Ադրբեջանը օգտագործում է հայ գերիներին՝ որպես քաղաքական պատանդ. ԱԳՆ հայտարարությունը՝ հայ ռազմագերիների դատի մասին

25/05/2021 schedule10:12

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ քրեական հետապնդման վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ստորև.

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ Ժնևի կոնվենցիաների՝ վերջիններս համարվում են ռազմագերի, որոնք ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է անմիջապես ազատ արձակվեն: Մինչդեռ Ադրբեջանը նրանց դեմ հարուցել է շինծու քրեական գործեր՝ դրանով իսկ բացահայտորեն խախտելով թե՛ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և թե՛ 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները: 

Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օգտագործել հայ գերիներին՝ որպես քաղաքական պատանդի և շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների և հոգեբանական ճնշման գործելակերպը:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանն առ այսօր պատասխանատվության չի ենթարկել հայ գերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ դաժան և անմարդկային վերաբերմունք ցուցաբերած, այդ թվում՝ սպանություններ իրականացրած անձանց՝ չնայած նման հանցանք գործած անձինք փաստագրել և հրապարակայնացրել են իրենց ոճրագործությունները։

Պաշտոնական Բաքուն բացահայտորեն արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Արդյունքում 2021թ. մարտի 9-ին դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել ծանուցել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին իր կողմից Ադրբեջանի դեմ ձեռնարկված միջանկյալ միջոցների մասին:

Ադրբեջանում պատանդառության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք, անկախ իրենց գերեվարման ժամկետներից և հանգամանքներից, պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի:

Նշենք, որ Բաքվում հայտարարել են 2 հայ գերիների՝ 52-ամյա Լյուդվիգ Մկրտչի Մկրտչյանի ու 54-ամյա Ալյոշա Արամայիսի Խոսրովյանի դատավարության մեկնարկի մասին:

Նրանք գերեվարվել են Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերին: 

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նրանք մեղադրվում են Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1990-ականներին, ադրբեջանցի ռազմագերիներին «կտտանքների ենթարկելու» համար:

Քրեական գործի քննությունն ավարտվել է և ուղարկվել Բաքվի ռազմական դատարան: Գործում որպես «տուժող» ներառվել է 12 ադրբեջանցի: Գործը գտնվում է դատավոր Էլբեյ Ալլախվերդիևի վարույթում:

Հետաքննության արդյունքում իբրև թե պարզվել է, որ Հայաստանի քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանը «խոշտանգել է Ադրբեջանի քաղաքացու, որը 1991 թ. հուլիսի 12-ին պատանդ է վերցվել և շուրջ 17 օր ապօրինաբար պահվել Խոջալուի անտառում»:

Սահմանվել է, որ Մկրտչյանը տարբեր ժամանակներում ծեծել և խոշտանգել է գերեվարված 11 ադրբեջանցիների Խոջավենդի (Մարտունու) և Աղդարեի (Մարտակերտ) շրջանների տարածքում՝ Շուշիի բանտում և Երևան քաղաքում, ինչպես նաև գնդակահարել է Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի:

Մկրտչյանը բերման է ենթարկվել 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ֆիզուլիի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից: Ավելի վաղ Բաքվում հայտարարել էին, որ Լյուդվիգ Մկրտչյանը կալանավորվել է 4 ամսով:

Քննչական գործողությունների արդյունքում պարզվել են նաև ՀՀ քաղաքացի Ալյոշա Խոսրովյանի՝ իբր հանցավոր գործողությունները: Հրապարակումներում նշվում է, որ Լյուդվիգ Մկրտչյանի հետ միասին նա դաժանորեն և անմարդկայնորեն է վերաբերվել ադրբեջանցիներին և խոշտանգել նրանց:

Խոսրովյանը, սակայն, ի տարբերություն Մկրտչյանի, ոչ թե 11, այլ 5 ադրբեջանցի գերիների հետ է դաժան վարվել։ Նրանցից մեկին էլ, ըստ Ադրբեջանի դատախազության՝ Խոսրովյանը, ստիպել է շինարարական ծանր աշխատանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի առանձնատան կառուցման ընթացքում։

Ալյոշա Խոսրովյանը գերեվարվել է Արցախի մեկ այլ ուղղությունից, դարձյալ հոկտեմբերին, սակայն Ադրբեջանի դատախազությունը գտել է, որ նրանք երկուսով են 90-ականներին խոշտանգել ադրբեջանցի գերիներին ու մեղավոր են հավասարապես:

Գործով ցուցմունքներ են տվել մի շարք անձինք, սակայն չի նշվում՝ ովքեր և ինչ են խոսել, ինչպես նաև հայտնի չեն քննության մանրամասները:

Ավելի վաղ պաշտոնական Բաքուն հայտնել էր նաև Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի դիրքերից գերեվարված ավելի քան վեց տասնյակ հայ պահեստազորայինների դեմ հարուցված քրեական գործերի ավարտի մասին: Ադրբեջանական պաշտոնական աղբյուրները նրանց ներկայացնում են որպես «ահաբեկիչների»։ Տարբեր ժամանակահատվածներում Ադրբեջանի նախագահը, ղեկավարությունն ու պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները շարունակ նշում են, որ այդ զինծառայողները հանցագործներ են ու դատապարտվելու են համապատասխան հոդվածներով: 

Որոշ ժամանակ առաջ Հայաստան վերադարձած մի քանի գերիների թվում էին նաև Խծաբերդից գերեվարված 2 զինծառայողներ, որոնք, ըստ ադրբեջանական կողմի, չեն մասնակցել հանցագործությունների:

Տպել
982 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին