Երևան
14 °C
Գլխավոր դատախազության ստեղծման 106-ամյակի շրջանակներում «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ:
- Տիկին Վարդապետյան, շուտով կլրանա երկու տարին, ինչ ստանձնել եք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնը: Ի՞նչ է փոխվել Դատախազությունում, որը նաև, ըստ Ձեզ, բարելավել է կառույցի աշխատանքը:
- Դատախազությունում փոփոխությունների մասին հարցն ինձ նույնպես, որպես ղեկավարի, հետաքրքիր էր: Հնարավոր օբյեկտիվ գնահատական ստանալու նպատակով 2023 թվականին դատախազների շրջանում անցկացվեց անանուն հարցում։ Ինչո՞ւ անանուն, որովհետև ցանկանում էի անկեղծ կարծիքներ ստանալ Դատախազությունում ձևավորված մթնոլորտի ու միջավայրի մասին։ Հարցմանը մասնակցեց 236 դատախազ՝ այդ պահին պաշտոնավարող դատախազների մոտ 63%-ը: Հարցման արդյունքներն ամփոփվեցին այս տարի տեղի ունեցած Դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստում։ Հարցմանը մասնակցած դատախազների 80.1%-ը նշել էր, որ դատախազի թափուր հաստիքները համալրվում են անաչառության և արժանիքահենության հիման վրա: Հարցման արդյունքներով՝ դատախազները որպես դրական էին գնահատել համակարգում առկա մոտեցումների միասնականությունը, անաչառությունը, առողջ աշխատանքային մթնոլորտը, մարդկային (գործընկերային) հարաբերությունները, թիմային աշխատելաոճը, նոր գիտելիք ստանալու, կատարելագործվելու, մասնագիտական աճի և առաջխաղացման հավասար հնարավորությունները, պետականամետ մոտեցումները, աշխատանքային անընդհատ բարելավվող պայմաններն ու բարձր վարձատրությունը, ղեկավարների՝ աշխատակիցներին լսելու ունակությունը, սրտացավությունն ու բարեկրթությունը։
- Դուք առաջին կինն եք, որ ստանձնել է այս պաշտոնը և նման երիտասարդ տարիքում: Բա՞րդ է արդյոք կնոջ համար ղեկավարել կառույց, որի ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են: Կոտրվե՞լ են արդյոք ժամանակին գոյություն ունեցող այն կարծրատիպերը, որ կինը չի կարող ղեկավար պաշտոն զբաղեցնել, հե՞շտ համակարգը հարմարվեց Ձեզ և Դուք՝ համակարգին, թե՞ այդ ճանապարհն այնքան էլ դյուրին չէր:
- Իհարկե, ճանապարհը դյուրին չէր։ Աշխատանքում սեռի և տարիքի վերաբերյալ շեշտադրումների ես հաճախ եմ հանդիպել և հանդիպում: Յուրաքանչյուր անգամ, սակայն, երբ ընդդիմախոսներս սկսում են սեռով և տարիքով պայմանավորված իմ թիրախավորումը, ես հասկանում եմ՝ մասնագիտական բնագավառում այլևս ասելիք չունեն։ Աշխատանքում չկան սեռեր, կա պրոֆեսիոնալիզմ, նվիրում, աշխատասիրություն, տաղանդ։ Ես հրաժարվում եմ ընկալվել որպես վիճակագրություն, ենթարկվել որևէ, այդ թվում՝ դրական խտրականության և ձգտում եմ, որ ինձ հետ աշխատող մարդիկ մոռանան իմ սեռն ու տարիքը։ Այս փիլիսոփայությամբ ես առաջնորդում եմ նաև Դատախազությունում աշխատող երիտասարդ կանանց ու աղջիկներին։
- Դատախազությունը հանրապետության այն կառույցներից է, որից հանրության ակնկալիքներն արդարադատություն իրականացնելու հարցում մեծ է: Եվ, բնականաբար, այս առումով մեծ են նաև դժգոհությունները, մասնավորապես՝ կառույցին հաճախ մեղադրում են քաղաքականացված լինելու համար: Ի՞նչ է անում Դատախազությունը մեր երկրում արդարադատություն հաստատելու հարցում և ինչպե՞ս եք վերաբերվում քննադատություններին, արվո՞ւմ են հետևություններ:
- Դատախազությունը սահմանադրորեն ապաքաղաքականացված կառույց է։ Դատախազի՝ բարեվարքության ստուգման կետերից մեկը ապաքաղաքականացված լինելու պահանջի ապահովումն է։ Այսօր հաճախ են հնչում իրավական կոնտեքստից դուրս՝ «քաղաքական հետապնդում», «քաղաքական բանտարկյալ» ձևակերպումները։ Ինչու եմ նշում՝ իրավական կոնտեքստից դուրս, որովհետև, օրինակ՝ կոռուպցիոն հանցագործության, այդ թվում՝ փողերի լվացման համար մեղադրվող նախկին պաշտոնյան, ում մեղադրանքն ամբողջությամբ ֆինանսական չարաշահումների մասին է, սկսում է հանրային մեղադրանք ներկայացրած կառույցին՝ Դատախազությանը, քննադատել իրեն իբր «քաղաքական հետապնդման» ենթարկելու համար։ Նման քննադատությունները, իմ կարծիքով, մեկ նպատակ են հետապնդում՝ հանրության ուշադրությունը շեղել ֆինանսական մեղադրանքից, դատական նիստը վերածել քաղաքական հայտարարությունների հարթակի, հնարավորինս շրջանցել կոռուպցիոն հանցագործության վերաբերյալ մեղադրող կողմի հարցադրումները։
Դատախազությունը հարուցում է հանրային քրեական հետապնդում և պաշտպանում է դատարանում մեղադրանքը՝ անկախ մեղադրյալի անձից, ֆինանսական դրությունից, քաղաքական հայացքներից։ Օրենքի առաջ հավասար են բոլորը։
Անդրադառնալով քննադատությունների նկատմամբ Դատախազության մոտեցումների վերաբերյալ հարցին՝ ընդգծեմ, որ մենք շատ ուշադիր ենք կառուցողական քննադատությանը, լուրջ ենք վերաբերվում հանրային կարծիքին, քանի որ գտնում ենք, որ մեր աշխատանքի արդյունավետությունը գնահատողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Առանձին խմբերի կողմից ուղղորդված թիրախավորումներին մենք հումորով ենք վերաբերվում։
- Հանրության շրջանում կա դժգոհություն ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված: Ինչո՞ւ սայլը տեղից չի շարժվում կամ դանդաղում է, թեև այս համատեքստում հարկ է նշել, որ վերջերս հայտնի դարձավ՝ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության պահանջը և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով կայացրել առաջին վճիռը:
- Ճիշտ եք: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ձևավորումից ի վեր՝ 2020 թվականի սեպտեմբերից, բոլորս սպասում ենք արդյունքների, որոնք այսօր սկսում են նշմարվել: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին դատական ակտը կայացվեց օրեր առաջ՝ հունիսի 20-ին, որով վճռվեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «Տրանշ 1» և «Տրանշ 2» հատվածների կապալառու՝ իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի ենթակապալառու «Պոլի-Տրանսպորտ» ՍՊ ընկերության բաժնետեր Գևորգ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միավոր անշարժ գույք Երևան քաղաքի Վահագնի թաղամասում (միջին շուկայական արժեքը կազմում է 157 մլն դրամ), 2 տրանսպորտային միջոց, 2 իրավաբանական անձում մասնակցություն, 10 մլն դրամի փոխառության պահանջի իրավունք, ինչպես նաև մոտ 17 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և բարեխիղճ երրորդ անձին փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոց։
Հուլիսի 1-ին հրապարակվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երկրորդ դատական ակտը, համաձայն որի՝ Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 1 մլրդ 286 մլն դրամ, 264 հազար ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք, 2 անշարժ գույք, բաժնեմասեր։
14 հայցադիմումներով ընթանում է բուն դատաքննություն։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում Գլխավոր դատախազության կողմից առ այսօր դատարան է ներկայացվել 108 հայցադիմում, որոնցով պահանջվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել ապօրինի ծագում ունեցող ավելի քան 1150 անշարժ և 225 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 305 իրավաբանական անձանցում մասնակցություն:
Ներկայացված հայցադիմումների ընդհանուր հայցագինը դրամային արտահայտությամբ գերազանցում է 560 մլրդ դրամը: Հայցագնի մեջ ներառված չեն իրավաբանական անձանցում մասնակցությունների, ինչպես նաև մի շարք այլ գույքերի շուկայական արժեքները:
Մինչ օրս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում կնքված հաշտության համաձայնություններով՝ Հայաստանի սեփականությանն է փոխանցվել 7 անշարժ և 1 շարժական գույք, ինչպես նաև շուրջ 687 մլն դրամ։
- Գլխավոր դատախազությունն ու դատարանները միմյանց հետ հա՞շտ են: Հաճախ դատախազությունը բողոքարկում է դատարանների կայացրած վճիռները: Սա բնականոն ընթացակա՞րգ է, թե՞, այնուամենայնիվ, կա հակամարտություն: Կա՞ն աղմկահարույց դատական վճիռներ, որոնց հետ համաձայն չեք:
- Դատախազությունը հաշտ է բոլոր մարմինների հետ։ Ձեր կողմից նշված բողոքները մասնագիտական բանավեճի գրավոր ձևակերպումներ են։ Առանց մասնագիտական բանավեճի՝ իրավունքի զարգացումն անհնար է։
Միասնական դատական պրակտիկա ձևավորող որոշումները, ի թիվս այլնի, կայացվում են նաև Դատախազության բողոքների հիման վրա։ Այո՛, կան վճիռներ, որոնց հետ համաձայն չենք և բողոքարկել ենք:
- Տիկին Վարդապետյան, կան պնդումներ, ընդ որում՝ գործող իշխանությանը ընդդիմադիր շրջանակներից, որ Ձեզ հաջողվել է կառույցից արմատախիլ անել կոռուպցիոն երևույթները: Փաստո՞ւմ եք, որ այդպես է:
- Մի առիթով նշել եմ, որ կոռուպցիան ինձ համար համեմատելի է ստրկության հետ։ Կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված պաշտոնատար անձը ենթարկվում է ոչ թե օրենքին, այլ իրեն ֆինանսական կամ այլ առավելություն տվողին։ Նման պաշտոնյան չի կարող լինել բարեվարք և պրոֆեսիոնալ։
Այս հատկանիշները, իմ գնահատմամբ, իրավաբանի համար սկզբունքային նշանակություն ունեն։ Լինել բարեվարք՝ նշանակում է չստանալ ֆինանսական առավելություն՝ օգտագործելով պաշտոնը, ազդեցությունն ու դիրքը։ Լինել բարեվարք նշանակում է չվերցնել այն, ինչ պատկանում է ուրիշին, այդ թվում՝ հովանավորչության արդյունքում չզբաղեցնել ուրիշի տեղը։ Լինել պրոֆեսիոնալ՝ նշանակում է ունակ լինել ձևավորելու միասնական ստանդարտներ, իսկ կոռուպցիան միշտ երկակի ստանդարտների մասին է։ Դատախազությունն այսօր ձգտում է բարեվարքության և պրոֆեսիոնալիզմի ստանդարտին։
Համագործակցության հուշագիր` միտված հաշմանդամություն ունեցող երեխաների ինտեգրմանը
Արարատի մարզի Գեղանիստ և Գետափնյա բնակավայրերը միացնող կամուրջը հիմնանորոգվում է
Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներ 11 ժամ գազ չեն ունենա
Ծաղկաշենում այրվել է մեծ քանակությամբ կուտակված անասնակեր
Սահարայի անապատատը վերջին տասնամյակներում առաջին անգամ հեղեղվել է. կան զոհեր
Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը` Ֆարերյան կղզիներում (տեսանյութ)
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա զոհ
Նախկին իշխանությունները 5000 դրամով քվե էին առնում, Հայաստանի եղածը գույք պարտքի դիմաց տվեցին Ռուսաստանին. Արամ Սարգսյան
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ հարցեր են քննարկվել
Ընդդիմության օրակարգը հոգնեցրել է հասարակությանը, քվեով ընտրված իշխանության հրաժարականի պահանջները անիմաստ են. Սարգսյան
ՀՀ վարչապետի ՌԴ այցի դրական և բացասական կողմերը. վերլուծում է իրավագետ Արտաշես Խալաթյանը
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Ֆարերյան կղզիներ
«Միլթոն» փոթորիկը մոտենում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգին. հայտարարվել է վտանգավորության 5-րդ` առավելագույն աստիճան (տեսանյութ)
Վարչապետը ներկա է գտնվել «Սինոփսիս Արմենիա»-ի 20 ամյակին նվիրված՝ ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևների հանձնմանը
Սպասված սեպտեմբերի փոխարեն գալիս է հոկտեմբերն ու հենց առաջին հանրահավաքում պարզվում է, որ շարքեր չկան. Սաֆարյան
Անշարժ գույքեր, 4 մլն դրամ արժողությամբ զարդ. ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը
Կվերացվեն խոչընդոտները, կլինի երեխաների համար նախատեսված բակ. Մեղրիի համայնքապետն այցելել է Ագարակի մանկապարտեզ
Շնորհակալ եմ. Երևանում գտնվող աշխարհահռչակ երաժիշտ Պլասիդո Դոմինգոն սոցցանցի իր էջում գրառում է արել
Գնել Սանոսյանն այցելել է «Երևան ՋԷԿ», ծանոթացել իրականացված կապիտալ նորոգման աշխատանքներին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նոր օգնական ունի
Ադրբեջանն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին. Ալիև
Հուսով ենք՝ ՀՀ 50 հազար քաղաքացու ձեռքը օդում չի մնա. ԵՄ անդամ դառնալու ստորագրահավաքը շարունակվում է
Հայաստանը հաստատակամ շարժվում է տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հասնելու ճանապարհով. նախագահը Գերմանիայում է
Մանկապարտեզների 24 մանկավարժի տարակարգ է շնորհվել
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Ղազախստան
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրները
Հայտնի են քիմիայի բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակակիրները
Կալանավորված անձը ատամնաբուժարանից ՔԿՀ է վերադարձել բջջային հեռախոսներով
COP29-ին ընդառաջ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելն անօգուտ է. Զախորավա
ԲՏԱ նախարարը կարևորել է դպրոցներում ԱԲ դասընթացների անցկացումը. STEP.ai-ի ներդրման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել
Կցված քարտերի մնացորդները՝ Idram&IDBank հավելվածում
ՀՀ-ի կողմից չստորագրված հայտարարությունները պատրաստելիս հաշվի են առնվել պաշտոնական Երևանի բազմաթիվ առաջարկներ. Զախարովա
Պուտինն ու Լուկաշենկոն բանակցություններ են վարել Կրեմլում. Բելառուսի նախագահը պարգևատրվել է
13-ամյա Լիզան դանակահարել է կրտսեր քույրերին, դիերը թաքցրել պատշգամբում. ինչ է հայտնի ՌԴ-ում տեղի ունեցած սպանությունից
«Գազել»-ի վթարի հետևանքով 7 տուժածից մեկն անչափահաս է. բոլորի վիճակն այս պահին գնահատվում է ծանր
Եվրախորհրդարանն ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձևը. ինչ է այն առաջարկում
Ուրախ եմ, որ աստիճանաբար Հայաստանի հավաքականի հիմնական խաղացող եմ դառնում․ Գեորգի Հարությունյան
Երևանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է Բորտնիկովի հայտարարությանը
Զինծառայող Վահե Հարությունյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը. ինչ է կատարվել
«Գազել»-ի վթարի զոհերի թիվն ավելացել է. ինչ վիճակում են 7 տուժածները
© 2024 Հայկական ժամանակ