Ամենակարևորը, որ կարող ենք անել մեր մեծանուն գործիչների համար, նրանց ստեղծած արժեքները պահպանելն է. ԿԳՄՍ նախարար

23/05/2024 schedule19:08

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալագրեր է հանձնել «Քեզ համար, Ազնավո՛ւր» և «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը» մրցույթների հաղթողներին:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Դանիել Դանիելյանը, Արաքսիա Սվաջյանը և Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը․ այս մասին հայտնում են նախարարությունից։

Նախարարը շնորհավորել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար՝ կարևորելով հոբելյանական տարվա մի շարք ծրագրերից զատ նաև դպրոցականների մասնակցությունն ապահովող միջոցառումները. «Ինչպես գիտեք, այս տարի հոբելյանական տարի է, և ձևավորվել են հոբելյանական հանձնաժողովներ՝ ամբողջ տարվա ընթացքում կազմակերպելու բազմաթիվ տարաբնույթ միջոցառումներ՝ նվիրված թե՛ Շառլ Ազնավուրին, թե՛ Երվանդ Քոչարին: Բայց մենք հատկապես կարևորում ենք սովորողների մասնակցությունը, քանի որ ամենակարևորը, որ կարող ենք անել մեր մեծանուն գործիչների ժառանգությունը պահպանելու և տարածելու առումով, ստեղծած արժեքները հանրահռչակելն է ու նրանցից անընդհատ սովորելը: Կարևոր է, որ այս իրադարձությունները տեղ են գտնում նաև մեր կրթական միջավայրում: Այս մրցույթները միտված են մեր մեծերի մշակութային ժառանգության ճանաչելիությանը, պահպանմանը և տարածմանը»:

Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցներին և ընտանիքներին, որոնք ձևավորում են այն մթնոլորտը, որտեղ սովորողը, ի թիվս բազմաթիվ զբաղմունքների, ընտրում է հենց կրթամշակութային բովանդակությունը:

«Դուք ձեր ժամանակը կարող էիք տրամադրել բազմաթիվ այլ զբաղմունքների, բայց ընտրել եք սովորելը, ուսումնասիրելը, պրպտելը: Սա ցույց է տալիս, որ ձեր մանկավարժներն ու ընտանիքներն արվեստի, մշակույթի, երկրի պատմության իմացության կարևորությունն առաջնային են համարել և խրախուսել են ձեզ հենց այդ միջավայրում: Այսօրվա հաղթանակն էլ ձեր նախընթաց ջանքերի ու աշխատանքի արդյունքն է»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ մրցույթում հաղթել են այն սովորողները, որոնք եղել են ամենաարագը, ամենագիտակը և ամենահնարամիտը:

Երվանդ Քոչարի թանգարանի տնօրեն Կարինե Քոչարը ևս ողջունել է մասնակիցներին՝ մեջբերելով Երվանդ Քոչարի խոսքերը՝ ուղղված երիտասարդներին. «Սիրելի՛ երիտասարդներ, դուք եք հայ ժողովրդի դարավոր իղձերի, պայծառ ու գեղեցիկ ապագայի հուսո երաշխիքը: Եվ պետք է լինել առողջ և հուժկու, մշտապես ունենալ մեծ երազանքներ և վստահ լինել, որ ձեր ոչ մի ճիգ, ոչ մի ջանք չեն կորչելու: Ամեն ինչ արդարացվելու է, ձեր երազանքներն իրականանալու են»:

Հաղթող մասնակիցները շնորհակալություն են հայտնել մրցույթի կազմակերպման համար և նշել, որ այն լավ հնարավորություն է՝ հետաքրքրվելու, ուսումնասիրելու և ճանաչելու հայ անվանի արվեստագետներին, որոնցով նախկինում գուցե այնքան էլ հետաքրքրված չէին:

«Ես Քոչարի մասին մակերեսային գիտելիք ունեի: Այս մրցույթից հետո շատ մեծ ցանկություն ունեմ նրա արվեստը ուսումնասիրելու, ճանաչելու: Նրա «Պատերազմի արհավիրքը» կտավից արդեն հասկացել եմ, որ նրա արվեստում յուրաքանչյուր դետալ կարևոր է և խորը փիլիսոփայություն ունի»,- մեկնաբանում է Թամարա Մակարյանը՝ Արմավիրի մարզի Մյասնիկյանի Արայի անվան միջնակարգ դպրոցից: Իսկ Լոռու մարզի Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Մարիամ Ավետիքյանը և Շիրակի մարզի Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 8-րդ դասարանի աշակերտ Մկրտիչ Գաբրիելյանը, որոնք մեծ սեր ու հետաքրքրվածություն ունեն Ազնավուրի հանդեպ, ընդգծել են՝ թեև շատ են սիրում Ազնավուր լսել, կարդալ, բայց այսուհետ ավելի խորքային կուսումնասիրեն, կփորձեն ավելի շատ ճանաչել աշխարհահռչակ շանսոնյեին:

Նշենք, որ մրցույթները կազմակերպվել էին «Ազնավուր» հիմնադրամի և Երվանդ Քոչարի թանգարանի հետ համագործակցությամբ: Դրանք նախատեսված էին դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար:

Տպել
464 դիտում

Ավտովթարից հետո տեղի է ունեցել վիճաբանություն. դանակահարված 3 անձ է տեղափոխվել հիվանդանոցներ

Քաղաքական կամքի առկայության դեպքում Հայաստանը և Ադրբեջանը կարող են շատ շուտով ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Կլաար

Հայերն այստեղ ապրել են տասնյակ հազարավոր տարիներ. ԱՄՆ դիվանագիտության հատուկ ներկայացուցիչն այցելել է Սյունիք

2 կալանավոր է տեղափոխվել բժշկական կենտրոն. ինչ է տեղի ունեցել հացադուլավորների համար նախատեսված խցում

Զինվորական ծառայության են մեկնել Վանաձոր և Փամբակ համայնքների նորակոչիկները (լուսանկարներ)

Տղամարդը, խաբեությամբ ստանալով էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը, 3 քաղաքացուց 2 մլն 500 հազար դրամ է հափշտակել

Կարևորվել է Հայաստան-Բրազիլիա համագործակցության զարգացումը. վարչապետն ընդունել է դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել. ում է մեղադրում Մոսկվան կատարվածում

Արբանյակային պատկերները ցույց են տալիս ԼՂ-ի մշակութային ժառանգության լայնածավալ ոչնչացման աճ. Caucasus Heritage Watch

Վարչական դատարանի աշխատակիցները գործադուլ են հայտարարել․ Դատական իշխանությունը պարզաբանում է՝ որն է պատճառը

Դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և ցավակցում Դաղստանում զոհերի հարազատներին. ՀՀ ԱԳՆ

Արամ Գաբրելյանովը ներառվել է Եվոպական միության՝ պատժամիջոցների ենթարկվածների «սև ցուցակում»

Հայրենիքին ծառայելը միշտ պատվի ու փառքի գործ է․ Արարատի մարզում մեկնարկել է 2024թ. ամառային զորակոչը (լուսանկարներ)

Կյանքեր փրկելը հնարավոր է դառնում միայն անձնվեր աշխատանքի շնորհիվ․ Երևանի քաղաքապետը պարգևատրել է բուժաշխատողներին

Բաքվի բանտում պահվող ԼՂ նախկին ղեկավարների քրեական գործերը կուղարկվեն դատարան

Նոր մանրամասներ Երևանում «Նիսան Տենա»-ի հետապնդումից. պարզվել է հետապնդվողի ինքնությունը

Իսրայելի ներխուժումը Լիբանան կարող է լայն հակամարտություն առաջացնել տարածաշրջանում․ ԱՄՆ բարձրաստիճան գեներալ

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան նրան դեմարշ է հայտնել

Ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի․ առաջիկա օրերի կանխատեսումը

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղում մահացել է

ԵՄ-ն իր դռները կփակի Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի ներկայիս կուրսը. Բորել

Կոտայքի մարզում ահա այսպիսի տեսանյութ նվեր ստացա՝ նկարահանված 2016 թ-ին, ՔՊ ջոկատի խրամատ փորելու դրվագ է. վարչապետ

«Կգամ». Լալա Մնացականյանին ճանապարհեցին ծափերի ներքո. հնչեց նրա ասմունքը՝ հուզելով ներկաներին

Կոնդի եկեղեցում վերջին հրաժեշտն են տալիս ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը՝ Լոս Անջելեսի միջազգային մրցաշարի հաղթող

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է

Ալիևը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինին այցելել է Գորիսի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի

Անցած 3 օրում հանրապետությունում արձանագրվել է 46 ավտովթար. 6 մարդ զոհվել է

Ասիական նախաձեռնության 6-րդ բարձրաստիճան հանդիպումից առաջ Բադասյանը պատկերասրահում հյուրընկալել է Երևան ժամանած հյուրերի

Սանմաքրման աշխատողները նոր հագուստ կունենան

Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել․ սպանվել են ոստիկաններ և քաղաքացի

Հրազդան գետի վրա աղբաորսիչ սարքեր կլինեն, կձեռնարկվի ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացում

«Ում դեմքով հաջորդ փուլում հանդես կգա քոչարյանասերժական ընդդիմությունը»․ Ալեն Սիմոնյանը հարցում է անցկացնում

Եվրո-2024. ինչ խաղեր են սպասվում հունիսի 24-ին

Արմավիրի մարզի մի շարք հատվածներում 36 ժամ ջուր չի լինի

Դաղստանում հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է. զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 20-ը

Վայոց ձորի Հորբատեղ համայնքում հողային զանգվածը սահել և լցվել է փողոցը

Դաղստանում եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ ահաբեկչության հետևանքով զոհվածների