Միլիոնատեր փեսան. Միքայել Մինասյանի ներկայացրած հայտարարագիրը

25/04/2014 schedule12:32

Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը 2013 թվականին երկու ավտոմեքենա է գնել՝ 32 միլիոն դրամ (մոտ 78 հազար դոլար) արժողությամբ LEXUS եւ 31 հազար եվրո արժողությամբ «Մինի կուպեր»: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրից:

2013 թ. հարկային տարում նրա ունեցվածքը կազմել է 400 միլիոն դրամ, 268 հազար եվրո եւ 1,3 միլիոն ԱՄՆ դոլար: Մինասյանը նախորդ տարի 291,6 միլիոն դրամի փոխառություն է կատարել, որից ստացել է 1,3 միլիոն դրամի եկամուտ: Եկամուտների թվում է նաեւ նրա 3 հազար եվրո աշխատավարձը, ինչպես նաեւ 207 միլիոն դրամ շահաբաժինը: Թե իր որ բիզնեսից է Մինասյանը նման շահաբաժին ստացել, որը կես միլիոն դոլար է կազմում, հայտարարագրում նշված չէ:

Դեսպանի կնոջ՝ Անուշ Մինասյանի դրամական միջոցները կազմում են 4,2 միլիոն դրամ, տարեկան եկամուտները՝ 2036 եվրո` ստացված փոխառություններից:

Միքայել Մինասյանի կողմից 2013թ. մարտի 9-ին դեսպանի պաշտոնը ստանձնելու հայտարարագրի համաձայն, նա ունեցել է Diavel Ducati մակնիշի մոտոցիկլետ, 1 միլիոն 93 հազար դրամի արժեթղթեր եւ փոխառություններից ստացված դրամական միջոցներ, ինչպես նաեւ թվով 48 հատ գեղանկարներ այնպիսի հռչակավոր հեղինակների գործերից, ինչպիսիք են Բոտեռոն, Գառզուն, Դավիթ Երեւանցին, Ջոտտոն, Հարություն Կալենցը, Արշիլ Գորկին, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Երվանդ Քոչարը, Իոսիվ Կոռալովը, Պոտպոմոգովը, Բաժբեուկ-Մելիքյանը, Գրիգոր Խանջյանը, Տոնինո Գուերան, Հակոբ Կոջոյանը, Հակոբ Հակոբյանը, Սերգեյ Փարաջանովը, Մհեր Աբեղյանը եւ այլոք: Սա հսկայական կարողություն է:

«ՀԺ»-ն նախկինում գրել է, որ դեսպանին է պատկանում «Ձորագետ» ՀԷԿ-ը: Լրատվամիջոցներում բազմիցս գրվել ու չի հերքվել, որ Սերժ Սարգսյանի փեսային է պատկանում նաեւ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը», որը Հայաստանում ամենամեծ մեդիամիավորումն է: Այն իր մեջ համախմբում է «Արմենիա», «Արմնյուզ», «ATV» հեռուստաընկերությունները, «Արմռադիո» եւ «Ռադիո Ջան» ռադիոընկերությունները, «Մեդիա Հաուս» գործակալությունը, «Նանե» ամսագիրը եւ «TV մոլ» շաբաթաթերթը:

Այս տարվա մարտ ամսին ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ նորահայտ «Մեդիա Ինթերնեյշնլ Սերվիս» ընկերությունը նույնպես Մինասյանինն է: Այս ընկերությունը ձեռք է բերել գովազդի բաշխման բացառիկ իրավունքներ «Արմենիա», «Արմնյուզ», «Շանթ» եւ «ATV» հեռուստաընկերությունում գովազդ տեղադրելու համար:

Տպել
7818 դիտում

Պետք չէ ստեղծել տպավորություն, թե ընտրությունները համակարգված կերպով կեղծվել է․ Դավիթ Խաժակյան

«ՆԶՊ-ն բոլորիս համար ունի առանցքային նշանակություն». մեկնարկել է ռազմամարզական ճամբարի ծրագիրը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը դատի է տվել ԿԸՀ-ին

