Տղամարդը եղել է ոչ սթափ․ ավարտվել է Գյումրիում ցայտաղբյուրին շան միզելու հետ կապված սպանության վարույթի նախաքննությունը

28/06/2024 schedule14:58

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել մարտի 13-ին Գյումրի քաղաքի Տիմիրյազևի փողոցում 60-ամյա տղամարդու դիու հայտնաբերման գործի վերաբերյալ՝ միաժամանակ նշելով, որ գործի նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

«Սպանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և ապացուցողական անհրաժեշտ գործողություններով պարզվել էին տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները, այդ թվում՝ շարժառիթը, ինչպես նաև՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տուժողի 47-ամյա հարևանն է։

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ դեպքից որոշ ժամանակ առաջ վերջինիս և տուժողի միջև վիճաբանություն է տեղի ունեցել՝ 47-ամյա տղամարդու ազգականի անվամբ կառուցված ցայտաղբյուրին տուժողի շան կողմից միզելու հարցի շուրջ, որի ընթացքում 47-ամյա տղամարդը, նախահարձակ լինելով, ձեռքերով հարվածներ էր հասցրել 60-ամյա հարևանի դեմքին, որը վերածվել էր ծեծկռտուքի: Վիճաբանողները տեղափոխվել էին ավտոտնակ, և հարևանների կողմից միջամտելու արդյունքում վիճաբանությունը դադարել էր:

Սակայն 47-ամյա տղամարդը, չհանդուրժելով տեղի ունեցածը, գնացել էր իր տուն և վերցնելով որսորդական դանակը, այն թաքցնելով վերնահագուստի տակ, նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, վերադարձել էր տուժողի տուն, դուրս էր կանչել վերջինիս և, նրան կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ գտնվող որսորդական դանակով հարվածներ էր հասցրել հարևանի կենսական կարևոր օրգաններին՝ պատճառելով ծակած-կտրած վերքերի ձևով, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ՝ այդ կերպ ապօրինաբար կյանքից զրկելով հարևանին։

Պարզվել է, որ դեպքի պահին 47-ամյա տղամարդը գտնվել է ոչ սթափ վիճակում:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 47-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 1-ին մասով և 334-րդ հոդվածի 1-ին մասով: Որպես խափանման միջոց վերջինիս նկատմամբ կիրառվել է կալանքը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ տղամարդուն դանակահարել էր իր 47-ամյա հարևանը, քանի որ շունը մշտապես միզել էր հարևանի բակում գտնվող ցայտաղբյուրի մոտ: 

Տպել
651 դիտում

Հրապարակվել են Ֆրանսիայի ԱԺ ընտրությունների առաջին փուլի արդյունքները

Եվրո-2024. Անգլիան լրացուցիչ ժամանակում հաղթեց Սլովակիային և դուրս եկավ 1/4 եզրափակիչ

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. կա զոհ և 6 տուժած (լուսանկար)

Պատանի բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել Եվրոպայի չեմպիոն

Պայթյուն Թուրքիայի ռեստորաններից մեկում. 4 մարդ մահացել է, 35-ը՝ վիրավորում ստացել

Բայդենը չի պատրաստվում լքել ընտրապայքարը. ինչու բանավեճը մեծացրեց Թրամփի շանսերն ու ինչ է կանխատեսվում

Հռոմի պապն աղոթել է բոլոր ռազմագերիների շուտափույթ վերադարձի համար

Հայաստան կժամանի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը

«Լաստիվեր Ռեզորթ»-ում հայտնաբերվել է 31-ամյա կնոջ մարմին. նա ՌԴ քաղաքացի է

Մեքենան բախվել է կայանված «Սպրինտեր»-ին, երկուսն էլ կողաշրջվել են. կա տուժած

Լալա Մնացականյանի ամուսինը կնոջ մահից 7 օր անց գրառում է արել

Հայր սուրբը սուտ է խոսում. Վազգեն Գալստանյանը խուսափեց պատասխանել քաղաքացու հարցին (տեսանյութ)

Տեղի է ունեցել ՔՊ Գավառի Տարածքային կազմակերպության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

Բայդենը խոստովանել է, որ Թրամփի հետ բանավեճի երեկոն իր համար լավ չի անցել

Երևանում անչափահաս վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը մահացել է

Թուրքիայում անտառային հրդեհներն ընդգրկել են 3 նահանգ

Սի Ծինփինը կայցելի Ղազախստան և Տաջիկստան

Մարզերի և համայնքների գրադարանավարների համար մեկնարկում են վերապատրաստման դասընթացներ

Հռոմի պապը հայտնել է Թուրքիա ուղևորվելու մտադրության մասին

Սիրիան և Թուրքիան հարաբերությունները բարելավելու համար երկխոսություն կսկսեն Բաղդադում

ՀՀ-ն կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման հիմնական գործոն. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ-ն ընթանում է ժողովրդավարական զարգացման ուղիով. Արարատ Միրզոյանը՝ Էլմեդին Կոնակովիչին (տեսանյութ)

Աննա Հակոբյանն իրենց բակում հյուրընկալել է հեծանվորդներին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում, ջերմաստիճանի նվազում. եղանակը՝ առաջիկա օրերին

Ինչ արժե հանգիստը Հայաստանում և երկրի սահմաններից դուրս. ուր են գնում հայերը՝ ամառը վայելելու համար

Հնդիկ տղամարդուն ծեծել են, այրել uեռական օրգանը, մերկ վիճակում նկարահանել և ուղարկել հարազատներին՝ պահանջելով գումար

Ֆրանսիայում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը

Վայոց ձորում ավտոմեքենան մխրճվել է «Կամազ»-ի հետնամասի մեջ․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Հայաստանի և Խորվաթիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ

Կիրանց-Աճարկուտ ավտոճանապարհին կիրականացվեն պայթեցման աշխատանքներ

Բրիտանացի քաղաքական գործչի ելույթը խաթարվել է Պուտինի պաստառի պատճառով (տեսանյութ)

Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն հատվածը երթևեկելի է միայն մարդատար մեքենաների համար, կան փակ ճանապարհներ

Կայծակն ու անձրևն ընդհատել են Եվրո-2024-ի Գերմանիա-Դանիա հանդիպումը (լուսանկարներ)

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են թեթև մարդատարն ու բեռնատարը. կան զոհ և տուժածներ

Հեծանիվը թիմ է. վարչապետը 6-րդ հեծանվային զբոսանքից տեսանյութ է հրապարակել

Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանի 7 վարչական շրջանում ու մարզերում

Սևծովյան ցիկլոնի արկածները Երևանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գորիսի համայնքապետարանն աշխատանքներ է իրականացնում դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ուղղությամբ

«Զանգեզուր» արգելավայրի տարածքում նկատվել են հայկական մուֆլոններ (տեսանյութ)

Սարդերը հյուսում են, Անդրանիկը՝ ոստայնից նկարներ ստեղծում. Գյումրիում գործում է աշխարհում եզակի պատկերասրահ