ՍԴ-ն ընդունել է ՄԻՊ-ի դիմումը՝ կանանց վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու սահմանափակման մասին

27/06/2024 schedule13:32

Սահմանադրական դատարանը քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի դիմումը, որով վիճարկվում է կանանց՝ տարիքով պայմանավորված, վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական սահմանափակումը։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: 

«Դիմումով բարձրացվում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՕ-474-Ն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ, 30-րդ, 31-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը։ 

Վիճարկվող դրույթները վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների (արհեստական սերմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով, արհեստական (արտամարմնական/փորձանոթային) բեղմնավորում ամուսնու կամ դոնորական սերմով և սաղմի ներպատվաստում, ինչպես նաև դոնորական սաղմի ներպատվաստում փոխնակ մոր արգանդում) կիրառման առնչությամբ սահմանում են բացարձակ արգելք՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ գտնվող՝ 53 տարին լրացած, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ չգտնվող 53 տարին լրացած կանանց համար։ 

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի` նշված կարգավորումները խնդրահարույց են խտրականության արգելքի սկզբունքի, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի և այդ համատեքստում` իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքի տեսանկյունից՝ նկատի ունենալով այն, որ ոչ իրավաչափ եղանակով միջամտում են անձի վերարտադրողական ինքնավարությանը, ներառյալ՝ երեխա ունենալու կամ չունենալու որոշումների կայացմանը, տարբերակված մոտեցում է ցուցաբերվում ինչպես սեռի, այնպես էլ տարիքի հիմքով։ 

Ըստ Պաշտպանի` օրենսդրական նման սահմանափակումները հակասում են վերարտադրողական իրավունքի իրացման համատեքստում Եվրոպական դատարանի այն տրամաբանությանը, որ ընդհանուր արգելքը՝ ծառայությունների հասանելիությունից օգտվելու համար, առանց անհատական հանգամանքները հաշվի առնելու, համաչափ չէ: Ավելին, դրանք չեն բխում Կառավարության՝ իր առջև դրված վերարտադրողականության ու ծնելիության մակարդակի բարելավման նպատակից։ 

Այսպիսով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը եզրահանգել է, որ վիճարկվող իրավանորմերը, նախատեսելով կանանց համար վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու համար տարիքային սահմանափակում, հակասում են Սահմանադրությամբ ամրագրված՝ խտրականության արգելքի սկզբունքին, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին և այդ համատեքստում` իրավունքների սահմանափակման համաչափության սկզբունքին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
373 դիտում

Սևծովյան ցիկլոնի արկածները Երևանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Գորիսի համայնքապետարանն աշխատանքներ է իրականացնում դեպի Ներքին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնման ուղղությամբ

«Զանգեզուր» արգելավայրի տարածքում նկատվել են հայկական մուֆլոններ (տեսանյութ)

Սարդերը հյուսում են, Անդրանիկը՝ ոստայնից նկարներ ստեղծում. Գյումրիում գործում է աշխարհում եզակի պատկերասրահ

Հայաստանը կրթության ոլորտը դիտարկում է որպես կայուն զարգացման և ներառական աճի ապահովման հիմնական գործոն. ԿԳՄՍ փոխնախարար

Մոտոցիկլը բախվել է բազալտե եզրաքարին ու կողաշրջվել. մոտոցիկլավարն ու ուղևորը մի քանի մետր շպրտվել են

ՀՀ գործընկերոջս տեղեկացրի Ուկրաինայում խաղաղության բանաձևի իրականացման աշխատանքների մասին. Դմիտրո Կուլեբայի գրառումը

Իրանում ընտրապայքարից դուրս մնացած Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է՝ ում կսատարի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում

Հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Մալաթիայում հայտնի «ռաբիս Դավոն»

Ընդգծվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը. մանրամասներ Միրզոյան-Բորել հանդիպումից

Խաշթառակ-Լուսահովիտ կամուրջը շարունակում է փակ մնալ. այլընտրանքային ավտոճանապարհ է գործում

Հուլիսի 5-ին Իրանում կկայանա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. կրկին քարոզարշավ կմեկնարկի

Ճապոնիան առաջին անգամ կին գլխավոր դատախազ կունենա (լուսանկար)

Կատաղած շունը կծել է տան անդամներից մեկին. գրեթե 1 ժամ հնարավոր չի եղել վնասազերծել կենդանուն

Սլովենիայի ԱԳ նախարար Տանյա Ֆայոնը Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

Մահացել է Անահիտ Չարենցը

Վտանգավոր էսկալացիայի մտահոգություն կա. Լավրովը և Բաղերի Քանին քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

«Ё моё, блин!». հնարավոր չէ՞ր գեղեցիկ բառ գտնել. ինչ անուններով են ՀՀ-ում ռուսները անվանում իրենց սրճարանները

Տոբոլսկ-Եկատերինբուրգ չվերթի ինքնաթիռը գլորվել, դուրս է նետվել թռիչքուղուց

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը Եվրոպական միության հետ փոխգործակցության հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման պատմական հնարավորությունների պատուհան է բացվել. Լիբբի

Լաբորատորիաները չպետք է պահենք դատարկ՝ առանց երեխաների և նախագծերի. մեկնարկել է Արմավիրի ուսուցիչների վերապատրաստումը

ԵՄ-ն Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է ընդունել. ինչ սահմանափակումներ են նախատեսվում

Որոտանի ջրամատակարարումը վերականգնվել է. շարունակվում են մաքրման և սելավի հետևանքների վերացման աշխատանքները

Ադրբեջանում ջրհեղեղի հետևանքով դպրոցներ են վնասվել

Մեկնարկել են Դիարբեքիրի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու վերականգնողական աշխատանքները

Միրզոյանը Սլովենիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը

Արարատ Միրզոյանն ու Բորելն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև և ամպրոպ, նաև՝ կարկուտ կլինի

Դուբրովնիկի ֆորումի պաշտոնական ընդունելությանը Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Մասիսում մեքենաներ են բախվել. «Ջիպ»-ը կողաշրջվել է, կա վիրավոր

Պերուի ափերի մոտ 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել առանցքային ղեկավար պաշտոնների թեկնածուների շուրջ

Արարատ Միրզոյանը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը (լուսանկարներ)

Աորտայի շերտազատման թանկարժեք վիրահատությունը ՀՀ քաղաքացիների համար պետական պատվերով է իրականացվում (տեսանյութ)

Մեկնարկել են Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնման աշխատանքները

Զանգեզուրի լեռներում հայկական մուֆլոններ են արձանագրվել (տեսանյութ)

Վայոց ձորում հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են անցկացվել. թերությունները շտկելու հանձնարարական է տրվել

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 29-ին

Հաջորդ շաբաթ Իրանում «թեժ է լինելու». ԶԼՄ-ները հայտնել են նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին