Պայթյուն, նավթամթերքի արտահոսք և հրդեհ. ուսումնավարժություն բիտումի գործարանում

26/03/2022 schedule17:30

Արտակարգ իրավիճակների նախարարությունն Արարատի մարզի Սուրենավան բնակավայրում գտնվող բիտումի գործարանի տարածքում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն «Նավթավերամշակման գործարանում առաջացած ուժեղ հրդեհի դեպքում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:

Միջոցառումը տեղի է ունեցել Փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի մասնագիտական պատրաստության պարապմունքների շրջանակում։ Վարժանքին հետևել են ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը, Հովհաննես Եմիշյանը, Կարապետ Մանուկյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության պետի պաշտոնակատար Արման Խաչատրյանը, գերատեսչության կառուցվածքային և մարզային վարչությունների ղեկավարներ և աշխատակիցներ:

Ուսումնավարժության նպատակն է եղել ստուգել հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում խոշոր հրդեհների ժամանակ փրկարար ուժերի արձագանքման մակարդակը:

Համաձայն սցենարի՝ ընկերության արտադրամասում զոդման աշխատանքների ընթացքում գրանցվել է պայթյուն, որին հաջորդել են նավթամթերքի արտահոսք և հրդեհ։ Գործարանում առաջացած վթարի դեպքում գործելու պլանի համաձայն՝ աշխատակիցներն իրականացրել են համապատասխան գործողություններ։

Դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ, իրականացվել են բացազատման աշխատանքներ և տարածքի հետախուզում: Պարզվել է, որ տուժել է երեք մարդ: Նրանցից երկուսին պատգարակով դուրս են բերել անվտանգ գոտի և մոտեցրել շտապօգնության մեքենային, զուգահեռ իրականացվել են երրորդ տուժածի որոնման աշխատանքներ: Հետախուզումն անցկացվել է ջերմաանդրադարձիչ արտահագուստով, օգտագործվել է անօդաչու թռչող սարք:

Տարբեր ուղղություններով իրականացվել են նաև հարակից ռեզերվուարների հովացման աշխատանքներ, իսկ մոտակա ջրավազանից մոտոպոմպով կատարվել է անընդհատ ջրամատակարարում: Կրակի տարածումը ճնշելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով իրականացվել է ակտիվ փրփրային գրոհ: Հովացման աշխատանքներից հետո հայտարարվել է հրդեհի մարման աշխատանքների ավարտի մասին:

Ուսումնավարժանքի ավարտին ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը շնորհակալություն է հայտնել վարժանքի բոլոր մասնակիցներին՝ արագ արձագանքման և իրենց առջև դրված խնդիրը բարձր մակարդակով իրականացնելու համար:

Տպել
2286 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին