Տանս կպած տներ է սարքում, որ վաճառի. քաղաքացու իրավունքները ոտնահարվում են, պատկան մարմինները լուռ են

«Հայկական ժամանակի» խմբագրություն է դիմել Երեւան քաղաքի բնակիչ Վարդիթեր Հարությունյանը՝ հայտնելով, որ խախտվում են իր եւ իր ընտանիքի իրավունքները, սակայն պատկան մարմինները շարունակում են անտարբեր մնալ՝ չկանխելով հերթական ապօրինի շինարարությունը:

Բանն այն է, որ Հարությունյանների հարեւանը իրենց առանձատան կողքին առանց քաղաքաշինական փաստաթղթերի առկայության եւ առանց հրդեհային անվտանգության նորմերը պահպանելու կոողք կողքի երեք նոր առանձնատների կառուցապատում է սկսել: Նորակառույցներն արվել են առանց Հարությունյանների տնից օրենքով նախատեսված 3 մետր հեռավորությունը պահպանելու:

Ինպես Հարությունյաններն են ասում, կառուցապատողը դրանով չի բավարարվել ու մի բան էլ երկրորդ հարկի սկիզբն է դրել, որն անմիջապես կպած է իրենց տան պատին: Երկրոդ հարկը կառուցելուց հետո նրանց տան աջ կողմն ամբողջությամբ մթության մեջ կհայտնվի՝ զրկվելով արեւի բնական լույսից:

Պատուհանից երեւացող պատն առաջիկա մի քանի օրում կշարվի՝ ամբողջությամբ փակելով Հարությունյանների տան լույսը

Հարությունյանների առանձնատունը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում (4-րդ գյուղ): «Հայկական ժամանակի» հետ զրույցում նրանք պատմեցին, որ կառուցվող առանձնատների սեփականատերը իրենց հարեւանն է, ազգանունը՝ Գարիկ Պողոսյան, բիզնեսմեն է, վերոնշյալ առանձնատներն էլ են բիզնես նպատակի ծառայեցվելու: «Այս թաղամասում նա արդեն տասնյակ տներ է սարքել: Սարքում, հետո վաճառում է: Ինչ ուզում է, թող անի, բայց ոչ իմ տան արեւի հաշվին: Խոհանոցի, երկու ննջարանների պատուհաններն արդեն գրեթե փակել է, հիմա այս երկրորդ հարկն է սկսել: Եթե սա էլ թույլ տան անել, տունս հավերժ մթության մեջ կթաղվի, արեւի երես չենք տեսնի: Խոնավությունն ու այդ անհարամարությունները՝ մի կողմ, բա որ. Աստված մի արասցե, հրդեհ լինի, հրշեջն ինչպես է անցնելու, կրակը հանգցնի: Մի բան լինի՝ իմ տունն էլ հետը կվառվի»,- «Հայկական ժամանակի հետ զրույցում ասացին Վարդիթեր Հարությունյանի ծնողները:

Տան տիկինը՝ Քնքուշ Հարությունյանը, նշեց, որ կառուցապատում իրականացնող տղամարդու՝ Գարիկ Պողոսյանի ընտանիքի հետ երկար տարիներ մտերիմ հարեւաններ են եղել: Ապա ցույց տալով շինարարության հետեւանքով առաջացած անհարմարությունները՝ տիկին Քնքուշը նկատեց. «Եթե իրենք տանս լույսը չփակեին, ես ոչ մի բողոք էլ չէի ներկայացնի ու երբեք նման բան չէի անի: Այդ տղայի մոր հետ էլ մտերիմ ենք եղել, հիանալի անձնավորություն է, բայց նրա որդին կանգնել, ինձ ասում է՝ ուր ուզում ես՝ գնա, բողոքի, ոչ ոք չի կարող ինձ խանգարել: Եթե բողոքես, երրորդ հարկ էլ կկառուցեմ, որ բոլորովին արեւի երես չտեսնես: Ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ դուք եք տերը ձեր երկրի, բայց ես իմ տան մեջ ինձ տեր չեմ զգում, դա մեկ օրվա բան չէ, որ համակերպվեմ, արեց՝ վերջ»:

