչությամբ։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն մաղթել է, որ Տերը խաղաղության և ապահովության մեջ պահի Արցախ աշխարհը՝ հավելելով, որ միայն ազգային միաբանությամբ ու միասնականությամբ է հնարավոր հաղթահարել ծառացած խնդիրներն ու մարտահրավերները։

 
Տպել
1163 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին