«Նիսսան Տեանա»-ի վարորդը անկանոն վարել է ավտոմեքենան, պարեկը կրակել է. նրան մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

28/06/2024 schedule12:08

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են քաղաքացու կողմից խուլիգանություն կատարելու, ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ինչպես նաև գույք վնասելու դեպքերի մի շարք հանգամանքներ։

«Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունիսի 23-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկները Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում ծառայություն իրականացնելիս նկատել են կողային ապակիները մգեցված վիճակում «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենա և բարձրախոսով հրահանգել վարորդին կանգնեցնել այն: Վերջինս ճանապարհը շարունակել է մինչև Թամանցիների փողոց և այնտեղ կայանել: Երբ պարեկային ծառայողը փորձել է մոտենալ նշված ավտոմեքենային, վարորդը, կտրուկ վարելով այն, դիմել է փախուստի:

Պարեկային ծառայողները ռադիոկապի միջոցով հավելյալ կարգախումբ են խնդրել և շարունակել հետապնդել փախուստի դիմած վարորդին: Վերջինս, չենթարկվելով պարեկային ծառայողների օրինական պահանջներին, ճանապարհային երթևեկության կանոնների ակնհայտ կոպիտ խախտումներով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, խախտելով մարդկանց անդորրը, հիշյալ ավտոմեքենան վարել է Արտաշատի խճուղու ուղղությամբ, որից հետո փոխել է երթևեկության ուղղությունը դեպի Արին Բերդի փողոցի կողմ՝ խաթարելով բնականոն երթևեկությունը, ստեղծելով վթարային իրավիճակներ, երթևեկության մասնակիցների, ինչպես նաև անցորդների մոտ ստեղծելով վախի և տագնապի զգացում:

Այդ ընթացքում պարեկային ծառայողների կանչով օգնության հասած կարգախմբերը իրենց ծառայողական ավտոմեքենաներով հետապնդել են հիշյալ ավտոմեքենային, սակայն վարորդը, անտեսելով ավտոմեքենան կայանելու և ավտոմեքենայից դուրս գալու վերաբերյալ ոստիկանության ծառայողների օրինական պահանջները, շարունակել է իր հանցավոր վարքագիծը։

Արին Բերդի փողոցով ընթանալիս հիշյալ մեքենայի վարորդը փախուստի երթուղիներ ստեղծելու, ինչպես նաև պաշտոնատար անձանց օրինական գործունեությունը խոչընդոտելու նպատակով իր վարած ավտոմեքենայով հարվածել է պարեկային ավտոմեքենային և դիմել փախուստի: Այդ ընթացքում պարեկային ծառայողներից մեկն իրեն ամրակցված ծառայողական ատրճանակից կրակոց է արձակել փախուստի դիմող ավտոմեքենայի առջևի ձախ անվադողին, սակայն վարորդը դարձյալ շարունակել է անկանոն վարել ավտոմեքենան: Վերջինս Երևան քաղաքի Մանթաշյան փողոցում ավտոմեքենայով հարվածել է երթևեկության մեջ գտնվող «Օպել» մակնիշի ավտոմեքենային, որից հետո չկարողանալով շարունակել երթևեկությունը՝ պարեկային ծառայողների կողմից ձերբակալվել է։ Պարզվել է, որ վերջինս Երևան քաղաքի բնակիչ է՝ 23 տարեկան։

«Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վերը նշված գործողությունների արդյունքում երկու պարեկ ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ պարեկային ծառայության «Շկոդա» և վերոնշյալ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներին պատճառվել է խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, 264-րդ հոդվածի (գույքը ոչնչացնելը կամ վնասել)1-ին մասով և 452-րդ հոդվածի (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 3-րդ մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 23-ամյա երիտասարդի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, դատարանի որոշմամբ կիրառվել է տնային կալանք և գրավ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Տպել
433 դիտում

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա զոհ և 6 տուժած (լուսանկար)

Պատանի բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել Եվրոպայի չեմպիոն

Պայթյուն Թուրքիայի ռեստորաններից մեկում. 4 մարդ մահացել է, 35-ը՝ վիրավորում ստացել

Բայդենը չի պատրաստվում լքել ընտրապայքարը. ինչու բանավեճը մեծացրեց Թրամփի շանսերն ու ինչ է կանխատեսվում

Հռոմի պապն աղոթել է բոլոր ռազմագերիների շուտափույթ վերադարձի համար

Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը

«Լաստիվեր Ռեզորթ»-ում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ մարմին. նա ՌԴ քաղաքացի է

Մեքենան բախվել է կայանված «Սպրինտեր»-ին, երկուսն էլ կողաշրջվել են. կա տուժած

Լալա Մնացականյանի ամուսինը կնոջ մահից 7 օր անց գրառում է արել

Հայր սուրբը սուտ է խոսում. Վազգեն Գալստանյանը խուսափեց պատասխանել քաղաքացու հարցին (տեսանյութ)

Տեղի է ունեցել ՔՊ Գավառի Տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

Բայդենը խոստովանել է, որ Թրամփի հետ բանավեճի երեկոն իր համար լավ չի անցել

Երևանում անչափահաս վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է

Թուրքիայում անտառային հրդեհներն ընդգրկել են 3 նահանգ

Սի Ծինփինը կայցելի Ղազախստան և Տաջիկստան

Մարզերի և համայնքների գրադարանավարների համար մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ

Հռոմի պապը հայտնել է Թուրքիա ուղևորվելու մտադրության մասին

Սիրիան և Թուրքիան հարաբերությունները բարելավելու համար երկխոսություն կսկսեն Բաղդադում

ՀՀ-ն կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման հիմնական գործոն. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով. Արարատ Միրզոյանը՝ Էլմեդին Կոնակովիչին (տեսանյութ)

Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. եղանակը՝ առաջիկա օրերին

Ինչ արժե հանգիստը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս. ուր են գնում հայերը՝ ամառը վայելելու համար

Հնդիկ տղամարդուն ծեծել են, այրել uեռական օրգանը, մերկ վիճակում նկարահանել և ուղարկել հարազատներին՝ պահանջելով գումար

Ֆրանսիայում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը

Վայոց ձորում ավտոմեքենան մխրճվել է «Կամազ»-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ

Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Բրիտանացի քաղաքական գործչի ելույթը խաթարվել է Պուտինի պաստառի պատճառով (տեսանյութ)

Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն հատվածը երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար, կան փակ ճանապարհներ

Կայծակն ու անձրևն ընդհատել են Եվրո-2024-ի Գերմանիա-Դանիա հանդիպումը (լուսանկարներ)

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են թեթև մարդատարն ու բեռնատարը. կան զոհ և տուժածներ

Հեծանիվը թիմ է. վարչապետը 6-րդ հեծանվային զբոսանքից տեսանյութ է հրապարակել

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանի 7 վարչական շրջանում ու մարզերում

Սևծովյան ցիկլոնի արկածները Երևանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գորիսի համայնքապետարանն աշխատանքներ է իրականացնում դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ուղղությամբ

«Զանգեզուր» արգելավայրի տարածքում նկատվել են հայկական մուֆլոններ (տեսանյութ)

Սարդերը հյուսում են, Անդրանիկը՝ ոստայնից նկարներ ստեղծում. Գյումրիում գործում է աշխարհում եզակի պատկերասրահ

Հայաստանը կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման և ներառական աճի ապահովման հիմնական գործոն. ԿԳՄՍ փոխնախարար

Մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարն ու ուղևորը մի քանի մետր շպրտվել են