Նիդերլանդների խորհրդարանի թուրքական խմբակցությունը միացել է հայ ռազմագերիներին անհապաղ ազատելու պահանջին

Հարգում ենք ժողովրդի մեծամասնության ընտրությունը․ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը բաց է համագործակցության համար

Շենգավիթում կատարված սպանության փորձը բացահայտվել է. հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն (տեսանյութ)

Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը

Մաթեմատիկայի միասնական քննությունից անբավարար է ստացել դիմորդների 22.5 տոկոսը. հայտնի են նախնական արդյունքները

Ես մեր քաղաքացիներին ասում եմ մոլորյալներ. Արթուր Վանեցյան

Հանցագործության համար պատիժը պետք չէ մեկնաբանել որպես քաղաքական հետապնդում. Տիգրան Ավինյան

Անչափահասների մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել (տեսանյութ, լուսանկարներ)

Պետք է կայունացնենք իրավիճակը և կենտրոնանանք բազմաթիվ խնդիրների վրա․ նախագահի հարցազրույցը՝ El Pais պարբերականին

Աջափնյակի թաղապետն ազատվել է աշխատանքից. Մարությանը ստորագրել է նրա դիմումը

Հանդիպել են Տիգրան Արզաքանցյանն ու Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Դավիթ Սանասարյանի հետ

Արման Բաբաջանյանի մեքենայի վրա կրակելու գործով ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել

Մինչ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, Արցախում երեխաները թաքնվում էին ապաստարաններում. Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունների ընթացքը

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ

Բոլոր երեք նախագաների օրոք թալանված գումարները ես վերադարձրել եմ. Վանեցյան

Ողբերգական դեպք Երևանում. էլեկտրահարված երեխաներից մեկը մահացել է, մյուսի վիճակը ծանր է

Ռուս խաղաղապահները Սյունիքում կարող են տեղակայվել միայն այն ժամանակ, երբ ադրբեջանական ԶՈՒ-ն դուրս գա. Ավինյան

Արթուր Վանեցյանն անդրադարձավ իր «Крым наш» և «Я чекист» արտահայտություններին

Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Օձունի գյուղապետը հաստատում է, Լոռու մարզպետը՝ հերքում. ինչ է կատարվել մարզպետի աշխատասենյակում

Սուրենավանում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Տիգրան Ուրիխանյանին (տեսանյութ)

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք (լուսանկարներ)

Ինչպե՞ս եք երեք օրում վերադարձնելու գերիներին. Վանեցյանը կոնկրետ պատասխան չտվեց լրագրողի հարցին

Բաքվում շարունակվում է հայ գերիների նկատմամբ շինծու գործով դատավարությունը

Սխալներ ունեցել ենք թե մենք, թե մնացած ուժերը, որ այսօր ունենք նման արդյունքներ. Վանեցյան

«Հայաստան» դաշինքի նշած ընտրատեղամասում կեղծիք չի եղել, խնդիրը պարզվել է առանց վերահաշվարկի. Իոաննիսյան

Եթե որոշում կայացվի մանդատները վերցնելու, ապա գնալու եմ խորհրդարան. Արթուր Վանեցյան

Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում կանգնեցրել է հակամարտությունը. Պուտին

ՍԴՀԿ-ն հայտարարություն է տարածել ՀՀ-ում կայացած արտահերթ ընտրությունների վերաբերյալ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 100 նոր դեպք, առողջացել է 48 մարդ

ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները կայցելեն Հայաստան

Ձայների պակաս հաշվարկի խնդիրներ արձանագրվել են նաև մեր դեպքում՝ առնվազն 3 տեղամասում. Ա. Հարությունյան

Գերությունից վերադարձած Էրիկն ու Ալբերտը եղբայրներ են, լռում էինք՝ Էրիկի անվտանգությունից ելնելով․ Արտակ Հովհաննիսյան

Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներից. Սուրենյանը զգուշացնում է