Մեր այցելության ժամանակ Գարիկ Պողոսյանն այդեղ չէր: Մեզ դիմավորեց շինարարության աշղեկը՝ Հակոբ անունով: Հակոբը հայտնեց, որ պատուհանները կիսով չափ բաց են մնալու, քանի որ շինարարությամբ նախատեսված չէ լիարժեք երկրորդ հարկ: «Ինձնից հասնում է ամեն ինչ անել, որ 2-րդ հարկը 4 ռյադ կառուցվի, ամեն ինչ կանեմ, որ այդպես լինի»,- խոստացավ Հակոբը: Ըստ աշղեկի՝ բոլոր հարցերն էլ կարելի է քննարկել եւ ընդհանուր հայտարարի գալ, եւ քանի որ թե՛ ինքը, թե՛ առանձնատների սեփականատերը հարեւաններ ու վաղեմի մտերիմներ են, կփորձեն ընդհանուր եզրեր գտնել: Սակայն մեր ներկայությամբ հարեւանները կրկին վիճեցին:

Նա եւս փաստեց, որ օրենքով նախատեսված հեռավորությունը չի պահված, բայց չցանկացավ մեր մնացած հարցերին պատասխանել՝ ասելով՝ եթե հարկ համարեն, կզանգահարեն մեզ:

Հարությունյանների խոսքով էլ՝ շինարարություն անողը Հակոբին հանձնարարել է ցանկացած հարցնողի ներկայանալ որպես սեփականատեր (ի դեպ, սկզբից նա մեզ եւս որպես սեփականատեր ներկայացավ՝ մինչեւ կմոտենային Հարությունյանները): «Գարիկն ու Հակոբը մտերիմներ են: Ինքն է Հակոբին ասել, որ բոլոր հարցնողներին ասի, թե իր ու իր ախպոր առանձնատներն են: Նաեւ շահարկում են Հակոբի՝ Արցախյան վերջին պատերազմին մասնակից լինելը»,- ասացին Հարությունյանները:

Իսկ նրանց դուստրը՝ Վարդիթեր Հարությունյանը, ցանկացավ նաեւ շեշտել, որ օրենքով էլ իրենց պաշտպանված չեն զգում, քանի որ դիմել է տարբեր պետական կառույցների ու արդյունքի չի հասել: Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները արձագանքել են, խախտումները՝ գրանցել, սակայն մեկ ամիս է՝ անցել աշխատանքների դադարեցում չի եղել, ավելին՝ կառույցին դրանից հետո է ավելացվել երկրորդ հարկ։

«Ապրիլի 19-ին դիմել եմ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին: Մայիսի 11-ին դիմել եմ Երեւանի քաղաքապետարան, ՀՀ վարչապետին եւ նորից դիմում-բողոք եմ ուղարկել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին, բայց՝ ապարդյուն»,- ասաց նա:

Հարությունյանները ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմին դիմում են ներկայացրել ապրիլի 19-ին են: Ապրլի 24-ին ստացել են պատասխան, որում նշված է. «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչությունն ուսումնասիրել է թեժ գծով ստացված դիմում-բողոքը եւ պարզել, որ վերոնշյալ հասցեում կառուցված քարե շինության շինարարական աշխատանքներն իրականացվել են առանց քաղաքաշինական փաստաթղթերի առկայության»: Պատասխանում նաեւ նշվում է, որ ելնելով վերոգրյալից՝ համապատասխան գրություն է ուղարկվել Երեւանի քաղաքապետին՝ առաջարկելով իր իրավասությունների սահմանում համապատասխան միջոցներ ձեռնարկել:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աշխատակազմից էլ հայտնեցին, որ խնդրից տեղյակ են, խախտումներ են արձանագրվել, դիմել են նաեւ Երեւանի քաղաքապետին ու սպասում են նրա որոշմանը:

Երեւանի քաղաքապետարանից մեզ ասացին, որ հարցի վերաբերյալ պատասխաններ կտրամադրեն միայն գրավոր հարցման դեպքում:

Տպել
4269 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին