Տեսչական մարմինը Մեղրիում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Սյունիքի մարզի Մեղրի համայնքում հայտնաբերված խախտումների հիմքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: Տեսչական մարմինը հետևյալ հաղորդագրությունն է տարածել.

«ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) ղեկավարի 11.05.2021թ. NԿ269-Ա և 17.05.2021թ. NԿ289-Ա հրամաններով գեոդեզիայի և հողօգտագործման վերահսկողության վարչությունը 2021 թ․ մայիսի 13-26-ը ներառյալ ՀՀ հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ ստուգում է իրականացրել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում, որի արդյունքում արձանագրվել են հողային օրենսդրության պահանջների  մի շարք խախտումներ։ Մասնավորապես,  համայնքում փաստաթղթերի ուսումնասիրությունից և տեղազննումից պարզվել է հետևյալը․

Համայնքի ղեկավարի 01.07.2020թ. որոշմամբ՝ Մեղրի համայնքի  սեփականություն հանդիսացող 0.4388հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ գործառնական նշանակության հողամասը  օտարվել է աճուրդում հաղթող  ճանաչված Ռոլանդ Գևորգյանին: Հողամասը վաճառվել է՝ առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ  այն վաճառքի պահին ծանրաբեռնված է եղել ապօրինի հասարակական շինությամբ։ Ընդ որում՝  առանց որևէ օրինական հիմքերի առկայության՝ օգտագործվում է նաև ինքնակամ ցանկապատված հարակից լճակը։

Մեկ այլ գործով՝ համայնքի սեփականություն 120.0հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ  գործառնական նշանակության հողամասը, վարձակալության իրավունքով 06.11.2008թ. կնքված պայմանագրով 25 տարի ժամկետով տրամադրվել է «Գորիս Էներջի» ՍՊԸ-ին։ Վերջինս առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոխելու և առանց  ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու և լեռնահատկացման, ընդերքարդյունահանման թույլտվության և համայնքի հետ համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվում էր ընդերքարդյունահանմամբ։

«ԱՏ-ՄԵՏԱԼՍ» ՍՊԸ-ն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 24.12.2014թ.-ին լեռնահատկացման ակտով և ընդերքարդյունահանման թույլտվությամբ ստացել է ընդերքի շահագործման իրավունք, որի գործողության ժամկետը մինչև 24.06.2022թ.-ն է։ Համայնքը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նշված ՍՊԸ-ն արդեն իսկ առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության փոխելու ինքնակամ արդյունահանել է՝ օգտագործելով վերգետնյա և ստորգետնյա տարածքները՝ որպես դատարկ գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամաս (հարթ, ազատ տարածք) կազմել է հողաշինարարական գործ։ Այն սահմանված կարգով 15.03.2021թ.-ին ստացել է դրական եզրակացություն՝ համայնքային սեփականություն հանդիսացող 38.84469հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողատեսքից՝ ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ ընդերքի օգտագործման համար գործառնական նշանակության հողամասի փոխելու նպատակով։ Սակայն մինչ ստուգման պահը ՍՊԸ-ն համայնքի հետ օրենքով սահմանված կարգով վարձակալության պայմանագիր չէր կնքել։

Հողամասի նպատակային նշանակությունը սահմանված կարգով փոխելու պահանջը շրջանցվել է նաև «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ-ի գործունեության դեպքում։ Ընկերությունն առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության՝ իրեն օգտագործման տրամադրված  123.65հա մակերեսով հողամասից բացի  ինքնակամ օգտագործում է նաև համայնքային սեփականության գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ այլ  գործառնական նշանակության հողամաս, որի մակերեսը տարեցտարի ընդլայնվում է։ «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ-ն չունի նաև պոչամբարի 37.0հա և 175.0հա մակերեսներով հողամասերի նկատմամբ օրենքով նախատեսված վարձակալության պայմանագրեր։

ՀՀ Սյունիքի մարզպետի 27.07.2009թ․ որոշմամբ՝ պետական սեփականություն հանդիսացող անտառային նպատակային նշանակության՝ անտառի արոտավայր գործառնական նշանակության 0.02հա մակերեսով հողամասը՝ կառուցապատման իրավունքի  պայմանագրով, 50 տարի ժամկետով տրամադրվել է «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ին։ Վարձակալված հողամասի վրա առանց որևէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ փաստաթղթերի առկայության ինքնակամ կառուցվել է բջջային կապի աշտարակ՝ հաշվի չառնելով այն պահանջը, որ անտառային հողերը տրամադրվում են միայն անտառօգտագործման նպատակով։

25.06.2020թ. կայացած մրցույթի արդյունքներով Մեղրի քաղաքի  Արաքսաշեն 2-րդ թաղամաս 7/17 հասցեում առկա ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նկատմամբ վարձակալության իրավունք է ձեռք բերել «Կուրոս» ՍՊ ընկերությունը, հողամասը տրամադրվել է վարձակալության իրավունքով՝ թաքցնելով այն հանգամանքը, որ վարձակալության իրավունքով տրամադրելու պահին հողամասը շինություններով ծանրաբեռնված է եղել։

Արդյունքում թույլ  են տրվել  հետևյալ խախտումները՝

Քաղաքացիներին և համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նպատակային նշանակությունները փոխված չեն,

Համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերը առանց սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և համապատասխան հողամասի պայմանագիր կնքելու զբաղվել է ընդերքարդյունահանմամբ։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը նշված խախտումներին իրավական գնահատական տալու և պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն։

Հավելենք, որ ՏՄ կողմից իրականացված ստուգման արդյունքում Մեղրի համայնքում արձանագրված խախտումների բնույթով պայմանավորված  ի հայտ են գալիս հողամասերի՝ առերևույթ ձևական աճուրդների կազմակերպման և օտարման մի շարք հանգամանքներ, որոնք կներկայացվեն առանձին հրապարակմամբ»:

Տպել
1041 դիտում

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին