Կուտակումներ, ծակ քվեատուփեր, գրիչ պահանջող ընտրողներ. Գյումրի (լուսանկարներ)

Գյումրու Սլաբոտկա թաղամասում գտնվող թիվ 1 դպրոցում տեղակայված 31/46 ընտրական տեղամասը 1767 ընտրող ունի ու սահմանափակ տարածք: Սրանով պայմանավորված էլ՝ և՛ ներսում, և՛ դրսում մեծ կուտակումներ կան: Հանձնաժողովի նախագահ Էդվարդ Կոստանյանը ՀԺ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ այստեղ կուտակումներ լինելու էին, ինչի մասին ի սկզբանե իմացել է և՛ ԿԸՀ-ն, և՛ թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողովի պատասխանատուն:

«Տարածքը քանի որ փոքր է, մենք իրանց տեղյակ ենք պահել, ԿԸՀ-ն էլ է եկել, նայել է, ստիպած թույլատրել են: Մենք չէինք կարա դաժե էդ մետրները պահեինք:

Ասել են՝ ամենաշատը կարամ դաժե 5 հոգի թողնեմ ներս, կուտակում չլինելու համար բդի արագ էլ ճանապարհեմ: Ասել են՝ 5, բայց կողքից էլ ասել են՝ 10, 15 թողեք, մենակ արագ ճանապարհեք, էդ է պրոբլեմը»,- ասաց հանձնաժողովի նախագահը:

Այս ընտրատեղամասում նաև չհրկիզվող պահարանն է փոքր եղել, և չի հերիքել, որ բոլոր փաստաթղթերը դրանում պահվեն: Քվեաթերթիկների մի մասը տոպրակով դրված է ընտրատեղամասի սենյակներից մեկում, որն անհրաժեշտության դեպքում փակում-բացում է հանձնաժողովի նախագահը:

Այլ հարցերում ընտրատեղամասը խնդիր չունի, մինչ այս պահը ընթացքից գոհ են և՛ տեղական, և՛ միջազգային դիտորդները, խնդիր չեն տեսել նաև քաղաքական տարբեր ուժերի վստահված անձինք:

Պետք է նշել, որ այլ տեղամասերի համեմատությամբ այստեղ ավելի մեծ թվով ոստիկաններ են ծառայություն իրականացնում:

Գյումրու թիվ 6 դպրոցում տեղակայված 31/45 ընտրական տեղամասում ընտրողների մեծ մասը դժգոհում է գրիչների բացակայությունից: Հանձնաժողովի նախագահ Գայանե Ղուկասյանը մեզ հետ զրույցում նշեց՝ անընդհատ բացատրում են ընտրական կարգը, բայց որ գրիչ չկա, շատերի մոտ է տարակուսանք առաջացնում դա:

4-րդ ուսումնարանում գտնվող 31/09 ընտրատեղամասում տարակարծություն ծագեց քաղաքական ուժերից մեկի վստահված անձի և տեղամասի հանձնաժողովի նախագահ Ռոստամ Պետրոսյանի միջև: Քվեատուփի տակ անցքեր կային: Հանձնաժողովի նախագահը պնդեց, որ տուփն հենց այդպես է ստացվել, անշարժ դրվել է հանձնաժողովականների, տեղական ու միջազգային դիտորդների և բոլոր վստահված անձանց ներկայությամբ:

«Անցքերն էլ այնքան փոքր են, որ դրանց միջոցով ո՛չ ծրար քցելն է հնարավոր, ո՛չ հանելը: Էս անցքի մեջից էդ չափի թուղթ, մենք ֆոկուսնիկ ենք, թե ինչ ենք, կարող է ծաղրածու ենք, թե ոմանք են ծաղրածու: Հարիր չէ, էլի, մեր կուսակցություններին մանիպուլյացա էնելը: Էս գույքը էսպես ստացել եմ»,- բացատրեց հանձնաժողովի նախագահն ու իրավիճակն առավել չլարելու համար զանգեց, ճշտեց, շատ տեղամասերում են առկա նման քվեատուփեր:

Քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչ Հասմիկ Սահրադյանն էլ մեզ հետ զրույցում բարձրաձայնեց՝ Մուշ թաղամասի 31/15 ընտրատարածքից ահազանգեր են ստանում այն մասին, որ քվեախցիկներում մեկից ավելի անձինք են ընտրություն կատարում, քվեատուփ է գցվում չկնիքված ծրար:

«Իբր չեն իմացել, մեկը դուրս չեկած՝ մյուսն է մոտեցել, քվեատուփի մոտ նստած մարդը սխալվել, առանց կնիքելու է քցել տվել ծրարը, իբր չիմացության պատճառով, ու նման հարցեր»,- տեղեկացրեց տիկինը:

Արտաքուստ հանգիստ, ներքուստ շատ լարված մթնոլորտ է իրականում: Բնորոշումը Սահրադյանինն է: Բայց տիկինը հույս ունի, որ ժողովուրդն այդ լարվածությունը կթուլացնի: «Մենք պետք է պատասխան տանք ներկա և գալիք սերնդին, կուզենանք, որ ճիշտ ընտրության շնորհիվ ունենանք հզոր հայրենիք»,- ասաց Սահրադյանը:

Սամսոն Մատինյան

Տպել
1649 դիտում

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները