Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի թիվ 888-Ն որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կատարած ուսումնասիրության արդյունքում կազմված առաջին խորհրդատվական եզրակացությունը:

Քննարկման մեկնարկին Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք մի քանի ամիս առաջ հանդիպեցինք, պայմանավորվածություններ ձեռք բերեցինք: Այդ ընթացքում եղան պատերազմը և ձեզ հայտնի իրադարձությունները, բայց աշխատանքն առաջ է գնացել, և մենք ունենք առաջին ամփոփումը: Առաջին գործը, որն ուսումնասիրվել է, Տիգրան Օհանջանյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործն է: Համեցեք, տիկին Վարդապետյան»:

Վարչապետի պաշտոնակատարի օգնական Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված խորհրդատվական եզրակացության վերաբերյալ: Նա նշել է, որ քրեական գործերի՝ որոշմամբ հաստատված հերթականության համաձայն՝ առաջինն ուսումնասիրվել է Տիգրան Օհանջանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Աշխատանքային խումբն աշխատել է ամենշաբաթյա ռեժիմով և կազմել է 140 էջանոց գրավոր խորհրդատվական եզրակացություն, որը ներառում է աշխատանքային խմբի բոլոր անդամների միասնական մոտեցումը (խմբում ընդգրկված է 6 անդամ՝ ՀՀ վարչապետի 3 ներկայացուցիչ և որոշմամբ թվարկված գործերով տուժողների իրավահաջորդների 3 ներկայացուցիչ):

Աննա Վարդապետյանը հայտնել է, որ աշխատանքային խումբը խորհրդատվական եզրակացության մեջ մի շարք խախտումներ է արձանագրել: Դրանք հիմնականում վերաբերում են առանցքային քննչական գործողություններին, որոնք միտված են եղել գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցների ձեռքբերմանը: Վերհանվել են նաև խախտումներ՝ կապված ծառայողական քննության, հեռախոսային խոսակցությունների հետ, առանձին մասով շարադրվել են առաջարկներ: Ա. Վարդապետյանը նշել է, որ աշխատանքային խումբը քննչական գործառույթներ չի իրականացնում, գրավոր խորհրդատվական եզրակացությունը 6 հոգանոց անկախ մասնագիտական խմբի մասնագիտական կարծիք է, մաքուր իրավական վերլուծություն և ի գիտություն է ուղարկվելու նախաքննություն իրականացնող մարմնին:

Նիկոլ Փաշինյանը տուժողի իրավահաջորդ տիկին Գոհար Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչպես է գնահատում ուսումնասիրության արդյունքները և արձանագրումները: Ի պատասխան՝ տիկին Գոհար Սարգսյանն ասել է, որ իր որդու մահվան դեպքը եղել է 2007 թվականին, և ինքը 14 տարի շարունակ բարձրաձայնել է մահվան պատճառների առնչությամբ իր մտահոգությունների մասին: Նա նշել է, որ համաձայն է խորհրդատվական եզրակացության հետ, ներգրավված է եղել աշխատանքային խմբի քննարկումներում և պատրաստ է շարունակել համագործակցությունը հետագա քայլերի շուրջ:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է այն, որ համաձայնություն կա կատարված աշխատանքի արդյունքների շուրջ և առաջարկել հետևողական շարժվել առաջ, սահմանված իրավական ընթացակարգերի պահպանմամբ:

Հանդիպմանը քննարկվել է նաև հաջորդ գործի ուսումնասիրությունն սկսելու հարցը: Ա. Վարդապետյանը տեղեկացրել է, որ ծնողների նախաձեռնությամբ և նրանց միջև փոխհամաձայնությամբ առաջարկվել է, որպես երկրորդ գործ, ուսումնասիրել Վալերիկ Մուրադյանի մահվան դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը:

Մտքերի փոխանակության ընթացքում Նիկոլ Փաշինյանը լսել է ծնողների դիտարկումները, պատասխանել նրանց հարցերին:

Տպել
822 դիտում

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար