3 քաղաք, 17 գյուղ խառն են

07/06/2015 schedule09:30

Այսօր հանրապետության մի շարք կետերում թեժ է լինելու: Հունիսի 7-ին մի շարք մարզերի 17 գյուղերում գյուղապետ են ընտրելու, իսկ 3 քաղաքներում՝ Արտաշատում, Աբովյանում եւ Ալավերդիում՝ քաղաքապետ:

Արտաշատի դեպքում, ըստ էության, ամեն ինչ արդեն պարզ է: Քաղաքապետի միակ թեկնածուն՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը, «խիստ մրցակցային ընտրություններում» կդառնա Արտաշատի քաղաքապետ: Երեկ նա ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարել է, թե կփորձի լուծել քաղաքի առջեւ ծառացած խնդիրները: Մինչ այս, հիշեցնենք, Արտաշատի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հովհաննես Ղազարյանը՝ Գազի Հովոն, եւ Գարեգին Համբարձումյանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Յուվեցի Կարոյի հորաքրոջ որդին, ինքնաբացարկ հայտնեցին:

Բոլորովին այլ է, սակայն, Ալավերդու եւ հատկապես՝ Աբովյանի դեպքում: Աբովյանում ի սկզբանե առաջադրված 6 թեկնածուներից 5-ի անուններն են լինելու քվեաթերթիկներում: Հիմնական եւ լարված պայքարն ընթանալու է ՀՀԿ շարքերից հեռացված Արթուր Հարությունյանի՝ Պալաչի եւ ՀՀԿ-ի ու ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի թեկնածու Վահագն Գեւորգյանի միջեւ: Երեկ մեզ հետ զրույցում Արթուր Հարությունյանը հայտարարեց, թե քարոզարշավը նորմալ է գնահատում: Նա խոստանում է ընտրվել, իսկ եթե չընտրվի, ուրեմն՝ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել, իսկ ընտրակեղծիք թույլ տվողները կզղջան ամբողջ կյանքում: «Երկու օրից հույս ունենք հաղթանակ նշել»,- ասաց Հարությունյանը: Այն, որ քվեաթերթիկում եւս մի Արթուր Հարությունյանի անուն է նշված լինելու, ըստ «Քինգ դե լյուքսի» սեփականատիրոջ՝ չի կարող խոչընդոտ հանդիսանալ. աբովյանցիները գիտեն՝  ինչպես քվեարկել: Հիշեցնենք, ՀՀԿ-ն Արթուր Հարությունյանից պահանջել էր հանել թեկնածությունը: Կուսակցական պահանջին չենթարկվելուց հետո նա հեռացվեց ՀՀԿ շարքերից, թեեւ ինքնառաջադրվել էր:

Բացի Արթուր Հարությունյանից, հնարավոր ընտրակեղծիքների մասին է հայտարարում նաեւ Աբովյանի քաղաքապետի մեկ այլ թեկնածու՝ նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը, ում օրեր առաջ մի քաղաքացի փողոցում խփել էր, որից հետո երկուսն էլ իրար դեմ բողոք էին ներկայացրել ոստիկանություն: «Հունիսի 7-ին Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում գործի է դրվել ընտրակեղծիքների մեխանիզմը, ողջ ընթացքը կառավարվելու է Գագիկ Ծառուկյանի եւ իր «սափրագլուխների» կողմից՝ հանուն իրենց կամակատար Վահագն Գեւորգյանի»,- երեկ հայտարարում էր Կարապետ Իսրայելյանը: Ինքը՝ Վահագն Գեւորգյանը, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ իր կողմից իրականացրած քարոզարշավի ընթացքը նորմալ է գնահատում: Ընտրակեղծիքների մասին արված հայտարարությունների վերաբերյալ էլ ասաց. «Ուղղակի կանխավարկած են ստեղծում, որ պետք է կեղծիքներ լինեն: Բայց այդ կեղծիքները առաջին հերթին մեզ անհրաժեշտ չեն: Դրա վառ օրինակը Կարապետ Իսրայելյանի բաց նամակն է հանրապետության նախագահին, որ դիմել էր՝ իր անվտանգությունը ապահովելու համար, եւ ի՞նչ ստացվեց. 2 օր հետո նախահարձակ են լինում աբովյանցի մի քաղաքացու վրա, անմիջապես հրավիրում է լրատվամիջոցներին ու հայտարարում է, որ դա կազմակերպել է Վահագն Գեւորգյանը՝ իր թիմի հետ: Փառք աստծո, այդ տարածքում տեսախցիկ կար տեղադրված, որը նաեւ ֆիքսել էր տեղի ունեցածը, ու փաստորեն՝ ստի ոտքը կարճ եւ ստի երջանկությունը ընդամենը մեկ օր տեւեց: Ու հիմա էլ փորձում են կանխավարկած ստեղծել, որ մենք ընտրակեղծիքների ենք նախապատվաստվում, գումար պետք է բաժանենք: Ես, փառք աստծո, ունեմ լավ թիմ, բազմաթիվ համակիրներ, վստահ եմ, որ այս հաղթանակը լինելու է իմ կողմը, ու ես ընտրակեղծիքների կարիք չունեմ եւ թույլ չեմ տալու»:

Ի դեպ, Կարապետ Իսրայելյանի բողոքի եւ Աբովյանի բնակիչ Կարապետ Մկրտչյանի բողոքի հիման վրա Քննչական կոմիտեն մեկ քրեական գործ է հարուցել՝ 118-րդ հոդվածի հատկանիշներով՝ ծեծ: ՔԿ-ից երեկ մեզ հայտնեցին, որ կատարվում է քննություն:

Մի խոսքով, Աբովյանում հունիսի 7-ին առավել քան թեժ է լինելու: Իսկ այսօր այնտեղ լռության օր է:

Ալավերդիում համեմատաբար թեթեւ է լարվածությունը: Այստեղ իրար դեմ պայքարում են 2 անկուսակցական թեկնածուներ՝ Արթուր Աբգարյանը եւ Կարեն Փարեմուզյանը: Նրանք ժամանակին ընկերներ են եղել, նաեւ գործընկերներ բիզնեսում, վերջինս Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի թեկնածուն է, Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետը, նրան սատարում է ՀՀԿ-ն: Արթուր Աբգարյանը «Սթրոնգ Սթոուն Գրուպ» ՍՊԸ տնօրենն է, Լալվարի քարհանքի սեփականատեր Տարոն Աբգարյանի եղբայրը: Երեկ, երբ Արթուր Աբգարյանին հարցրեցինք՝ ճի՞շտ է, որ մթնոլորտն այդտեղ այնքան է լարվել, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եկել է Ալավերդի՝ հարթելու իրավիճակը, նա պատասխանեց, թե նման տեղեկություն չունի, Շարմազանովն իր հետ չի հանդիպել:  Հարցին՝ ինչո՞ւ  են լարվել իր եւ իր երբեմնի ընկերոջ հարաբերությունները, նա պատասխանեց. «Երեւի, մարզպետը արդեն երկնքում է, դրա համար այսպես ստացվեց, մոռացել է հասարակ ժողովրդին, հասարակ քաղաքացիներին, գուցե դա է պատճառը»: Կարեն Փարեմուզյանը հաստատեց, որ Շարմազանովն Ալավերդի է գնացել եւ հանդիպել իր հետ: «Ես միայն կարող եմ ասել, որ ինքը իմ մանկության ընկերն է, մի բակում ենք մեծացել, եկել է, հանդիպել ենք, լարվածության մասին խոսք չկա, ես ախրանա չունեմ, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը, համենայնդեպս՝ ես չեմ նկատում այդ լարվածությունը»: Մեր այլ հարցերին նա չցանկացավ պատասխանել:

Տպել
3133 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին