Սպանության փորձ Նորք-Մարաշ թաղամասում. բնակիչը հրազենային վիրավորում է ստացել (լուսանկարներ)

2021թ. մայիսի 24-ին՝ ժամը 17:45-ին, Երևան քաղաքի «Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել  Երևան քաղաքի Նորք-Մարաշ թաղամասի բնակիչ: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ, նախնական տվյալներով, 2021թ. մայիսի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը  Երևան քաղաքի Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքում իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից ապօրինաբար, կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակ է արձակել նույն թաղամասի բնակչի ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել:



Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձի և ապօրինի կերպով զենք ձեռք բերելու, պահելու, կրելու հատկանիշներով: Հիվանդանոց տեղափոխված տղամարդը ճանաչվել է տուժող:



Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, որպես վկա հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:



Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Տպել
608 դիտում

Ներքին Կարմիրաղբյուր գյուղում տրակտորն ընկել է ձորը. վարորդի վիճակը ծանր է

ՊՎԾ հայտնաբերած խախտումներին տրվել է իրավական ընթացք, հարուցվել է 6 քրգործ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջո Բայդենին

Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից Արմեն Գևորգյանի հրաժարականի դիմումի մասին

Միրզոյանը Սանջայ Վերմային է ներկայացրել ՀՀ դիրքորոշումը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացների նկատմամբ

Կարճատև անձրև, տեղ-տեղ՝ կարկուտ. առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա

Ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու գործի նախաքննությունը. ՔԿ

Արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով. դեպքերի գերակշիռ մասը՝ Լոռիում

Վարչապետն ընդունել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահին

Արմեն Փամբուխչյանը, Արա Նազարյանը և Արմեն Գասպարյանը պարգևատրվել են «ՀՀ զինված ուժեր 30 տարի» հոբելյանական մեդալով

Վլադիմիր Պուտինն այս տարի շնորհավորական հեռագիր չի հղելու Վաշինգտոնին ԱՄՆ անկախության օրվա առթիվ. Կրեմլ

Վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Փրկարարները հայտնաբերել են երեկվանից որոնվող քաղաքացու դին

11 առարկա, 550-ից ավելի դիմորդ. մեկնարկել է բուհական միասնական քննությունների երկրորդ փուլը

Ջրվեժի բակերից մեկում խաղացող 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել

Հայաստանի և Հնդկաստանի միջև դրամաշնորհային աջակցության վերաբերյալ հուշագիր է ստորագրվել

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք. մահ չի գրանցվել

Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է դատավորների երդման արարողություն

Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիս»-ից

Առցանց հարթակներում տեղեկատվության անվտանգության իրավական կարգավորման հարցով գլխավոր դատախազը դիմել է Կառավարություն

ԲԴԽ անդամը հրաժարական է ներկայացրել

Հայաստանում ընթանում է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը

Ռուբեն Վարդազարյանը միջնորդություն է ներկայացրել՝ հետաձգելու ԲԴԽ նախագահի ընտրությունները

Համբարձում Մաթևոսյանն ու Գնել Սանոսյանն աշխատանքային այցով եղել են Լոռիում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին

Երևանում վիճաբանության ժամանակ կինը դանակահարել է ամուսնուն

Սնկային թունավորման դեպք Վանաձորում. ծանր վիճակում հոսպիտալացվել է 5 անձից բաղկացած ընտանիք, այդ թվում՝ երեխաներ

Արմավիրի բնակչին պատժելու համար ՌԴ-ից վերադարձել են, զինված կողմնակիցների հետ կրակոցներ արձակել. կա 29 մեղադրյալ

Մեկնարկել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարի հանդիպումն Արարատ Միրզոյանի հետ

Արթուր Ղազինյանը վայր է դնում պատգամավորական մանդատը

Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում

Նորատուսում վարորդը վրաերթի է ենթարկել իր հորեղբոր 13-ամյա թոռանը․ երեխան մահացել է, վարորդը հետախուզվում է

Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակոցներ արձակելու մասին լուրերը սուտ են. ՊՆ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջոզեֆ Բայդենին

Երևանի Ազատամարտիկների փողոցում ավտոմեքենա է այրվել

Դատախազության՝ պետական իշխանության դեմ հանցագործությունների գործերով վարչության պետին շնորհվել է նոր դասային աստիճան

Ես կվերադառնամ. «50-Cent»-ը հրաժեշտի տեսանյութ է հրապարակել Հայաստանից

Տեխնոլոգիաները գալիս են մարդկանց, հասարակություններին ծառայելու. վարչապետը մասնակցել է «Պոլիտեխնիկ»-ի ավարտական երեկոյին

Նոր չափորոշիչով ուսուցչի շաբաթական դրույքաչափը տարրական դասարանում կազմելու է 18 ժամ՝ գործող 22-ի փոխարեն. փոխնախարար

Ըմբիշ Լյովա Գևորգյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող. Հայաստանը երկրորդն է թիմային հաշվարկում

Պատերազմը մեր հրաշք էրեխեքին տարավ. Ախուրյանում Զինվորի պուրակ և հուշահամալիր է բացվել (լուսանկարներ)