Թեւան Պողոսյանը «չի հիշում` տուֆտա ստերը երբ է դուրս տվել». Զուրաբյան VS Պողոսյան

05/11/2015 schedule09:32

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում թողեց, որտեղ անձրադարձել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, թե ինքը ստախոս է: Թեւան Պողոսյանը գրել է.

«Վաղուց արդեն չեմ զարմանում, երբ Լեւոն Զուրաբյանը որեւէ մեկին պիտակավորում է կամ վիրավորում. մասնագետները պնդում են, որ նման սովորույթը, որպես կանոն, որեւէ թաքնված արատի տեսանելի արտահայտումն է: Ինձ իրականում այլ բան զարմացրեց: Ինձ ստախոս անվանելով` Լեւոն Զուրաբյանը իսկապես բավականին զարմացրեց ինձ. որքան պրպտեցի հիշողությունս, այդպես էլ չկարողացա մտաբերել, թե ե՞րբ եմ հրապարակավ պնդել, որ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հաձնաժողովին, կամ ե՞րբ եմ հրապարակավ հավաստիացրել բոլորին, որ ադրբեջանցի պատգամավորը ՀՀ ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի ելույթին չի ծափահարել: Նմանօրինակ բազմաթիվ այլ` հանրայնորեն քաջ հայտնի «տուֆտա» ստերն էլ չհիշեցի, երբ եմ դուրս տվել:

Իսկ թե ինչեր է ինքն ասել կամ չասել տիկին Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ, լավագույնս կարելի է տեղեկանալ այդ հանդիպման ձայնագրությունից, որը, հուսամ, կարելի է վերցնել ԱԺ լրատվականից, կամ առնվազն կարելի է հարցնել հանդիպման բոլոր մասնակիցներին եւ համամատել, թե ով ինչ է ասել, ինչպես է ասել եւ գնահատել` որտեղ է ծվարած ստախոսը:

Չեմ վիճի, որ Հայստանի եվրոպական մոդելով զարգացման հանրային աջակցությունն ավելի նվազ է, բայց այն, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են դա անել հետեւողականորեն եւ սկզբունքային դիրքերից, իրականում համարում եմ Հայաստանի իրական շահերը պաշպանողներ: Իսկ թե ինչպես օգնեց Զուրաբյանը հենց հանրապետականներին` պարզելու Ռուսաստանի դիրքորոշումը Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, ըստ իս, լավագույն ապացույցն է, թե ով է օգնում իշխող կուսակցությանը եւ պատվեր կատարում նրանց համար:

Իսկ ինձ հանրապետական անվանելու համար խոստանում եմ մի օր մի լավ "քոթակել", բայց, իհարկե, քաղաքական դաշտից այն կողմ»:

Հիշեցնենք, «Հայկական ժամանակը» նախօրեին նյութ էր հրապարակել, որտեղ Թեւան Պողոսյանը պատմում էր, թե ինչ անհարմար դրության մեջ է դրել Զուրաբյանը ԱԺ պատգամավորներին ՌԴ պետդումայի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ: Զուրաբյանը Մատվիենկոյին կոչ էր արել` դիմել ՌԴ իշխանություններին, որպեսզի վերջիններս հորդորեն ՀՀ իշխանություններին` չանցկացնել սահմանադրական փոփոխությունները: Երբ Զուրաբյանը տեսել է ներկաների ապշահար դեմքերը, ասել է. «я пошутил»: Ի դեպ, չնայած հանդիպման ժամանակ սինխրոն թարգմանություն է ապահովված եղել, բայց Զուրաբյանը, ի տարբերություն մյուս բոլոր պատգամավորների, խոսել է ռուսերեն:

Երեկ Լեւոն Զուրաբյանը պատասխանել էր Թեւան Պողոսյանին` անվանելով նրան ստախոս:

Տպել
2404 դիտում

Սանահին վանքի գավթում «եվրո֊բուտկա» են տեղադրում․ Յաշա Սոլոմոնյան

Սեյրան Օհանյանը Մարտի 1-ի գործով ցուցմունք չի տվել. նրա ազատ տեղաշարժը հուլիսից սահմանափակվել է. պաշտպան

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին

Լավ կլինի՝ պարոն Մարուքյանը մտածի՝ ինքը ինչպիսին պետք է լինի, ոչ թե Նիկոլ Փաշինյանը․ Լենա Նազարյան

Պետբյուջե մուտքերի ծրագրային ցուցանիշը 2018-ին գերազանցվել է 57.7 մլրդ դրամով․ ՊԵԿ-ը հերքում է կեղծիքները

«Միկան» կարող են տալ ՀՖՖ-ին. բասկետբոլի ֆեդերացիայում մտահոգ են

Պարզվեց հասարակության մեջ կա ատելության հսկայական ու բազմաշերտ պոտենցիալ․ Սերգեյ Սարգսյան

Ընդդիմությունը դեմ քվեարկեց կառավարության ծրագրին ոչ թե, որ այն վատն էր, այլ որ առաջին անգամ կարողացավ գործել ազատորեն

Նոր շունչ ծննդօգնության ծառայություններին․ նախարարը խոսել է իրականացվող ռեֆորմների մասին (տեսանյութ)

Պետության կառավարման մոդելի փոփոխության վերաբերյալ քննարկումներ դեռ չենք ունեցել․ Լենա Նազարյանը՝ ՀԱԿ-ի առաջարկի մասին

Դատախազությունը հրապարակեց Հարություն Մաշադյանի զինգրքույկն ու զինծառայության ընթացքում արված լուսանկարները

Ինձ համար միևնույն է, ես հավատում եմ Պուտինին․ Թրամփ

Քննչական կոմիտեում ՏԻՄ ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրախախտում պարունակող նյութեր չեն ստացվել

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ դատապարտյալները ջրադուլ և հացադուլ են հայտարարել․ ՄԻՊ-ը չհայտարարված այց է կատարել

Առանց մեծածավալ ներդումների Հայաստանում չի կարող տնտեսական հեղափոխություն լինել․ Միքայել Մելքումյան

«Փյունիկի» պատանի սաները ներկա գտնվեցին «Ռեալ Մադրիդ» - «Ժիրոնա» խաղին (տեսանյութ)

Եգիպտոսի նախագահը Մյունխենում խոսել է Հայոց ցեղասպանության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ գնումներ է կատարում սուպերմարկետից (լուսանկար)

Հայաստանը կարող է զենքի գնման համար նոր վարկ ստանալ Ռուսաստանից

Ավետիք Էլոյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական