Արմավիրի մարզպետն այցելել է Հովտամեջ համայնք․ ներկա է գտնվել պատերազմում զոհված հերոսների հիշատակի ոգեկոչման միջոցառմանը

ՀՀ Արմավիր մարզպետարանը տեղեկացնում է, որ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Հովտամեջ համայնք: Այցի շրջանակում մարզպետը նախ ծանոթացել է համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով իրականացվող ճանապարհաշինական և ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներին, ապա ներկա գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակի ոգեկոչման միջոցառմանը:

Հովտամեջ համայնքի ղեկավար Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ մարզպետը հետևել է համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Երևանյան փողոցի մայթերի և Հ. Բաղրամյան փողոցների բարեկարգման աշխատանքներին: Համայնքապետը ներկայացրել է, որ ծրագրի շրջանակում 640 քմ մայթ և 1560 քմ փողոց կհիմնանորոգվի: Ըստ նրա՝ Երևանյան փողոցի մայթերի սալիկապատումը կիրականացվի կիսախողովակներ տեղադրելուց հետո, ինչը կնպաստի ոռոգման ջրի պատշաճ մատակարարմանը՝ նվազեցնելով ջրի կորուստը: Իսկ համայնքի գերեզմանատուն տանող Հ. Բաղրամյան փողոցում նախատեսվում է կատարել ջրատարի հիմնանորոգում, որին կհաջորդեն տարածքի հարթեցումն ու տուֆե քարերի տեղադրումը՝ սալարկումը:

Հետևելով իրականացվող աշխատանքներին՝ մարզպետն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել դրանց ընթացքը՝ նկատելով, որ ոռոգման համակարգի բարելավմանն ուղղված միաժամանակյա աշխատանքներն առավել երկարատև կդաձնեն նշված փողոցի ու մայթի շահագործումը:

Այնուհետև մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Հովտամեջի միջնակարգ դպրոց, ներկա գտնվել Արցախյան 3-րդ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված ցերկույթին և խաչքարի բացմանը:

Ողջունելով ներկաներին՝ նա իր համար մեծ պատիվ է համարել գտնվելու մերօրյա հերոսների հիշատակի ոգեկոչման միջոցառմանը: Մարզպետը ցավով է նշել պատերազմի ընթացքում հայկական կողմի ունեցած կորուստերի մասին՝ դրանցում առանձնակի ընդգծելով մարդկային կորստները: «Բարեբախտաբար Հովտամեջում մենք չենք ունեցել զոհեր, բայց ողջ մարզում 300-ից ավել զոհ ենք ունեցել: Նաև ունեցել ենք քաջ մարտիկներ, քաղաքացիական բարձր գիտակցումով Հայաստանի Հանրապետությանն արժանի քաղաքացիներ, ովքեր կարևոր աշխատանք են տարել թիկունքում՝ պաշտպանելու համար մեր հայրենիքը, հողն ու ջուրը:

Մինչ դպրոց այցելելը ես ծանոթացա նաև համայնքում իրականացվող շինաշխատանքներին և կրկին համոզվեցի, որ նաև հայրենանվեր ու ազնիվ աշխատանքով, մեր գյուղերն ու քաղաքները շենացնելով մենք պետք է արժանին մատուցենք մեր հերոսների հիշատակին: Եվ ես վստահ եմ, որ այս խաչքարը լոկ հուշակոթող չէ, այլ մեր զոհերի հավերժության խորհրդանիշն է»,- իր խոսքում նշել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը՝ խոնարհվելով հանուն Հայրենիքի պաշտպանության նահատակված բոլոր հերոսների հիշատակի առջև:

Տպել
1839 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը