Պետությունը ռազմական բուհի շրջանավարտ սպային ապահովում է երեքսենյականոց բնակարանով․ նախարար

28/06/2024 schedule13:53

Հունիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։

Միջոցառմանը ներկա էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր։

Շնորհավորելով ներկաներին ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ակադեմիան մեծ ավանդ ու ներդրում ունի բանակաշինության կայացման գործում։ Սուրեն Պապիկյանը նաև շեշտել է, որ այսօր՝ 30 տարի անց, ռազմական ակադեմիան իր դռներն է բացում որակապես նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան կրթական ծրագրերով ու շենքային պայմաններով։

«Պետք է անկեղծորեն ասել՝ ռազմական կրթօջախը դժվար ճանապարհ է անցել՝ իր կենսագրության տարբեր փուլերում առերեսվելով և՛ ձեռքբերումների, և՛ ձախողումների, և՛ նվաճումների, և՛ թերացումների հետ, սակայն կանգ չի առել, շարունակել է իր ընթացքն ինքնակատարելագործման ճանապարհով՝ ընդլայնելով կրթօջախի ուսումնանյութական բազան, բարելավելով շենքային պայմանները, բարձրացնելով դասավանդման արդյունավետությունը, պրոֆեսորադասախոսական կազմի արհեստավարժությունը, ապագա սպաների գաղափարական ու բարոյահոգեբանական դաստիարակության մակարդակը՝ ի շահ բանակն արժանավոր սպայական կադրերով համալրելու գերնպատակի»,- ընդգծել է նախարարը։

Պապիկյանը հավելել է, որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի՝ աշխարհի առաջատար ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիային անդամագրվելը միջազգային լայն համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռել․ «Այս ամենով հանդերձ՝ պիտի խոստովանենք, որ ռազմական ակադեմիայի բոլոր ձեռքբերումները կդառնան ապարդյուն, եթե մենք չտեսնենք դրանց արձագանքներն ամեն տարի ընդունելության քննությունների ժամանակ՝ արձանագրելով դիմորդների թվի շոշափելի ավելացում: Սպայական խավը համալրելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը զինվորագրվելու պատիվը պիտի գայթակղիչ լինի հայ պատանիների համար: Իսկ մեր պարտքն է դրան հավելել նաև պետության խրախուսանքն ու հովանավորությունը, պետության գնահատանքն ու աջակցությունը: Այսօր պետությունը ռազմական բուհի շրջանավարտ սպային ապահովում է երեքսենյականոց բնակարանով՝ իր հայեցողությամբ տնօրինելու, իսկ 20 տարի ծառայելուց հետո նաև սեփականաշնորհելու իրավունքով: Ե՛վ սոցիալական, և՛ բարոյական հնչերանգ պարունակող այս արտոնությունը զինծառայությունը շահեկան դարձնելու, ինչպես նաև սպայի մասնագիտությունը պատվելու և կարևորելու խոստումնալի քայլ է»:

Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան մեր ռազմական կրթության ողնաշարն է, մեր բանակի հենքն ու զինված ուժերի մարտունակության կարևորագույն նախադրյալներից մեկը, և նրա կազմավորման 30-ամյակը տոն է յուրաքանչյուրի համար, ով գիտակցում է բանակի բացառիկ դերը մեր երկրի ինքնիշխանության պահպանման ու պաշտպանունակության գործում:

Ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ խոսքով հանդես է եկել նաև ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ակադեմիայի մի շարք սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով ու արժեքավոր նվերներով:

Միջոցառումը եզրափակվել է անձնակազմի հանդիսավոր երթով:

Այնուհետև ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև:

Տպել
576 դիտում

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա զոհ և 6 տուժած (լուսանկար)

Պատանի բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել Եվրոպայի չեմպիոն

Պայթյուն Թուրքիայի ռեստորաններից մեկում. 4 մարդ մահացել է, 35-ը՝ վիրավորում ստացել

Բայդենը չի պատրաստվում լքել ընտրապայքարը. ինչու բանավեճը մեծացրեց Թրամփի շանսերն ու ինչ է կանխատեսվում

Հռոմի պապն աղոթել է բոլոր ռազմագերիների շուտափույթ վերադարձի համար

Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը

«Լաստիվեր Ռեզորթ»-ում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ մարմին. նա ՌԴ քաղաքացի է

Մեքենան բախվել է կայանված «Սպրինտեր»-ին, երկուսն էլ կողաշրջվել են. կա տուժած

Լալա Մնացականյանի ամուսինը կնոջ մահից 7 օր անց գրառում է արել

Հայր սուրբը սուտ է խոսում. Վազգեն Գալստանյանը խուսափեց պատասխանել քաղաքացու հարցին (տեսանյութ)

Տեղի է ունեցել ՔՊ Գավառի Տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

Բայդենը խոստովանել է, որ Թրամփի հետ բանավեճի երեկոն իր համար լավ չի անցել

Երևանում անչափահաս վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է

Թուրքիայում անտառային հրդեհներն ընդգրկել են 3 նահանգ

Սի Ծինփինը կայցելի Ղազախստան և Տաջիկստան

Մարզերի և համայնքների գրադարանավարների համար մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ

Հռոմի պապը հայտնել է Թուրքիա ուղևորվելու մտադրության մասին

Սիրիան և Թուրքիան հարաբերությունները բարելավելու համար երկխոսություն կսկսեն Բաղդադում

ՀՀ-ն կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման հիմնական գործոն. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով. Արարատ Միրզոյանը՝ Էլմեդին Կոնակովիչին (տեսանյութ)

Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. եղանակը՝ առաջիկա օրերին

Ինչ արժե հանգիստը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս. ուր են գնում հայերը՝ ամառը վայելելու համար

Հնդիկ տղամարդուն ծեծել են, այրել uեռական օրգանը, մերկ վիճակում նկարահանել և ուղարկել հարազատներին՝ պահանջելով գումար

Ֆրանսիայում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը

Վայոց ձորում ավտոմեքենան մխրճվել է «Կամազ»-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ

Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Բրիտանացի քաղաքական գործչի ելույթը խաթարվել է Պուտինի պաստառի պատճառով (տեսանյութ)

Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն հատվածը երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար, կան փակ ճանապարհներ

Կայծակն ու անձրևն ընդհատել են Եվրո-2024-ի Գերմանիա-Դանիա հանդիպումը (լուսանկարներ)

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են թեթև մարդատարն ու բեռնատարը. կան զոհ և տուժածներ

Հեծանիվը թիմ է. վարչապետը 6-րդ հեծանվային զբոսանքից տեսանյութ է հրապարակել

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանի 7 վարչական շրջանում ու մարզերում

Սևծովյան ցիկլոնի արկածները Երևանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գորիսի համայնքապետարանն աշխատանքներ է իրականացնում դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ուղղությամբ

«Զանգեզուր» արգելավայրի տարածքում նկատվել են հայկական մուֆլոններ (տեսանյութ)

Սարդերը հյուսում են, Անդրանիկը՝ ոստայնից նկարներ ստեղծում. Գյումրիում գործում է աշխարհում եզակի պատկերասրահ

Հայաստանը կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման և ներառական աճի ապահովման հիմնական գործոն. ԿԳՄՍ փոխնախարար

Մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարն ու ուղևորը մի քանի մետր շպրտվել են