Քարվաճառի ջրամատակարարումը վերականգնվել է

ԼՂՀ Քարվաճառ քաղաքում արդեն մի քանի օր է բնականոն գործում է կոմունալ համակարգը եւ ջրամատակարարումը: Այս մասին մեր զրույցում ասաց Շահումյանի վարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը:

Հիշեցնենք, Քարվաճառը 16 օր առանց խմելու եւ ոռոգման ջրի էր մնացել Թարթառ գետի վարարման հետեւանքով քաղաքը սնուցող ջրի խողովակաշարում առաջացած խցանման պատճառով: Վարչակազմի ղեկավարի խոսքով՝ խնդիրը կարգավորելուց հետո արձանագրել են, որ ամբողջությամբ փոխվել է 70 մետր խողովակաշար, իսկ վերանորոգվել է 24 կիլոմետրանոց խողովակի 20 կիլոմետր հատվածը: «Վարչապետի հետ քննարկել ենք, մյուս տարի բյուջեով նախատեսել են ամբողջ ջրագիծը փոխել, որը կազմում է 160 միլիոն դրամ՝ 24 կիլոմետրը փոխելու համար»,- ասաց Կարեն Եղիշյանը՝ նշելով, որ վերանորոգման աշխատանքների համար ԼՂՀ պետբյուջեից հատկացում է լինելու, վճարվել են նաեւ մասնավոր ընկերությունները, որոնց տեխնիկան աշխատել է այդ օրերին:

Վերանորոգման աշխատանքներին մասնակցած անձինք  ԼՂՀ անկախության օրը պարգեւատրվել են  կատարած բարեխիղճ աշխատանքի համար: Վարչակազմի ղեկավարը դժվարացավ ասել, թե կոնկրետ որքան գումար է հատկացվելու կատարված աշխատանքի համար:

Տպել
6668 դիտում

Հրդեհ Երեւանում. փրկարարները բնակարանից դուրս են բերել երեխաներին

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել

Գառնիի բնակարաններից մեկի նկուղում թմրանյութ է հայտնաբերվել

«Գիշեր էր: Մենք բախվեցինք փայտի մի մեծ կտորի».Վրաստանում ձկնորսական նավ է խորտակվել

«ԵՄ-ն շարունակելու է աշխատել հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման». Մոգերինի

Քաղաքական դաշտի որակը մտահոգիչ է․ իսկական ընդդիմություն է պետք

Ստեփանավան-Բերդ ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ

Երեւանում Nissan March-ը բախվել է ծառին, հետո՝ գազատարին. կա 4 տուժած

Արցախում հարգանքի տուրք է մատուցվել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին

«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ

Լոռու մարզում ՀՀ վարչապետը ներկայացրել է աղետի գոտու բնակարանաշինության ծրագրերը (լուսանկարներ)

Ո՞ւմ է պետությունը բնակարան պարտք, ինչո՞ւ օգտվել սուբվենցիոն ծրագրերից. վարչապետը պատասխանել է շիրակամուտցիների հարցերին

Ինչ անել երկրաշարժից առաջ, հետո, և հատկապես՝ ցնցումների ժամանակ

Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդը եւ ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են

Թալանել են ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի ավտոմեքենան

Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել, բնակիչները ծխահարվել են

«Բրատիսլավան Մինսկի խմբի համանախագահների շուրթերով Ադրբեջանին ասաց՝ ոչ». քաղաքագետ

Ֆինանսների նախարարությունը պարգևատրումներ կտա աշխատակազմի թվի փոփոխության հաշվին արված տնտեսումով

Զինված հարձակում Բաղդադում. կա 16 զոհ