Դատաիրավական բարեփոխումների շրջանակներում վերջին 1 տարում կատարված աշխատանքների մասին աշխատաժողով է անցկացվել

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ մայիսի 15-16-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել աշխատաժողով՝ «Արդարադատության ոլորտի բարեփոխումներ. ձեռքբերումներ և նոր մարտահրավերներ» թեմայով:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ աշխատաժողովին, որը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը, մասնակցում էին արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, տեղակալներ Սուրեն Գրիգորյանը և Արմեն Հովհաննիսյանը, արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը, Բարձրագույն դատական խորհրդի մյուս անդամները, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահներ Ռուզաննա Հակոբյանը և Համլետ Ասատրյանը, Վճռաբեկ դատարանի այլ դատավորներ, վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Նորա Կարապետյանը, դատավորներ վերաքննիչ քաղաքացիական, քրեական և վարչական դատարաններից, վարչական դատարանի նախագահ Աղասի Դարբինյանը, սնանկության դատարանի նախագահ Գարիկ Ավագյանը, ընդհանուր իրավասության դատարանների դատավորներ, ինչպես նաև գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, ներկայացուցիչներ արդարադատության նախարարությունից և «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամից, այլք:

Ռուստամ Բադասյանը և Գագիկ Ջհանգիրյանը ողջունել են աշխատաժողովի մասնակիցներին, կարևորել նման հանդիպումները և երկխոսություններն ու արդյունավետ քննարկում մաղթել բոլորին:

Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է նաև դատական իշխանության դերակատարումը արդարադատության ոլորտի բարեփոխումներում՝ կարևորելով դատական իշխանության ներկայացուցիչների ակտիվ համագործակցության անհրաժեշտությունը բարեփոխումների փուլում լավ արդյունքներ գրանցելու հարցում:

Անցնելով օրակարգի հարցերին՝ Հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների շրջանակներում վերջին մեկ տարվա ընթացքում կատարված հիմնական աշխատանքները և առաջիկա ծրագրերը, արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը և Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը ներկայացրել են քրեական և քրեադատավարական օրենսդրության ոլորտում, իսկ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Մարիամ Գալստյանը՝ հակակոռուպցիոն ոլորտում կատարված բարեփոխումները:

Նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանն իր հերթին խոսել է դատավորների նոր ավելացվող հաստիքների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովման հնարավորությունների և ծրագրերի մասին: Հիմնադրամի տնօրենի տեղակալ Լիլիթ Պետրոսյանը և դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամները ներկայացրել են դատավորների գործունեության գնահատման նոր կառուցակարգի գործնական խնդիրները:

Քննարկում է ծավալվել նաև Վճռաբեկ դատարանում վարչական պալատի ստեղծման արդյունավետության և հիմնական իրավակարգավորումների վերաբերյալ: Բացի այդ, ներկայացվել է էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացիկ վիճակը:

Ներկայացված հարցերի առնչությամբ տեղի են ունեցել ակտիվ քննարկումներ, մտքերի փոխանակություններ՝ մի շարք թեմաների կապակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերելով հետագա առավել մանրամասն քննարկումների իրականացման:

Տպել
635 դիտում

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա