ԱԻՆ արհմիությունն իր անդամներին է ներկայացրել 2021 թվականի հաշվետվությունը

15/03/2022 schedule17:30

Մարտի 11-ին կայացել է ԱԻՆ համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության հաշվետու ժողովը: Ներկայացվել է կազմակերպության 2021թ. արհկոմի և վերստուգիչ հանձնաժողովի կատարած աշխատանքները և նախանշվել առաջիկա անելիքները:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ընտրական ժողովին մասնակցել են ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը, գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը և արհմիության պատվիրակները:

«2013 թվականից իր գործունեությունն է ծավալում արտակարգ իրավիճակների նախարարության արհեստակցական կազմակերպությունը։ Հիմնադրման պահից ի վեր՝ շուրջ 10 տարի, մենք անցկացրել ենք 3 հաշվետու վերընտրական և 6 տարեկան հաշվետու ժողովներ։ Եվ պետք է անկեղծորեն նշեմ, որ ինձ համար, այս անգամ ամենաընկճող հավաքն է, քանի որ մեր կազմակերպության համար վերջին մեկ ու կես տարին դժվարին և մեծ օպտիմիզմ պահանջող ժամանակաշրջանն էր»,- իր բացման խոսքում ընդգծել է արհկոմի նախագահ Լյուդմիլա Մելիքյանը:

2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին ներկայացնելիս՝ նշել է, որ արհմիության 2021 թվականի բյուջեն ամենասուղն էր անցած մյուս տարիների համեմատ. «Մենք իրականացրել ենք պլանով նախատեսված բոլոր միջոցառումները, որոնք իհարկե, ելնելով ֆինանսական աղքատիկ միջոցներից, բավականին սակավ էին։ Ցավոք պետք է նշեմ, որ այս մեկուկես տարվա ընթացքում մենք չկարողացանք լիարժեք վերականգնել մեր երբեմնի հզորությունը։ 2021 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով մենք ունեինք 350 անդամ, իսկ 2022 թվականի մարտի 1-ի տվյալներով ունենք 387 անդամ՝ 2013 թվականի մոտ երկու հազար անդամի փոխարեն. օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Կարծում եմ այսպիսի ռեսուրսներով կազմակերպությունը չի կարող լիարժեք գործունեություն իրականացնել։ Ասել է թե, միասնականության բացակայությունը չի կարող հարցերի լուծման ճիշտ բանալին գտնել»:

Ելնելով իրավիճակից՝ արհկոմի նախագահ Լ. Մելիքյանը առաջարկել է կազմակերպության գործունեությունը կասեցնել. «Ես գտնում եմ, որ մենք պիտանի կառույց ենք նախարարության համար և որքան էլ դժվար է, կարծում եմ այն կարելի է առողջացնել՝ համալրելով կառույցը նոր, ակտիվ մարդկանցով, ուստի առաջարկում եմ ապրիլի 1-ից որոշակի ժամկետով դադարեցնել կազմակերպության գործունեությունը; Դադարեցնել, չի նշանակում լուծարել այն։ Կարծում եմ, այսօրվա հանգամանքների դասավորվածության պարագայում, այս առաջարկը ամենաօպտիմալն է։ Այդ ընթացքում մենք կառաջարկենք ղեկավարությանը աջակցել կազմակերպությանը և հաջողելու դեպքում, ես՝ որպես արհկոմի նախագահ, վայր կդնեմ իմ լիազորությունները և կհրավիրենք արհկոմի նոր ընտրական ժողով, որտեղ կընտրվի նոր արհկոմի կազմ և նոր արհկոմի նախագահ: Սա կարծում եմ այսօրվա ամենաօպտիմալ լուծումն է, քանի որ ստորաբաժանումներում քննարկումներ դեռ չկան, պարզ չէ ընդհանուր տրամադրվածությունը, ժամանակ է հարկավոր»։

Ըստ վերստուգիչ հանձնաժողովի ամփոփման՝ 2021 թվականի արհկոմի դրամական փաստացի մուտքը կազմել է 13 մլն. 155 hազար 832 դրամ, իսկ փաստացի ծախսերը՝ 11 մլն. 739 hաqար 200 դրամ: Արհմիության միջոցներից 2021թ. օգտվել են մոտ 300 շահառու:

Ելույթներով հանդես են եկել տարբեր ստորաբաժանումներից պատվիրակներ՝ արտահայտելով իրենց գոհունակությունը, առարկայական քննարկումներ են եղել առկա իրավիճակի շուրջ, հնչեցվել են առաջարկներ:

Ժողովի ավարտին, ընդունված կարգի համաձայն, քվեարկության միջոցով համակարգի աշխատողների արհմիութենական կազմակերպության մեկ տարվա կատարած աշխատանքները գնահատվել են բավարար և հաստատվել է կազմակերպության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ արհկոմի նախագահի առաջարկությունը:

Տպել
635 դիտում

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