Չեխիայի վարչապետը Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը բարձրացրել է Զապ-ի արտահանձնման հարցը

03/06/2015 schedule18:09

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Չեխիայի վարչապետ Բոգոսլավ Սոբոտկան երեկ Չեխիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել են հայ քրեական հեղինակություն Զապ-ի՝ Անդրանիկ Սողոյանի արտահանձնման խնդրին:

Այս մասին տեղեկանում ենք չեխական ceskenoviny.cz կայքից: Կայքի փոխանցմամբ Հովիկ Աբրահամյանն իր չեխ գործընկերոջն ասել է, որ Չեխիայի եւ Հայաստանի արդարադատության նախարարությունները քննարկում են Անդրանիկ Սողոյանի գործը, որը Չեխիայում դատապարտված է սպանություն պատվիրելու համար:

Նա նշել է, որ կողմ է, որ ցանկացած իրավախախտ պատասխանատվության ենթարկվի, բայց քանի որ Հայաստանի եւ Չեխիայի միջեւ արտահանձնման մասին համաձայնագիր չկա, Սողոյանի արտահանձնման վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն նախարարությունները։

Աբրահամյանը նշել է, որ Երեւանը պատրաստ է զբաղվել այդ գործով, եթե գտնեն համապատասխան ճանապարհներ այդ խնդրին լուծում տալու համար:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանը Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (սպանություն), 235-րդ հոդվածի 1-ին մասի (շորթում) մեղադրանքով Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման՝ հայ գործարարի սպանության, ինչպես նաեւ շորթում կատարելու համար:

Հոկտեմբերի 20-ին Զապի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա եւ հայտարարվել միջազգային հետախուզում: 10 օր հետո՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր  վարչության ծառայողները Երեւանի Խորենացի փողոցից հայտնաբերել եւ բերման էին ենթարկել Անդրանիկ Սողոյանին եւ կալանավորել: Ավելի ուշ նա ազատ արձակվեց:

Հայ իրավապահները հրաժարվում են նրան արտահանձնել, քանի որ ՀՀ քաղաքացուն արտահանձնելն արգելվում է ՀՀ օրենսդրությամբ:

Ի դեպ, նկատենք, որ Չեխիայի վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում վերը նշված քննարկման մասին ոչինչ նշված չէր:

Տպել
1163 դիտում

Վթարվել է «Արզնի 2» ջրատարը. որ հասցեներում ջուր չի լինի

Բայրամովն ու Պապուաշվիլին քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, խոսել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին

Կարմիր ներկով գրություններ՝ Քոբայր վանական համալիրի զանգակատուն-տապանատուն միջնադարյան կառույցի պատերին

Հայաստանն ու Ֆրանսիան սեյսմիկ պաշտպանության բնագավառում կընդլայնեն համագործակցությունը

Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ

Մաքսային ծառայությունը վերազինվել է ռենտգենյան և ճառագայթային հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով

Սևան քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է. պատճառը հայտնի է

Կասեցվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման 4 կետի արտադրական գործունեությունը. ինչ է հայտնաբերվել

Բախվել են «Հոնդա»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն

2 եղբայրների մահակով ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրվող 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Ոտներս մեր յորղանի գյորա բդի երկրցնենք. ինչու են գյումրեցի գերազանցիկները դուրս մնացել Դուբայ մեկնելու ծրագրից

Ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն. Միրզոյան

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 27-ին

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը. Միրզոյան

Կիրականացվեն Վերին Շորժայի մարզային և ռազմավարական նշանակության ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներ

Մարտակերտի նախկին քաղաքապետի խափանման միջոցը փոխվել է

Բայդենի վարչակազմը նախատեսում է ՆԱՏՕ-ի համաժողովին հրավիրել Հայաստանին ու Ադրբեջանին

Գործարկվելու է նոր արագաչափ

Արտոնյալ տոկոսադրույքներով առցանց ավանդ՝ AMIO Mobile-ով

Լուկաշենկոն Բելառուսի նոր արտգործնախարար է նշանակել

Վրաստանը կգործադրի բոլոր ջանքերը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման համար. ԱԳ նախարար

Սինգապուրում տղամարդը կազինոյում 4 միլիոն դոլար շահելուց հետո սրտի կաթված է ստացել (տեսանյութ)

Բախվել են «Տոյոտա»-ն ու «ԶԻԼ»-ը. վերջինը կողաշրջվել է

Պատանի հունահռոմեականները 1 ոսկե, 3 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի Մ17 առաջնությունում

Իրանում լռության օր է․ նախագահի երկու թեկնածու հրաժարվել է ընտրապայքարից

Freedom House-ի զեկույցները կարևոր ազդակ են Կառավարությանը՝ ռեֆորմներն առաջ մղելու գործում. վարչապետը՝ Մարկ Բեհրենդտին

ԵԽԽՎ-ն ողջունել է Արդարադատության նախարարի` Վենետիկի հանձնաժողով դիմելու նախաձեռնությունը

Իտալիայի զինվորական գլխավոր դատախազը հյուրընկալվել է ՀՀ զինվորական դատախազությունում

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 80 դեպք, արձանագրվել՝ 6 ՃՏՊ, զոհվել՝ 1 մարդ

Ադրբեջանի ՍԴ-ն հավանություն է տվել Մեջլիսի արտահերթ ընտրությունների անցկացման՝ Ալիևի դիմումին

Առաջիկայում ականատես կլինենք ՀՀ-ի հետ սահմանազատման հարցում դրական քայլերի․ Բայրամով

ՀՀ-ն Եվրասիական տրանսպորտային շրջանակներում առանցքային խաղացողներից մեկն է. ԵԱԶԲ խորհրդի նախագահ

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Կարծում եմ՝ մոտ ապագայում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կունենանք, վստահ եմ՝ ժողովուրդը կասի այո. Ալեն Սիմոնյան

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն այս տարի կանցկացվի օգոստոսի 17-ին

ԱՄՆ-ն Ադրբեջանը ներառել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ որպես առանձնահատուկ մտահոգություն ներկայացնող երկիր

Բեռնատար ավտոմեքենան Հանրապետության հրապարակում դեպի ցուցարարները վարելու վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

«Ինստագրամ»-ում նոր խաբեություն է տարածվում. Մարտիրոսյանը զգուշացրել է և մանրամասնել

Հայաստանը պատրաստ է մեկ ամսում կնքել խաղաղության պայմանագիր. Միրզոյան

ՍԴ-ն ընդունել է ՄԻՊ-ի դիմումը՝ կանանց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու սահմանափակման մասին