Մեր երիտասարդության մի ստվար զանգված ձեռք է բերելու հաշմանդամություն, պետք է կարողանանք նրանց կենցաղն ապահովել․ Ասատրյան

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանն իր ելութը կառուցեց՝ ելնելով պատերազմական իրադրությունից ու դրա կանխատեսվող հետեւանքներից։

«Բնականաբար, պատերազմը բերում է թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական բազում խնդիրներ, բայց այն նաեւ ենթադրում է հաշմանդամություն ունեցող անձանց թվի ավելացում, եւ որպես Հայաստանի ամենախոշոր համայնք՝ ապագայում մենք պետք է բախվենք նաեւ այդ խնդրին։ Մեր բնակչության, մեր երիտասարդության մի ստվար զանգված մեզ պաշտապանելու ժամանակ ձեռք է բերել եւ բերելու հաշմանդամություն, ուստի կուզենայի, որ վերցնենք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետոյի փորձը, երբ ամբողջ աշխարհում եղան միլիոնավոր հաշմանդամություն ունեցող անձինք, սակայն այդ մարդկանց կենցաղն ապահովելու համար ստեղծվեցին բազում նոր տեխնոլոգիաներ»,- ասաց ավագանու անդամը։

Ասատրյանը միաժամանակ ցանկություն հայտնեց, որ հետագայում իրենք էլ, որպես համայնք, ավելի ուշադիր լինեն ենթակառուցվածքներում՝ հաշմանդամություն ունեցող անձանց կենցաղն ապահովելու համար, հստակ քայլեր ձեռնարկեն տրանսպորտն ու այլ կառույցներ ավելի մատչելի եւ հարմարավետ դարձնելու ուղղությամբ։

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն էլ նկատեց, որ դեռ նախքան պատերազմը, բայց հենց այդ նպատակով ամեն ինչ արվել է, որպեսզի թե՛ նոր ձեռք բերվող տրանսպորտային տեսակները, թե՛ նոր վերելակները համապատասխանեցվեն նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին ու լինեն առավելագույնս հարմարավետ։ «Կոնկրետ 500 վերելակի դեպքում՝ իմ կողմից խիստ հանձնարարական է եղել, որ դրանք համապատասխանեն միջազգային նորմերին, եւ հաշմանդամություն ունեցող անձինք հեշտ մուտք ու ելք կարողանան ունենալ։ Մեր ձեռք բերած 100 մինի ավտոբուսները նույնպես համապատասխանում են այդ նորմերին։ Մոտակա 200 ավտոբուսնեի գնման ժամանակ նույնպես սա պարտադիր պայման է դրված»,-ասաց քաղաքապետը։

 

Տպել
746 դիտում

Բուհերի ընդունելության քննությունները կլինեն երկուսը՝ որոշ բացառություններով

Որևէ մեկը չփորձի ինձ թիրախավորել. Գյումրիում ժամեր առաջ անժամկետ հացադուլ հայտարարեց թիվ 2 դպրոցի տնօրենը

Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի սազում. Արամե

Նախկին նախագահը՝ ամբաստանյալի աթոռին. Ֆրանսիայում սկսվել է Սարկոզիի գործով դատավարությունը

Երևանի Բաղյան փողոցում հայտնաբերվել է վրաերթի ենթարկված անձը չպարզված քաղաքացու դի

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց, Սպիտակի ոլորաններում մառախուղ է

Ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին․ վարորդն արգելափակվել է մեքենայի մեջ

Պարգևատրվել են մարտական գործողություններին մասնակցած փրկարարները (տեսանյութ)

Թուրքիայի ծավալապաշտական նկրտումները կարող են խիստ կործանարար հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի համար. Արա Այվազյան

Կապանի օդանավակայանը մնում է հայկական տարածքում. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Աշակերտներին գրատախտակի մոտ կանչելու արգելքը հանվել է․ ԿԳՄՍ փոխնախարարը՝ առկա ուսուցմանն անցնելու մասին

Երկրաշարժ Դմանիս քաղաքից 19 կմ հարավ-արևմուտք, ցնցումները զգացվել են Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում

Գյումրիում մարտական վիճակում գտնվող հակահետևակային ական է հայտնաբերվել

Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

ՔԿ-ում հանդիպումներ են տեղի ունեցել արգելված զինատեսակների կիրառման գծով միջազգային փորձագետների հետ

Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին

Առաջին անգամը չէ, երբ գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչները հանդիպում են․ Վիգեն Քոչարյան

Ոստիկանն ազգի նվիրյալ զինվոր է. պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայող խրախուսվել է

Դեկտեմբերի 7-ից դպրոցներում առկա ուսուցումը կվերսկսվի նաեւ 5-12-րդ դասարաններում

Հայաստանի որոշ մարզերում մառախուղ է․ ԱԻՆ