Ոչ ոք պատրանք չպետք է ունենա, որ որեւէ հարց կարող է լուծվել ուժի միջոցով.ՀՀ նախագահի հարցազրույցը La Libre Belgique-ին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել բելգիական հեղինակավոր La Libre Belgique պարբերականի հատուկ թղթակից Քրիստոֆ Լամֆալյուսիին:

Նախագահի աշխատակազմը ներկայացրել է հարցազրույցն ամբողջությամբ:

La Libre Belgique- Պարոն նախագահ, մենք գալիս ենք Երևանի զինվորական գերեզմանոցից, ուր տեսանք տասնյակ դագաղներ: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ողբերգությանը:

- Ամեն օր մենք կորցնում ենք կյանքեր, երիտասարդներ, որ չեն դառնալու հայր, արտիստ, գիտնական... Սա վիթխարի ողբերգություն է: Այդ կյանքերը կորսվեցին, մինչդեռ խաղաղ լուծման ուղի կար՝ մշակված Մինսկի խմբի կողմից, որ միավորում է Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և Ռուսաստանին: Դժբախտաբար, Ադրբեջանը որոշեց լքել բանակցությունների սեղանը և դիմել ռազմական ուղուն:

La Libre Belgique- Ադրբեջանն ուզում է վերականգնել իր տարածքային ամբողջականությունը:

- Ղարաբաղն իր բնակիչների պատմական հայրենիքն է: Այդ մարդիկ այնտեղ էին հազարամյակներ ի վեր: Նրանք այնտեղ 301թ. քրիստոնեություն ընդունեցին: Նրանք ապրում էին այնտեղ, իրենց լեռներում, երբ 11-րդ դարում թուրք-սելջուկները եկան Կենտրոնական Ասիայից: Նրանք տեսել են մոնղոլներին, Լենկթեմուրին, մաս են կազմել Պարսկաստանին, հետո՝ Ռուսական կայսրություններին, բայց ոչ երբեք՝ Ադրբեջանին:

Խնդիրն սկսվեց Խորհրդային Միության ստեղծման ժամանակ, երբ ընկեր Ստալինը Նախիջևանն ու Արցախը տվեց (Ադրբեջանին): Եթե հասնենք մինչև 20-րդ դարի սկիզբը, այդ ժամանակ Արցախում ապրում էին 350 հազարից 360 հազար բնակիչ, ճնշող մեծամասնությամբ՝ 95 տոկոս, հայեր: Այդ ժամանակ Շուշին մեծ քաղաք էր, 60 հազար բնակչով՝ մեծամասամբ հայեր: Այն փոքր էր Թբիլիսիից, բայց մեծ էր Երևանից: Խորհրդային տարիներին Ղարաբաղն ինքնավար մարզ էր Ադրբեջանի կազմում: Լեռնային Ղարաբաղն աշխարհի ամենամեծ ինքնավարության աստիճանն ուներ, քանի որ դրա երաշխավորը Խորհրդային Միությունն էր: Այն տևեց 70 տարի: Չնայած դրան, այնտեղից 200 հազարից ավելի մարդիկ հեռացան: Ինչո՞ւ: Որովհետև հայկական դպրոցներ չկային, որովհետև երիտասարդներն աշխատանք չէին գտնում: Դա քիչ թե շատ խաղաղ էթնիկ զտում էր:

Երբ խորհրդային կայսրությունը փլուզվեց, մարդիկ ցանկացան կրկին ապրել այնպես, ինչպես ապրել էին հազարավոր տարիներ ի վեր: Բաքվի պատասխանը ջարդերն էին: Ինչպե՞ս կարող ես ապրել մարդկանց հետ, որոնք քեզ վռնդում են: Ոչ մի վստահություն չկա: Նրանք (Ադրբեջանը) ասում են, թե ազատագրելու են Ղարաբաղը, բայց ումի՞ց:

La Libre Belgique- Ո՞վ է սկսել այս պատերազմը: Ադրբեջանը պնդում է, թե ինքը հակահարված է տվել հայկական հարձակմանը:

- Պատասխանը տրամաբանությունն է. Արցախի համար ի՞նչ իմաստ ուներ պատերազմ սկսել: 1994թ. ստորագրված զինադադարից հետո գոյություն ուներ հնարավորինս լավագույն բանակցությունների սեղանը: Հայերը վերականգնեցին Շուշիի մզկիթը, կառուցեցին դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ՝ հույս ունենալով, թե բանակցությունները կհանգեցնեն նորմալ կյանքի:

La Libre Belgique- Ի՞նչ դեր է խաղում Թուրքիան:

- Բացարձակապես բացասական: Եթե Թուրքիան չխառնվեր, Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը հավանաբար կհամաձայնեին զինադադարի: Թուրքիան շատ ավելի լայն օրակարգ ունի՝ Սիրիայում, Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում, Արևելյան Միջերկրականում: Նա ամենուր անկայունություն է ստեղծում և այդ անելով խախտում ստատուս-քվոն, որ իր դերն ավելի կարևորի:

Հիմնական թիրախը Եվրոպան է: Թուրքիան շատ խաղաքարտեր ունի: Դրանցից մեկն էներգետիկան է: Թուրքիան էներգիա գնող երկիր էր: Հիմա նրանք ուզում են սեփականը՝ իրենց իսկ հսկողության տակ: Եվ երբ Կասպից ծովի գազն ու նավթը պետք է ուղղվեն դեպի Եվրոպա, դա կլինի տրանսանատոլիական (TANAP), հետո՝ տրանսադրիատիկ (TAP) գազատարներով: Թուրքիան ուզում է վերահսկել Կասպից ծովից և Կենտրոնական Ասիայից եկող էներգահոսքը: Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև Հարավային Եվրոպան կախված կլինեն նրանից:

Մյուս խաղաթուղթը փախստականներն են: Դուք չորս միլիոն փախստական ունեք ձեր սահմաններին, և Թուրքիան դրանով առևտուր է անելու ձեզ հետ: Դուք արդեն 6 մլրդ եվրո եք վճարել, չէ՞:

Երրորդ խաղաթուղթը ահաբեկիչներն են լինելու: Ո՞վ է ձեզ ասում, որ նրանք (որոնք Ադրբեջանում են-խմբ.) չեն կարող մի այլ օդանավ նստել ու գնալ Եվրոպա: Դա մարդկանց ծայրահեղության մղելու մի այլ միջոց է: Լիբիայում Թուրքիան նույն օրակարգն ունի. վերահսկել էներգահոսքերը և վերահսկել աֆրիկյան ներգաղթի դռները դեպի Եվրոպա:

Եվրոպան չի հասկանում, որ Թուրքիայի ներկա ղեկավարությունն ունի բոլորովին այլ օրակարգ: Նա չի ուզում ԵՄ-ի հետ արժեքներ կիսել, օրինակ՝ հանդուրժողականություն: Այդ մարդիկ անհանդուրժող են: Ես խոսում եմ առաջնորդների մասին, ոչ թե թուրք ժողովրդի: 2007թ. հայտնի հայ լրագրող Հրանտ Դինքն սպանվեց Ստամբուլում... Հարյուր հազարավոր թուրքեր ասում էին, որ իրենք Հրանտ Դինք են:

La Libre Belgique- Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել է Ռուսաստանի աջակցությունը Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու համար: Ի՞նչ դեր կարող է խաղալ Ռուսաստանը:

- Ռուսաստանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում: Նա Մինսկի խմբի անդամ է և լավ հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Նա, ի հակադրություն Թուրքիայի, կարող է միջնորդ լինել: Բայց Ռուսաստանը նաև հասկանում է, որ Թուրքիան իր դերն ունի խաղալու: Եթե Թուրքիան օգտագործի իր ազդեցությունը և ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, հնարավոր կլինի հրադադար հաստատել:

La Libre Belgique- Պատերազմի ներկա փուլում դեռ հնարավո՞ր է բանակցել:

- Եթե Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, դրա համար կա միայն մեկ բացատրություն. Հայաստանը դեռևս լույս տեսնում է այս սարսափելի թունելի վերջում: Եթե նույնիսկ հայերը դուրս մղվեն Արցախից, դա չի նշանակում, թե վերջնական լուծում կլինի: Առաջին, որովհետև նրանք պատմության ընթացքում մարտնչել են բոլորի դեմ: Երկրորդ, վերջնական լուծում չի կարող լինել, մինչև որ կողմերը չնստեն սեղանի շուրջ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար և իրար ձեռք չսեղմեն:

Մի օրինակ, Թուրքիան Ցեղասպանության ժամանակ կոտորեց 1,5 մլն հայ: Կարծո՞ւմ եք՝ մարդիկ մոռացե՞լ են դա: Երրորդ և չորրորդ սերունդները դեռ հիշում են, և այսօր նրանք կամավորական են դառնում Արցախում կռվելու, Թուրքիայի դեմ կռվելու համար: Եթե Թուրքիան շարունակում է ժխտել դա, կարծո՞ւմ եք, որ երկու ազգերը պատրաստ կլինեն բանակցել։ Ոչ: Դուք մարդկանց կարող եք դուրս քշել, բայց հիշողությունը կհարատևի մի սերնդից մյուսը:

La Libre Belgique- Փոխզիջումների մասով, կարծո՞ւմ եք, որ պետք է քննարկումներ լինեն Ղարաբաղի շուրջ «անվտանգության գոտու» վերաբերյալ:

- Պե՞տք է լինեն կապույտ սաղավարտներ, անվտանգության գոտիներ: Դա հակամարտությունները լուծելու դասական եղանակ է: Սակայն առաջին բանը, որ պետք է արվի, հրադադարն է: Երկու ճամբարներում էլ մահեր կան, և դա մեզ ոչ մի տեղ չի տանում: Վերջնական ռազմական լուծում գոյություն չունի: Կլինեն ժամանակավոր հաղթանակներ, սակայն պատերազմը շարունակվելու է: Կարևորը վստահությունը վերահաստատելն է:

La Libre Belgique- Դուք կարո՞ղ եք վստահել նախագահ Ալիևին:

- Փոխվստահությունը կարող է ձեռք բերվել բանակցությունների ընթացքում: Ես Մինսկի խմբում բանակցող չեմ: Այդ դերը վերապահված է վարչապետին և արտաքին գործերի նախարարին, բայց ես հույս ունեմ, որ երբ նրանք վերադառնան սեղանի շուրջ, կկարողանան միջազգային հանրության աջակցությամբ վերականգնել փոխվստահությունը և հասնել վերջնական լուծման:

Ոչ ոք պատրանք չպետք է ունենա, որ որևէ հարց կարող է լուծվել ուժի միջոցով:

Տպել
1272 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին