Մի քանի շաբաթից հստակ կկարողանանք ասել, թե արցախցիները որքան ժամանակից ապահովված կլինեն բնակարաններով. Բեգլարյան

01/07/2021 schedule11:39

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր առցանց մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում պատասխանում է արցախահայերի կողմից տրված օնլայն հարցերին:

Հարցերի մեծ մասը պատերազմի հետեւանքով Արցախի օկուպացված շրջանների բնակիչների կողմից են, որոնք նշում են, որ իրենց տները կորցնելուց հետո այժմ ապրում են Արցախի տարբեր գյուղերում և ոչ բարվոք տնային պայմաններում:

Բեգլարյանը վստահեցրեց՝ իրենց համար քաղաքացիների բնակարանային խնդիրներն առաջնային են:

«Առաջիկա օրերին կառավարության կողմից կհաստատվի բնակարանային ծրագիրը, կոնկրետ ժամկետներով կհայտնենք, թե որ գործողությունը որ մարմինը որքան ժամանակում է իրականացնելու»:

Նախարարը շեշտեց՝ այս ընթացքում արդեն աշխատանքներ այդ ուղղությամբ իրականացվել են, տեղահանված քաղաքացիների մի մասն ապահովվել է ժամանակավոր կացարաններով: «Տարբեր տներում սկսվել են վերանորոգման աշխատանքներ: Մի քանի շաբաթից մենք ավելի հստակ կկարողանանք ասել, թե ով որքան ժամանակից ապահովված կլինի բնակարանով»,- ասաց Բեգլարյանը:

Օգտատերերից մեկը, որը Շուշիից է, սակայն այժմ բնակվում է Խնձրիստանում, Բեգլարյանից խնդրում է վերանորոգել բնակարանը, որտեղ իրենք այժմ բնակվում են:

ԱՀ պետական նախարարը նկատեց, որ վերանորոգումների մասով խնդիրներ կան. «Սակայն տասնյակից ավելի հաջողված դեպքեր էլ ունենք՝ կապված մի շարք տների վերանորոգումների հետ: Այս դեպքով խոստանում եմ մանրամասները հասկանալ և հետևողական լինել, ինչպես նաև մնացած ընտանիքների մասով նույնպես, որոնք ունեն վերանորոգման կարիք, փորձելու ենք կարճ ժամանակում այդ հարցը լուծել»:

Անդրադառնալով զինծառայողներին տրամադրվող բնակարաններին՝ Արտակ Բեգլարյանը նշեց, որ այս հարցով զբաղվում է պաշտպանության նախարարությունը. «Մանրամասներ այս պահին չեմ կարող ասել: Մեզանից ինչ կախված լինի, մենք աջակցելու ենք: Դրա համար որոշակի ֆինանսական միջոցներ նախատեսվելու են, սակայն պահեստազորային զինծառայողների բնակարանների հարցով ամենայն հավանականությամբ կզբաղվի Արցախի Հանրապետության կառավարությունը: Առաջիկայում ստեղծելու ենք մարմին, որը զբաղվելու է միայն բնակարանային հարցերով»,- ասաց պետնախարարը:

Տպել
817 դիտում

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին