Ուր է նայում ՀԱՊԿ-ն. Խաչատուրովի գանգատը

01/10/2015 schedule12:40

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորք մեկնած Սերժ Սարգսյանը նախօրեին առանձնազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ եւ ինչպես երեկ մեզ հետ զրույցում ասում էին ՀՀԿ-ականները, դեռ մի քանի հանդիպում պետք է ունենա:

Ու մինչ Սարգսյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից եւ մասնավոր հանդիպումներում բարձրացնում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները կանխելու հարցը, Ադրբեջանում երեկ այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ փորձարկվել է ռուսական Բուկ-ՄՎ զենիթահրթիռային համակարգը: Ըստ ադրբեջանական haqqin.az-ի, փորձարկմանը հետեւել է Ադրբեջանի փոխվարչապետ Յահուբ Էյուբովը, իսկ Հասանովը բարձր է գնահատել փորձարկման արդյունքները: Այդ ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկած ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժություններին հետեւող ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը լրագրողների մոտ բողոքում էր ադրբեջանական հրետակոծումների հանդեպ ՀԱՊԿ-ի անհաղորդ կեցվածքից ու ասում, որ ՀԱՊԿ անդամ Հայաստանն անգամ բարոյական աջակցություն չի ստանում դաշնակիցներից:  «Մենք անվտանգության նույն կառույցի, նույն համակարգի մեջ ենք, ուստի պետք է, որ գոնե արձագանք հնչի: Առայժմ օգնություն չենք խնդրում, սակայն ցանկալի կլիներ ունենալ զուտ մարդկային աջակցություն»,- դժգոհում էր Խաչատուրովը, որի տվյալներով, անցած 15 օրերին ադրբեջանական կողմը մի քանի հազար արկ ու ական է ուղղել մեր դեմ: Իսկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի եւ ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական եւ ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Բուլավինցեւի հետ հանդիպման ժամանակ խոսել է պատժիչ գործողությունների մասին, որոնք Ադրբեջանին կստիպեն վերադառնալ խաղաղ բանակցությունների:

Ի դեպ, Նյու Յորքում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը լրագրողների հետ զրույցում ղարաբաղյան կոնֆլիկտի մասին ասել է. «Մենք ջանքեր ենք գործադրում մեր միջնորդությունը շարունակելու  համար: Փարիզը պատասխանատվություն է զգում, քանի որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, որի նպատակը ԼՂ հակամարտությանը լուծում գտնելն է»:

Երեկ փորձեցինք ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից ճշտել՝ արդյոք տեղեկություններ ունե՞ն Սերժ Սարգսյանի նյույորքյան հանդիպումների արդյունքներից, եւ ի՞նչ զարգացումների է ՀՀԿ-ն սպասում:  

- Պարոն Բաղդասարյան, Սերժ Սարգսյանը Նյու Յորքում ինչ-որ պայմանավորվածություններ կարողացե՞լ է ձեռք բերել:

- Ես միայն գիտեմ, որ մինչեւ հոկտեմբերի 2-ը տարբեր հանդիպումներ պետք է լինեն: Եթե անհրաժեշտություն լինի, հաղորդագրություններ կլինեն:

- Դուշամբեում Սարգսյանն առաջարկեց ՀԱՊԿ խաղաղապահների պատրաստման կենտրոն ստեղծել, իսկ Նյու Յորքում միջազգային խաղաղապահների ներգրավվածության մասին էր խոսում: Ինչո՞վ կբացատրեք այս հակասությունը:

- Այդտեղ ի՞նչ հակասություն կա, իրավունք չունե՞նք ե՛ւ ՀԱՊԿ-ի, ե՛ւ ՄԱԿ-ի հետ խաղաղապահների միասնական որոշում կայացնել: ՀՀ նախագահը որեւէ անգամ չի ասել՝ կամ-կամ, մենք եւ-եւ-ի տարբերակը ընդունում ենք:

- Խոսքը հակամարտության գոտում նրանց տեղակայվելու մասին է:

- Պետք չէ ենթադրություններ անել տեղակայելու հետ կապված: Ցանկացած տեղ խաղաղապահ ջոկատների տեղակայման նպատակն այն է, որ ամբողջ տարածաշրջանում ամրապնդվի խաղաղությունը: Դա վա՞տ միտք է, ի՞նչ վատ բան է ներգրավվածությունը: Հո չենք կանչում, որ պատերազմի մասնակցեն, մենք ասում ենք՝ խաղաղություն ապահովեն:

- Ճի՞շտ է, որ հիմնական «կռիվը» ըստ էության նաեւ այն է, թե որ երկրի խաղաղապահ ուժերը կտեղակայվեն հակամարտության գոտում:

- Ես այդտեղ կռիվ չեմ տեսնում: Առայժմ նման ենթադրություններից պետք է զերծ մնանք: Ես ձեզ հանգիստ կարող եմ ասել, որ Հայաստանում չեն կարող լինել այնպիսի խաղաղապահներ, ովքեր չեն ընդունում մեր քաղաքականությունը: Այստեղ կլինեն այն խաղաղապահները, որոնք իրավիճակը հասկանում են:

- Դուք ո՞ւմ եք կողմ, որ լինեն:

- Արդեն տարբերակումներ եք դնում. կընդունենք նրանց, ովքեր իրավիճակը ճիշտ են գնահատում:

- Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր հայտարարել է, որ համանախագահների եւ հարեւան երկրների խաղաղապահները չեն կարող տեղակայվել:

- Նրանք իրավունք ունեն կարծիք հայտնել, դա քննարկման առարկա է, բայց որոշում չէ:

- Դուք է՞լ եք համարում, որ իրավիճակը շատ վտանգավոր է, ու հնարավոր է լայնածավալ ռազմական գործողություններ սկսվեն:

- Ես, անկեղծ ասած, լայնածավալ ռազմական գործողությունները բացառում եմ, իրավիճակը պայթյունավտանգ չէ, բայց իրոք բավական լարված է: Ադրբեջանը ծայրահեղ դեպքում կգնա վա բանկ, երբ Ալիեւը հասկանա, որ արդեն կորցնում է իշխանությունը: Իրենց ներքաղաքական իրավիճակը բավական լարված է, եւ նա ցանկանում է հանրության ուշադրությունը շեղել երկրում պատերազմական իրավիճակ ստեղծելով եւ նա գնում է  դրան: Բայց եթե նա պետք է իր զինվորներին զոհելու շնորհիվ պահի իշխանությունը, հետագայում պետք է պատասխան տա իր ժողովրդին:

- Քաղաքական կուլիսներում, այդ թվում ՀՀԿ-ում խոսվում է, որ վաղ թե ուշ մենք ստիպված ենք լինելու մի քանի շրջան հանձնել Ադրբեջանին:

- Կուլիսներում, բնականաբար, լինում են նման խոսակցություններ: Մենք որեւէ անգամ չենք հրաժարվել խաղաղ ճանապարհով բանակցային տարբերակից, թեկուզ կարող են ինչ-որ չափով փոխզիջումներ լինել: Բայց Ադրբեջանն ասում է, որ ամբողջը իրենց հողերն են: Մենք ասում ենք, որ բանակցային սեղանի շուրջ կարող ենք ինչ-որ եզրեր գտնել, իրենց նման իմպերատիվ որեւէ բան չենք հայտարարում: Ես չեմ բացառում, որ հնարավոր է ինչ-որ տարբերակներ լինեն:

- Իսկ դուք լուծումը մո՞տ եք համարում:

- Հետեւելով իրենց վարած դիվերսիոն քաղաքականությանը, ես առայժմ մոտակա լուծում չեմ տեսնում, եթե չլինեն ստիպողական քայլեր, ավելի վստահ մոտեցումներ եւ հսկողական քայլեր:

Տպել
2784 դիտում

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը