Քննարկվել է վարչապետի այցի արդյունքում տրված հանձնարարականների կատարումը. խորհրդակցություն Գեղարքունիքի մարզպետարանում

23/03/2021 schedule10:10

«Երեկ հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրի Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի հետ»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ գնել Սանոսյանը՝ նշելով, որ խորհրդակցության ընթացքում քննության են առնվել ՀՀ վարչապետի 2021 թվականի մարտի 15-ի՝ Գեղարքունիքի մարզ կատարած այցի արդյունքում տրված հանձնարարականների կատարման ընթացքին, համավարակով պայմանավորված ընդհանուր իրավիճակին եւ հակահամաճարակային կանոնների պահպանմանը վերաբերող հարցեր:

«Անդրադառնալով կրթական ոլորտի քաղաքաշինական խնդիրներին՝ հանձնարարեցի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին դպրոցներում կատարել ուսումնասիրություններ, գրառել 3-ական կարևորագույն խնդիրներ և աշխատանքներ տանել դրանց միջանկյալ լուծման ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև դպրոցական ճաշարանների նորոգման ու պայմանների բարելավման, որոշ դպրոցների գույքով ապահովման, նախանշված համայնքներում «Թումո» ստեղծագործական կենտրոնի տուփերի տարածքների ընտրության, 2021 թվականի սուբվենցիոն ծրագրերի ներկայացման ընթացքի, 2020 թվականից կիսատ մնացած սուբվենցիոն ծրագրերի շարունակմանն ուղղված հարցեր:

Խոսվեց նաև համայնքային բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների, մարզի որոշ համայնքներում սելավատարների մաքրման աշխատանքների նախատեսման, Արցախյան վերջին պատերազմում զոհված եւ վիրավոր զինծառայողների փաստաթղթերի հավաքագրման և նրանց ընտանիքներին աջակցությունների տրամադրման ընթացքի հետ կապված խնդիրների մասին։

Հանձնարարեցի Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման մարմինների, գյուղատնտեսության և բնապահպանության վարչություններին եղանակային պայմանների կայունացմանը զուգընթաց կազմակերպել և իրականացնել համամարզային շաբաթօրյակ և ծառատունկ:

Նշեցի, որ մեր անելիքները շատ են՝ հրատապ և առաջնահերթ կարգավորում պահանջող։ Դրա համար պետք է լինենք հետեւողական ու փորձենք արդյունավետ ու լարված աշխատանքով կարգավորել բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում։

Շեշտեցի, որ բոլորից ակնկալում եմ աշխատանքային բարձր պատասխանատվություն և ստացած հանձնարարականների արդյունավետ կատարում»,- գրել է մարզպետը։

Տպել
596 դիտում

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է