ՀԿԵ-ն անցկացրեց «Անվտանգության օր» ակցիան

27/04/2022 schedule15:50

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ապրիլի 27-ին անցկացրել է «Անվտանգության օր» ամենամյա ակցիան: Ակցիայի նպատակն է վարորդների եւ հասարակության ուշադրությունը հրավիրել երկաթուղային գծանցներում երթեւեկության անվտանգության հարցերին: 

Տեղական ինքնակառավարման մարմինների և իրավապահ մարմինների հետ համատեղ կազմակերպված ակցիայի շրջանակներում վարորդներին տրվել են երկաթուղու  գծանցներով անվտանգ անցնելու կանոնների վերաբերյալ տեղեկատվական բուկլետներ: Ակցիան իրականացվել է երկաթուղու ողջ ենթակառուցվածքում՝ ամենաինտենսիվ երթևեկությամբ անցումներում։

«ՀԿԵ» ՓԲԸ – ի ենթակառուցվածքներում գործում է 103 անցում երկաթուղային ճանապարհներով, որոնցից 37 – ը կարգավորվող են (այսինքն ՝ գծանցներում կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն կամ գծանցներ, որոնք համալրված են ազդանշանային միջոցներով) և 73-ը չկարգավորվող:

2021 թվականին երկաթուղում գրանցվել է 20 ճանապարհատրանսպորտային պատահար։

Բոլոր դեպքերում երթևեկության անվտանգության խախտումները տեղի են ունեցել երկաթուղային գծերը հատելու կանոնների խախտում թույլ տված վարորդների պատճառով։ Նշենք, որ երկաթուղային անցումներում վթարների քանակով Հայաստանը հեռու է ԱՊՀ երկրների շարքում լավագույն դիրքերից։

Անցած 15 տարիների ընթացքում «ՀԿԵ» ՓԲԸ-ում զգալիորեն աճել են երթևեկության ինտենսիվությունը, գնացքի արագությունը և քաշը: Ներկայումս ուղեւորատար գնացքների արագությունը մերձքաղաքային հաղորդակցությունում կազմում է 100 կմ / ժ, իսկ բեռնատար գնացքները լինում են մինչեւ 4500 տոննա քաշով: Նման չափանիշներով գնացքների արգելակման ուղին գերազանցում է 500 մետրը, իսկ դա նշանակում է, որ երկաթուղային ենթակառուցվածքի հատման ժամանակ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները լրջագույն սպառնալիքներ են պարունակում, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն ամենածանր հետեւանքների:

«ՃՏՊ-ների կանխարգելման ուղղությամբ ՀԿԵ-ի համակարգված աշխատանքը հանգեցնում է որոշակի բարելավումների ։ Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից բարձրացել է անցակետերում անվտանգության ապահովման հարցերի նկատմամբ ուշադրությունը և այդ հարցերում փոխգործակցությունը ՀԿԵ-ի հետ:

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը օպերատիվ արձագանքում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման յուրաքանչյուր դեպքի։ Սակայն պետք է փաստել, որ երթեւեկության անվտանգության ամենավտանգավոր հանգամանքի՝ ապօրինի հատումների վերացման հարցում էական բարելավումներ չկան։ Առանձին քաղաքացիներ ՀՀ օրենսդրության խախտմամբ ինքնակամ հատում են իրականացնում ՝ «պարզեցնելով» իրենց տեղաշարժը։ ՀԿԵ-ն հսկայական ծախսեր է կատարում այդ հատումների պարբերական ապամոնտաժման համար ՝ հաճախ բախվելով անհասկացողության, իսկ առանձին դեպքերում նաև ՝ ոչ օրինապահ քաղաքացիների ագրեսիայի հետ ։ " Անվտանգության օր" ակցիան ուղղված է բնակչության լայն շերտերի ուշադրությունը գրավելու  շարժման անվտանգության ապահովմանը եւ, իհարկե, Հայաստանի քաղաքացիների անձնական անվտանգության ապահովմանը», – նշում է ՀԿԵ-ի գնացքների երթեւեկության անվտանգության գլխավոր վերստուգող Սերգեյ Հարությունյանը: 

Եվ այնուամենայնիվ, մեր համաքաղաքացիներից ոմանք չեն մտածում ճանապարհային կանոններից շեղվելու կամ անփութության, անուշադրության պատճառով ճանապարհային իրավիճակի գնահատման սխալների հետեւանքների մասին եւ շարունակում են անզգուշորեն վերաբերվել երկաթուղային ճանապարհի կանոնների պահպանմանը: Նման անզգուշության գինը մարդու կյանքն ու առողջությունն է։

Տպել
755 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին