Սա նորից ադրբեջանական կազմակերպված ցեղասպանության քաղաքականության մաս է․ Արման Թաթոյան

27/11/2020 schedule15:39

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է անհետ կորածների և գերիների փոխանակման գործընթացները։

«Սա ամբողջ հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը խախտելու, հասարակական առողջությունը խաթարելու, հանրային համերաշխությունը խաթարելուն ուղղված դիտավորյալ գործողությունների հատկանիշներ ունեն, և սա նորից ադրբեջանական կազմակերպված ցեղասպանության քաղաքականության մաս է։ Սա դիտարկում եմ ատելության, կազմակերպված քարոզի շրջանակում, որ եղել է ամբողջ պատերազմական գործողությունների ընթացքում, և դրանից հետո, դրանից առաջ էլ։ Հիմա շատ ավելի ինտենսիվ ձևով ոչ միայն ատելության և թշնամանքի քարոզ է գնում, այլ նաև ակնհայտ արվում է ամեն ինչ խրախուսելու համար այդ ամեն ինչը, և այդ կատարողները տեսանյութերում ակնհայտ գիտեն, որ նրանք ոչ միայն անպատիժ են մնալու իրենց հանցավոր արարքների համար, այլ խրախուսանքի են արժանանալու»,-նշեց Արման Թաթոյանը։

Նրա խոսքով՝ այդ արարքները ադրբեջանական քաղաքականության մի մասն են։  «Հետևաբար, ինչպես օրինակ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե նախ մեծ մասը իրականությանը չի համապատասխանում, մի հատ էլ ասել էին, թե վարույթներ ենք հարուցել, եթե պետք լինի, առանձին զինվորներ կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Չկա նման բան, ինչ է նշանակում, սա պատասխանատվություն գցելով չի․ այդ զինվորներն, իհարկե, իրենք էլ պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, բայց սա կազմակերպված քաղաքականության մաս է, այնպես չի, որ զինվորը ինչ որ վերցրեց իրենից առանձին մտածեց ու նկարեց այդ տեսանյութը, խոշտանգումը։ Երբ այդ բոլոր դեպքերը ուսումնասիրում ենք, պարզ չէ՞, որ սա միասնական քաղաքականության մաս է, միշտ էլ այդպես է եղել այս ողջ ընթացքում, հետևաբար այստեղ խոսքը պատերազմական հանցագործությունների մասին է, նաև կան մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներ առանձին դեպքերում, որոնք դարձյալ կազմակերպված, համակարգված, ինստիտուցիոնալ բնույթ կրող քաղաքականության մաս են»։

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այս հանգամանքները հաշվի առնելով է այսօր հրատապ կոչով դիմել միջազգային հանրությանը։ «Պետք է ասեմ՝ բացի այդպես հրապարակային դիմումից, նաև մեր աշխատակազմում գնում են ինտենսիվ աշխատանքներ, մենք նաև կազմում ենք անհատական գրություններ, ըստ յուրաքանչյուր միջազգային մարմինների, այդ գրությունների հետ միասին ուղարկվում են նաև  մեր տրամադրության տակ գտնվող ապացույցները, այն ապացույցները, որոնք մենք ենթարկել ենք վերլուծության ու մշակման։ Այսինքն այն տեսանյութերը, որ կան, այնպես չի, որ դա վերցնում ենք, միանգամից ուղարկում ենք, դրանք նկարագրվում են, վերլուծվում են, թարգմանվում են` ըստ առանձին շեշտադրումների: Տեսանյութերից յուրաքանչյուրը, եթե դուք ուսումնասիրեք, իրենք մասնագիտական աչքով երբ նայում ես, դրանցից հնարավոր է քաղել, վերլուծել այս ընդհանուր դիտարկումները, որոնք ասեցի, որ միասնական, կազմակերպված քաղաքականություն է, անգամ օգտագործվող բառերը այդ իրենց իբր թե որ դրանով փորձում են նվաստացնող վերաբերմունքի արժանացնել, դիտավորությամբ ընդ որում, և արժանանալ թվացյալ իրենց հերոսության իրենց հասարակությունում, այդ ամբողջ ակնհայտ երևում է, որ մի պրոցեսի մաս է, և մենք դա ենք ցույց տալիս»։

Թաթոյանը նշեց նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանը ապաքաղաքական մարմին է, և քաղաքական մակարդակով բանակցություններ վարելու իրավասություն չունի։

Տպել
1124 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին