Պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու և կոպիտ խախտումների մասին ՄԻՊ-ը դիմել է ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին

22/01/2021 schedule12:06

«Հայաստանի պետական սահմանների որոշման գործընթացի ոչ լեգիտիմ լինելու և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցվելու հարցրերով այսօր դիմել եմ ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին, ՄԻԵԴ նախագահին, ԵԽԽՎ Ադրբեջանի ու Հայաստանի հարցրերով համազեկուցողներին, ինչպես նաև մի շարք այլ գործընկերների, այդ թվում՝ օմբուդսմանների ու նրանց միավորումների»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով.

Նամակներում նշված է՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո: Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է նաև Թուրքիայի նախագահը։ Ադրբեջանի նախագահը և նրա օրինակով, առհասարակ, հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանք (կցված են կոնկրետ ապացույցներ)։

Այս ամենի արդյունքում Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի կոնկրետ բնակավայրերում սահմանների որոշման գործընթացն արդեն հանգեցրել է մարդու միջազգայնորեն ճանաչված սոցիալ-տնտեսական [սեփականության և այլն] իրավունքների կոպիտ խախտումների ու լրջորեն վտանգել է մարդկանց կյանքի, ֆիզիկական անձեռնմխելիության և մյուս իրավունքները: Խաթարվել է խաղաղ, բռնությունից զերծ միջավայրում ապրելու ու զարգանալու երեխաների լավագույն շահը։ Վտանգվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունը։

Այսինքն՝ գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության պահանջների բացարձակ և չունի լեգիտիմություն:

Հետևաբար այն պետք է անհապաղ դադարեցվի կամ ենթարկվի սկզբունքային վերանայման:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նամակներում շեշտված է, որ սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն միջազգայնորեն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ: Հաշվի չի առնվում միջազգայնորեն հաստատված որևէ չափանիշ:

Իսպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրավական հիմքեր։

Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ կամ հենց բնակավայրերի մեջ [օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան խոշորացված համայնքներում միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին կամ հենց մայթերի բաժանումով անմիջապես բնակավայրի մեջ] տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ:

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ այլ փաստաթղթով ամրագրված չէ մարդկանց համար ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացի վերաբերյալ հասանելի ու կանխատեսելի ժամանակացույց:

Այս ամենի պատճառով սահմանների որոշման գործընթացի անթույլատրելի արագությունն ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքներին անմիջականորեն առնչվող պատշաճ տեղեկությունների բացակայությունը հանգեցրել է անորոշության ու որևէ հիմնավորում չունեցող աննախատեսելի իրավիճակների:

Մարդու իրավունքների պաշտպանի նամակներում արձանագրված է, որ ցանկացած գործընթացի հիմքում, որն առնչվում է մարդուն, պետք է լինեն իրավունքի գերակայությունը ու հետևաբար մարդու՝ միջազգայնորեն ճանաչված [մեր երկրի ներսում՝ նաև Սահմանադրությամբ երաշխավորված] իրավունքները: Սա ժողովրդավարության հիմնարար սկզբունք է:

Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման վերը շարադրված ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը՝ մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով:

Միջազգային կառույցներից ու գործընկերներից յուրաքանչյուրին ուղարկված են անհատական ստորագրությամբ նամակներ՝ ըստ յուրաքանչյուրի իրավասության ու մանրամասն վերլուծությամբ:

Տպել
261 դիտում

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք. գրանցվել է 7 մահ

Հայկական բանակի բոլոր զինվորականները բանակի մեջ են եւ նրա կողքին. Անդրանիկ Մակարյան

«Հայփոստ»-ը պարզաբանում է ներկայացրել կենսաթոշակի վճարման գործընթացի փոփոխման վերաբերյալ

Եղվարդի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ մոտ 17 մլն դրամի զինվորական հանդերձանքը ոչնչացնելու փորձի համար

Տնտեսական ազատության միջազգային ինդեքսում Հայաստանը բարելավել է դիրքերը

ԱԺ-ում կքննարկվի «Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Սյունիքի մարզում ձյուն է տեղում. միջպետական ու հանրապետական բոլոր ավտոճանապարհները բաց են

Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել 2 զինծառայողի մասունք

Հրդեհ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում

Անկարայում հետաքննություն է սկսվել ԱՄՆ-ում «Կանգնեցրեք Էրդողանին» գրությամբ պաստառների առթիվ

1 օրում ձյան մեջ արգելափակումից տարբեր մարզերում դուրս է բերվել 9 ավտոմեքենա

Մայրաքաղաքում և 5 մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Զբոսաշրջության ոլորտը սկսվում է վերականգնվել, մարդիկ ուզում են ճանապարհորդել. Վարդան Սարգսյան

Գերմանիայի Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկել է պատգամավորներից մեկին՝ Ադրբեջանից կաշառք ստանալու կասկածանքով

«Թումո» տուփն ամռանն արդեն Կապանում կլինի

«Վահագնի Սիթին» Ա-Լիգայի եզրափակչի երկրորդ խաղում ևս հաղթեց «Դվինին»

Վարդենյաց լեռնանցքում հարկավոր է երթևեկել անվաշղթաների կիրառմամբ, Քաջարանում և Կապանում ձյուն է

Կոնգրեսականները չեղյալ են հայտարարել մարտի 4-ի նիստը՝ Կապիտոլիումի վրա հարձակման սպառնալիքի պատճառով

Դեղի հետկանչ․ կարգադրագիր է տրվել դեղերի վաճառքով զբաղվող 7 ընկերության

Սլովակիայի արտգործնախարարը ներողություն է խնդրել Ուկրաինայից վարչապետի կատակի համար

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը՝ Կիևի մրցաշարի, Պատրիկեևի հեռանկարների և հավաքականի կազմի մասին

Արմավիրի մարզպետն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի տնօրենին․ քննարկվել են մարզի զարգացմանն ուղղված հարցեր

ՄԻՊ-ը Բունդեսթագում բարձրացրել է Ադրբեջանում պահվող գերիների անհապաղ վերադարձի հարցը

Վերակառուցվել է Նշավան համայնքի ամբուլատորիայի շենքը

Շիրակի փոխմարզպետն Արեգնադեմում ծանոթացել է կառուցվող սպանդանոցին և ֆերմերային տնտեսությանը

Արմավիրի Արևաշատ գյուղում մոտ 2500 հակ անասնակեր է այրվել

Նախադպրոցական կրթական բոլոր ծառայությունները, մանկական ժամանցի կենտրոնները կլիցենզավորվեն. նոր նախագիծ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի հանրապետական օլիմպիադայի հաղթողներին

Քոչարյանը երբեք առանց «տանիքի» հաջողության չի հասել. չլիներ Վազգեն Սարգսյանը՝ նա ՀՀ տեղը մոռացած կլիներ. Վիգեն Խաչատրյան

Զինված ուժերի գլխավոր շտաբում իրականացվում են պլանների ճշգրտման աշխատանքներ

Կայացել է «Երկրաֆիզիկոս Սերգեյ Նազարեթյանի գիտական 50-ամյա գործունեությունը» խորագրով գրքի շնորհանդեսը

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում է կազմակերպվել ԱԳՆ-ում

Բերման է ենթարկվել քրեական հեղինակություն Զապն ու նրան ուղեկցող 10-ից ավելի անձ

Փլուզում «ՉԱԱՐԱՏ Կապան» հանքում. 25-ամյա աշխատակիցը մահացել է

37-ամյա տղամարդը գողացել էր Հյուսիս-հարավ ճանապարհաշինության համար նախատեսված ավազից (տեսանյութ)

«Սա այն բացառիկ դեպքերից է, երբ ես ուրախ եմ, որ դեմ քվեարկեցիք». խնդրահարույց օրինագիծը էլի կքննարկվի

Մեսրոպ Առաքելյանը և Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնն ընդգծել են մի շարք առաջնահերթություններ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Հադրութի մի խումբ բնակիչների

Հրդեհ է բռնկվել Բալահովիտում գտնվող «Գոլդ Շին» ընկերության փրփրապլաստի արտադրամասում (տեսանյութ)

4 կիլոգրամ հերոին և 2 կիլոգրամ ափիոն. Սյունիքում խոշոր չափի թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)