Երևան
20 °C
Իջևանում և Դիլիջանում առևտրով զբաղվող մի շարք ընկերություններ խուսափել են ավելի քան 501 մլն դրամի չափով հարկեր վճարելուց, 5 անձ կալանավորվել է: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ:
«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա․Ղ․-ն, 2021-2023 թվականների ընթացքում թվով 5 ՍՊ ընկերությունների և 1 անհատ ձեռնարկատիրոջ միջոցով Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում գործող խանութներում զբաղվելով մթերային ու տնտեսական ապրանքների մանրածախ առևտրով և հանդիսանալով այդ հարկ վճարողների գործունեությունը փաստացի ղեկավարող անձ, նշված ՍՊ-ների հիմնադիրներ, տնօրեններ հանդիսացող Հ․Ղ․-ի, Լ․Ա․-ի, Ս․Հ-ի, հաշվապահներ Ն․Մ-ի և Մ․Ա․-ի հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով՝ 501.701.858 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով, թաքցրել են ընկերությունների և ԱՁ-ի հարկման օբյեկտը և հարկային հաշվարկներում մտցրել խեղաթյուրված տվյալներ։
Հանցավոր մտադրությունն իրագործելու, խանութներից ստացվող եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու համար 2021թ․ մարտի 17-ից մինչև 2023թ․ փետրվարի 20-ը ներառյալ Ա․Ղ․-ն ներգրավել է ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «Ակթրեյդ-Սոֆթ» ՍՊԸ սեփականատեր Վ․Ս․-ին։ Վերջինս նշված ընկերությունների և անհատ ձեռնարկատիրոջ խանութներում ներդրել է «1C» առևտրային ծրագիրը, որը համակցել է իր հաշվառման հասցեի՝ տան նկուղում թաքցված էլեկտրոնային սերվերային համակարգին և սպասարկել այն։
Խանութներում ներդրված «1C» առևտրային ծրագրի և էլեկտրոնային սերվերային համակարգի գործարկման արդյունքում 5 ՍՊ ընկերությունների և մեկ ԱՁ-ի իրացման իրական շրջանառության վերաբերյալ տվյալները կուտակվել են էլեկտրոնային սերվերային համակարգում, և հիշյալ հարկ վճարողների կողմից իրականացված վաճառքների մի մասը թաքցվել է ու չի ուղարկվել հարկային մարմին: Նույն սերվերային համակարգից հայտնաբերվել են նաև «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տվյալները։
Այդ կերպ Ա․Ղ․-ն, Վ․Ս․-ի օժանդակությամբ վերը նկարագրված ծրագրային ապահովման օգտագործմամբ, նշված ժամանակահատվածում Հ․Ղ․-ի, Լ․Ա․-ի, Ս․Հ․-ի, Ն․Մ-ի և Մ․Ա․-ի հետ նախնական համաձայնությամբ, ՀՀ հարկային օրենսգրքի մի շարք պահանջների խախտմամբ, թաքցրել է վերոնշյալ տնտեսվարողների իրացման իրական շրջանառությունը և առանձնապես խոշոր չափերով՝ 501.701.858 դրամ հարկ չվճարելու նպատակով ընկերությունների և անհատ ձեռնարկատիրոջ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ:
Քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ա․Ղ․-ի և վերոնշյալ 5 անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են, և վերջիններիս ներկայացվել է մեղադրանք։
Ա․Ղ․-ի և ևս 4 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, իսկ մեկի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։
Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Խուճապի չմատնվել և չշտապել` ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար. ԱԻՊԾ-ն իրազեկում է
ԼՂ-ից Երևան տեղափոխված և բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է
Կարմիրգրքային բեզոարյան այծը՝ մեքենայի բեռնախցիկում. ապօրինի որս կատարած տղամարդիկ ձերբակալվել են
Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է
Տղամարդկանց առանձնացնում և կամուրջը ոտքով անցնելու հրահանգ են տալիս, տեսանկարահանում. փորձագետն ահազանգում է
Մարդիկ տարհանվում են հազարներով, ՌԴ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում. Մարուքյան
Մայրաքաղաքի հավաքների ընթացքում հանցագործություններ կատարելու մեղադրանքներով կալանավորվել է 26 անձ
ԼՂ-ից ՀՀ սեփական մեքենաներով տեղափոխվող քաղաքացիներին բենզալցակայաններում անվճար վառելիք կտրվի
Ստեփանակերտ-Գորիս մայրուղու ծանրաբեռնված վիճակի պատճառով հնարավոր չի լինում կազմակերպել ծանր վիրավորների տեղափոխում
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարությամբ դիմել է ԼՂ հայերին
Երևանում այսօր բերման է ենթարկվել 142 քաղաքացի. ոստիկանություն
Ռուս խաղաղապահները Մարտունուց Ստեփանակերտ են տարհանել 70 բնակչի
Տարհանումը՝ Ստեփանակերտի հրապարակում (լուսանկարներ)
ՄԻՊ խմբերը մեկնել են ոստիկանության բաժիններ
Ժամանակն է մտածել Հայաստանում հնդկական ռազմական/ավիացիոն բազայի մասին. հայ-հնդկական բարեկամության ՀԿ ղեկավար
Թույլ չենք տա համաշխարհային առաջնորդներին մոռանալ իրենց մեղսակցությունը ԼՂ-ում. Լեմկինի ինստիտուտ
ՀՀ-ն ցանկանում է, որ կոմունիկացիաների ապաշրջափակումը տեղի ունենա հնարավորինս արագ, դա բխում է մեր շահերից. Գնել Սանոսյան
Լևոն Քոչարյանը կալանավորվեց
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանի և 5 մարզի մի շարք հասցեներում
ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված գրեթե 3 հազար անձ
Ժամը 24:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ
ՌԴ-ն աջակցում է Ադրբեջանին, Ֆրանսիան՝ Հայաստանին. Մակրոն
Նյու Յորքում Արարատ Միրզոյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ Սուբրամանյամ Ջայշանկարին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Լեռնային Ղարաբաղից Երևան տեղափոխված 13-ամյա տղային
Որքան մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին
Ստեփանակերտն անջատվել է Հայաստանի էներգահամակարգից և միացվել Ադրբեջանինին (տեսանյութ)
Լևոն Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ. մանրամասներ
ՀՀ կառավարության հումանիտար բեռը կտեղափոխվի Գորիս, այնտեղից էլ՝ Լեռնային Ղարաբաղ
Սեպտեմբերի 25-ին ժամը 07:00-ից Երևանի մետրոպոլիտենը կվերականգնի իր աշխատանքը
Ստեփանակերտում էլեկտրականությունը վերականգնվել է
ԼՂ-ից Հայաստան արդեն մուտք է գործել 377 տեղահանված քաղաքացի. կառավարությունը մանրամասնել է
2 ամիս առաջ ԼՂ բնակչությանն ուղարկված 400 տոննա հումանիտար օգնությունը հետ է վերադարձել
ԼՂ-ից տեղահանված քաղաքացիներին աջակցելու համար ԿԳՄՍ նախարարը դիմել է աշակերտներին և ուսանողներին
ԼՂ–ից տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու համար գործարկվել է թեժ գիծ
ԼՂ-ից Հայաստան տեղափոխվողների համար այսօր հատկացվել է 30 ավտոբուս. բոլոր ցանկացողները կունենան մեկնելու հնարավորություն
Աշոտ Փաշինյանը հայտարարություն է տարածել
ԼՂ Սառնաղբյուր համայնքում սպանվել է 5 բնակիչ, այդ թվում՝ 3 երեխա
Որ ուժը քանի մանդատ կստանա. ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները
ԼՂ-ից Հայաստան տեղափոխվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով
© 2023 Հայկական ժամանակ