Երևան
1 °C
Հունվարի 17-ին Հադրութ-Ֆիզուլի-Ջաբրայիլ-Որոտան (Կուբաթլու) հատվածում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում 3 զինծառայողի աճյուն է հայտնաբերվել:
Նրանցից մեկի ինքնությունը հայտնի է՝ Արսեն Մամիկոնյան: Մյուս աճյունները կենթարկվեն ԴՆԹ փորձաքննության:
Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
Որոնողական աշխատանքներն այսօր կշարունակվեն Հադրութ-Ֆիզուլի-Ջաբրայիլ ուղղություններով: Դրանց, պատասխանատուներից զատ, մասնակցում են նաև զինծառայողների ծնողներ, հարազատներ, տարածքին քաջածանոթ մարդիկ, պատերազմական փորձություններն անցած, ինչպես նաև մարտական գործողություններին մասնակցած անձինք:
Ըստ Թադևոսյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 1238 աճյուն, որոնց թվում կան նաև քաղաքացիական անձինք:
Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել է նաև 9 ողջ մարդ: Մեկ մարդ հայտնաբերվել է նոյեմբերի 14-ին Շուշիում, ևս 6 զինծառայողներ գտնվել են անտառից դեկտեմբերի 20-ին, 2 քաղաքացիական անձ էլ հայտնաբերվել է Հադրութի շրջանի Մոխրենես գյուղից:
Առաջանո՞ւմ են արդյոք խնդիրներ որոնողական աշխատանքների ժամանակ, և չկա՞ անվտանգության խնդիր: ՀԺ-ի հարցին ի պատասխան՝ Հունան Թադևոսյանն ասաց՝ անվտանգության առումով սկզբում կար անհանգստություն, հիմա սովորական դարձած գործընթացի է նմանվել այդ աշխատանքը: Իսկ որոնողական աշխատանքների ժամանակ առաջացող խնդիրները հիմնականում պայմանավորված են միջադեպերով: Եթե հրադադարի ռեժիմի խախտում է լինում, մեկ-երկու օր որոնողական աշխատանքները դադարեցվում են:
«Վերջին անգամ 2 օրով դադարեցվեց աշխատանքը Ալիևների ընտանիքի Շուշի կատարած այցի պատճառով: Երկու օր որոնողական աշխատանք չիրականացվեց Հադրութ-Ջաբրայիլ-Ֆիզուլի-Շուշի հատվածներում»,- ասաց Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ այդ օրերին Ադրբեջանի կողմից երկու զինծառայողի աճյուն էր փոխանցվել:
Ինչպես և ովքեր են որոշում որոնողական աշխատանքի ուղղությունը՝ Հունան Թադևոսյանն ասաց՝ մասնակից են բոլոր կողմերը:
«Կարմիր խաչը և ռուսական զորակազմի հրամանատարությունը պայմանավորվում են ադրբեջանական կողմի հետ: Մենք էլ ենք մասնակցում, որոշում ենք ուղղությունները, իրենք տալիս են թույլտվություն, և իրականացնում ենք մեր աշխատանքը»,- մանրամասնեց Թադևոսյանը:
Պոլիտեխնիկական համալսարանը դեռ ռեկտոր չունի. շուրջ 10 ժամ տեւած մրցույթում այդպես էլ ոչ ոք չընտրվեց
Գործող նախարարը՝ նախկինում իր բիզնեսի նկատմամբ ճնշումների մասին. ինչ է փոխվել հիմա (տեսանյութ)
Պատերազմում մեկ ոտքից զրկված զինծառայողը հենակներով մասնակցում էր վարչապետի հրավիրած հանրահավաքին, հետո էլ՝ երթին
ՀՀ զինված ուժերը նոր հայտարարություն է տարածել
Բրիտանական ֆիլմերը ստացել են մրցանակների 40 տոկոսը. արտասովոր պայմաններում ընթացել է «Ոսկե գլոբուս»-ը
Հանրապետության հրապարակի հանրահավաքն ու երթը լուսանկարներով
«Ժողովուրդն անհաղթահարելի ուժ է». վարչապետի ելույթը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ
Դավիթաշենի թիվ 20 պոլիկլինիկայի մոտակաքում 2 մեքենա է բախվել․ տուժածի վիճակը բժիշկները գնահատել են ծանր
Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով տրանսպորտային միջոցների համար
Խաչքարը վնասած տղամարդը տվել է խոստովանական բացատրություն․ ոստիկանություն
Եթե կարող եք, ներեցեք մեզ. վարչապետը հուզվեց հանրահավաքի ժամանակ (տեսանյութ)
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ 6 մարզերում ձյուն է տեղում
Մեր սիրտը նույնպես ցավում է այն ցավով, ինչ ձեր սիրտը. Փաշինյանն անդրադարձավ գերեվարվածներին ու անհետ կորածներին
Բջջային հավելվածի միջոցով ՌԴ մուտքի ներկայումս գործող կարգը երկարաձգվել է
Ընդդիմության հանրահավաքն ավարտվեց ՀՀ նախագահի նստավայրի դիմաց
Մարտահրավեր եմ նետում. եկեք գնանք ընտրության, տեսնենք ում հրաժարականն է պահանջում ժողովուրդը. Փաշինյան
Բավրա-Նինոծմինդա վերաբացված անցակետի հայկական կողմում սպասարկման որակը կտրուկ փոխվել է դեպի լավը
2020-ի մարտի 1-ին Հայաստանում գրանցվեց COVID-19-ի առաջին դեպքը
ԿԳՄՍՆ աշխատակիցներին աշխատանքից ազատելու սպառնալիքով հանրահավաքի մասնակցության պարտադրանք չի եղել. ԿԳՄՍՆ
Հույս ունեմ՝ նախագահը կկայացնի պետության շահերից բխող որոշում. վարչապետը՝ կիսանախագահականի անցնելու հնարավորության մասին
ԱՀ ԱԳՆ-ի կոչը միջազգային հանրությանը․ իրավունքի կոպիտ խախտում է ռազմագերու կարգավիճակ տրամադրելուց Բաքվի հրաժարումը
Ստորագրությունների պրոցեսը սկսել է Օնիկ Գասպարյանը՝ Սերժ Սարգսյանի դրդմամբ. այ դա է դավաճանությունը. վարչապետ
Մարտի 2-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում 19 հարց է ընդգրկված
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը կարող է լուծվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լիտվայում ՀՀ դեսպանություն
Մարտի 1-ի գործը, իմ գնահատմամբ, բացահայտված է. Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչու է մեղադրվող կողմը ձգձգում դատավարությունը
Ստուգումներ են անցկացվել խաղաղապահ առաքելությամբ Աֆղանստանում գտնվող հայկական զորախմբի մշտական տեղակայման վայրում
Որքան էլ տարօրինակ թվա՝ մեր սխալների պատճառներից մեկը սիրված լինելն է եղել. վարչապետը ներողություն խնդրեց ժողովրդից
Հակառակորդի ԶՈՒ էական շարժ չի արձանագրվել. ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է 5-րդ զորամիավորում
Նախարարության աշխատակիցներին հանրահավաքի մասնակցության որևէ ցուցում երբևէ չեմ տվել. Ժաննա Անդրեասյան
Հրդեհ Երևանում. դեպքի վայր է մեկնել վեց մարտական հաշվարկ
Համագործակցություն կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի հետ․ նախատեսվում է աշխատանքները սկսել մարտից
Մեկնարկել են Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների 9 վտանգավոր կետերի անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները
Բաղրամյան պողոտայում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը
Հրապարակում մեկնարկում է վարչապետի հրավիրած հանրահավաքը. ուղիղ
Խստորեն հորդորում ենք լրատվամիջոցներին փորձեր չկատարել ՊԵԿ-ին ներքաշել քաղաքական գործընթացներում. ՊԵԿ
Արտակարգ իրավիճակների նախարարը սպայական կոչումներ է հանձնել
Հայ-ադրբեջանական շփման գծում միջադեպեր չեն արձանագրվել, օպերատիվ իրավիճակը կայուն է
Վահան Քերոբյանը և Ժոնաթան Լաքոտը համագործակցության պատրաստակամություն են հայտնել
Պատարագ եկեղեցում եւ հարգանքի տուրք Մարտի 1-ի զոհերի հիշատակին (լուսանկարներ)
Առաջատարը չկարողացավ հաղթել «Վանին», «Փյունիկը» ուժեղ գտնվեց «Շիրակից»
© 2021 Հայկական ժամանակ