Վանաձորցի փոքրիկները հավատում են, որ հենց իրենց հավաքած գումարով գնած զենքն է հաղթանակը բերելու (լուսանկարներ)

Ադրբեջանի սանձազերծած պատերազմում հաղթանակն ապահովելու է նաեւ թիկունքի ամրությամբ, որին մասնակից են փոքրից մեծ, դպրոցականից մինչեւ թոշակառու: Վանաձորում դպրոցահասակ երեխաների կամավորական խմբերը շարունակում են իրենց լուման ներդնել  սահմանի ամրացմանը: Լոռու մարզկենտրոնի տարբեր թաղամասերում ու փողոցներում ամեն օր տարատեսակ իրեր են վաճառում՝ անձեռոցիկից մինչեւ օրացույցներ, բրոշյուրներ ու բրելոկներ: Հավաքված գումարով օրվա ավարտին երեխաները շտապում են մոտակա բանկ՝ գումարը պետք է րոպե առաջ փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

10-ամյա Արծրուն Պետրոսյանը 6-րդ դասարանի աշակերտ է, սահմանին ինչ-որ չափով օգնելու տղայի ցանկությունը մեծ էր, բակի ընկերներով հավաքվեցին, քննարկեցին ու որոշեցին՝ իրենք էլ անձեռոցիկ կվճառեն: 50 դրամով խանութից գնված անձեռոցիկը ձեռքներին երեխաները ամեն օր քաղաքի տարբեր հատվածներում են. «Գին չէինք ասում մենք, ով ինչքան տալիս էր, մարդ կար՝ 200 էր տալիս, մարդ կար, 100, մի հոգի էլ 5000 տվեց, շատ էինք ուրախացել»,- պատմեց Արծրունը:

Արծրունի՝ անձեռոցիկ վաճառելու նախաձեռնությանը միացել են բակի մյուս տղաները, 2 թիմի բաժանվել, ամեն մեկը մի ուղղություն ընտրել: Օրվա ավարտին մեկտեղել են վաճառքից ստացված հասույթն ու փոխանցել. «Առաջին օրը, որ դեռ փոխանցում չէինք արել, մարդիկ կային, որ ասում էին, թե խաբում ենք, դրանից շատ էինք նեղվում, բայց երբ առաջին 100 հազարը փոխանցեցինք, ավելի ակտիվացանք, միանգամից կտրոնն էլ էինք ցույց տալիս»:

Սահմանի ամրությունն ապահովող բակի տղաներից ամենափոքրը 7-ամյա Մկրտիչ Մադարյանն է՝ Արցախյան շարժման մասնակից, ազատամարտիկ Ռազմիկ Մադարյանի թոռնիկը: Մկրտիչը մի երազանք ունի՝ օր առաջ մեծանալ ու զինվոր դառնալ, բայց վախենում է, մինչ իրենց մեծանալը՝ այսօրվա զինվորները բոլորի գլուխը կջարդեն, իրենց «փայ չի մնա»:

Մինչ երեխաների այս խումբը անձեռոցիկ է վաճառում, դպրոցականների մի խումբ էլ քաղաքի կենտրոնական՝ Տիգրան Մեծ պողոտայում փոքր վաճառասեղան են դրել, պատին փակցրել արդեն իսկ փոխանցված գումարների կտրոնները՝ որպես ազնվության ապացույց: Տղաները վստահ են՝ հաղթելու ենք, իսկ այդ հաղթանակը լինելու է հենց իրենց վաճառած ապրանքի գումարով ձեռք բերված զենքով:

Տպել
2844 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին