Ադրբեջանում հերթական հետաքննող լրագրողն է ձերբակալվել. 1 ամսում 8 ԶԼՄ ներկայացուցիչ է զրկվել ազատությունից

14/12/2023 schedule14:50

Ադրբեջանում լրագրողների և մամուլի նկատմամբ ճնշումները շարունակվում են:

Այս անգամ ձերբակալվել է հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալին, որը նյութեր է հրապարակում Abzas Media-ում, նաև երկրի եզակի անկախ գործակալություններից մեկի՝ Turan-ի տնտեսական նորությունների բաժնի խմբագիրն է:

Խուզարկվել է նրա տունը, առգրավվել են համակարգիչ, բջջային հեռախոս, փաստաթղթեր։

Նախնական տեղեկություններով՝ նա ձերբակալվել է Abzas Media-ի գործով։ Նա ութերորդ ԶԼՄ ներկայացուցիչն է, որը ձերբակալվել է վերջին՝ մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում։ Մեկ օր առաջ էլ ձերբակալվել էր լրագրող Թեյմուր Քերիմովը՝ սպառնալիքների միջոցով շորթում իրականացնելու մեղադրանքով։ Ձերբակալվել են նաև Abzas Media-ի տնօրենն ու գլխավոր խմբագիրը:

Լրագրողի ազգականները պատմել են, որ ոստիկանները Հաֆիզին կանգնեցրել են աշխատանքի գնալիս և ձեռնաշղթաներ հագցրել, հետո շուրջ երկու ժամ խուզարկել տունը։  Ձերբակալության և խուզարկության ժամանակ նա եղել է առանց փաստաբանի։

Ավելի վաղ լրագրողը հայտնել էր, որ նոյեմբերի 28-ին իրեն որպես վկա են կանչել Abzas Media-ի գործով:

«Ինձ հարցրել են Abzas Media-ի ֆինանսավորման մասին, ես ասել եմ, որ դրա մասին ոչինչ չգիտեմ։ Ես այնտեղ հրապարակել եմ իմ լրագրողական հետաքննությունները, աշխատել եմ հեռավար կարգով, հազվադեպ եմ գնացել խմբագրություն, ուստի ֆինանսավորման մասին ոչինչ չգիտեմ։ Ես նրանց ասել եմ, որ պատասխանատու եմ իմ լրագրողական հետաքննությունների, ոչ թե խմբագրության ֆինանսավորման համար, իմ հոդվածները հիմնված են փաստերի և փաստաթղթերի վրա։ Ես օրենքներ չեմ խախտել։ Դա իմ մասնագիտական աշխատանքն է»,- նշել է Հաֆիզ Բաբալին:

Թե կոնկրետ ինչի համար է մեղադրվում Բաբալին, հայտնի չէ։ Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունը Հաֆիզ Բաբալիի ձերբակալության մասին տեղեկություն դեռևս չի փոխանցել:

Մի քանի օր առաջ Հաֆիզ Բաբալին հարցաքննվել է ոստիկանության Բաքվի քաղաքային վարչությունում՝ Abzas Media առցանց պարբերականի գործունեության հետ կապված։ Սառեցվել են նաև նրա բոլոր բանկային հաշիվները, նույնիսկ հաշմանդամության կենսաթոշակի հաշիվը։

Բաբալին բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող կոռուպցիայի դեպքերի բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ է։ Իր հետազոտությունների համար նա արժանացել է միջազգային մրցանակների, Ադրբեջանի եզակի անկախ լրագրողներից է, որն աշխատել է նաև միջազգային մամուլի հետ:

Ոստիկանությունում օրեր առաջ եղած հարցաքննությունից հետո Հաֆիզ Բաբալին սոցիալական ցանցերում գրել է.

«Այդ հետաքննությունները պատրաստելիս, ելնելով ժանրի առանձնահատկություններից, ես հաճախ ստիպված էի աշխատել հարյուրավոր աղբյուրների ու փաստաթղթերի հետ՝ որպես պրոֆեսիոնալ հետազոտող։ Ես բոլոր դետալներով ներկայացրի ընթերցողներին այն, ինչ «չի տեսնում» դատախազությունը։ Բայց նրանք, ովքեր նայում են հայելուն, կարծես թե ելքը տեսնում են այն կոտրելու մեջ։

Եթե այլ երկրում ապրեի, պետական մակարդակով երախտագիտություն կլսեի այդ հոդվածների համար։ Ապօրինի հարստացածների դեմ քրեական գործեր կհարուցվեին։ Բայց իմ ճակատագիրը Ադրբեջանում, ինչպես տեսնում եք, ճիշտ հակառակն է․ իշխանությունը հետապնդում է իրեն քննադատողներին»։

Abzas Media-ի գործով վերջին օրերին արդեն իսկ ձերբակալվել է 4 լրագրող՝ պարբերականի տնօրեն Ուլվի Հասանլին, փոխտնօրեն Մուհամեդ Կեկալովը, գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆկիզին, թղթակից Նարգիզ Աբսալամովան։

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում անկախ ԶԼՄ-ների նկատմամբ աճող ճնշումների կապակցությամբ։

Տպել
557 դիտում

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել առկա խնդիրների լուծման համար

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ

Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները

Վազգեն Գալստանյանը ամփոփում է օրը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանցիսկոս Պապին

Սլովակիայի վարչապետը կրկին վիրահատվել է․ ինչ վիճակում է Ռոբերտ Ֆիցոն

Բելառուսը Լեռնային Ղարաբաղում նոր գյուղատնտեսական քաղաք կկառուցի

Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձի ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի, փակել ճանապարհը

Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

Ադրբեջանը նախիջևանացնում է ԼՂ-ն, որովհետև այդպես էլ չարժանացավ պատժի և պատասխանատվության․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Դատախազի միջնորդագրով Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից

Գտնվել է Փամբակ գետն ընկած ռեստորանի աշխատակցուհու դին

Ես էլ եմ տեսել և ուրախ եմ, որ այդ սքրին-շոթերը տարածվել են, դրանք ցույց են տալիս, թե որքան ժողովրդավար ենք․ Խանդանյան

Մետաքսե ազդագիր, Իսահակյանի սրճեփը, Ֆրունզի կամոդը․ ինչ է առաջարկում Գյումրին Թանգարանների միջազգային օր-գիշերում

Կրակել են, գրասենյակի պատի ժամացույցով հարվածել ընկերներին․ քրվարույթի նախաքննությունը 3 անձի վերաբերյալ, ավարտվել է

Ալեն Սիմոնյանն այցելել է Ժնևի համալսարան, հանդիպել ուսանողների հետ

Սուրեն Պապիկյանը հետևել է ՀՀ զինված ուժերում մեկնարկած զորավարժությունների գործնական փուլի ընթացքին (լուսանկարներ)

Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ մտքեր են փոխանակել

Կոնվերս բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները

Ոստիկանական բռնաճնշումներն անընդունելի են, ցուցարարների հետ վարվեք այնպես, ինչպես Քոչարյանի ժամանակ. Ղազարյան

«Լադանիվա»-ն նոր տեսահոլովակ է ներկայացրել

ԵԽ նախարարների կոմիտեն լիակատար աջակցություն է արտահայտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Նրա հետ հանդիպման չենք գնա նման օրակարգով, որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Կառավարության լեգիտիմությունը․ Խանդանյան

Պատասխանելը անտրամաբանական էր․ Խանդանյանը՝ Մատվիենկոյի՝ ուղարկած նամակի մասին

Հանրային տրանսպորտում պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ առերևույթ խուլիգանության դեպքի նախաքննությունն ավարտվել է

Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել հանրային, ինչպես նաև հանրային ծառայության պաշտոնները