«Փաշինյան ջան, գիտես՝ Շարմազանովից ոնց եմ զզվում» (տեսանյութ)

ԱԺ պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ԿԸՀ նախագահի ընտրության մասին իր ելույթում անդրադարձավ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններին.

«Նախորդ կիրակի տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որոնց որպես վստահված անձ մասնակցել եմ: Այդ ընտրությունների արդյունքում եւս մեկ անգամ հասկանալի դարձավ, որ մեզանում ընտրական հանձնաժողովների դերն ու նշանակությունն ընտրությունների արդյունքների ձեւավորման գործում չափազանցված է»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ ԿԸՀ-ն ընտրական պրոցեսում արձանագրում է ոչ այնքան ընտրությունների արդյունքները, որքան արձանագրում է, թե ով է տվյալ պահին իշխանությունը.

«ԿԸՀ-ն հայտարարել է մի թիվ: Եւ, օրինակ քաղաքական ուժը թավշյա հեղափոխության միջոցով նախագահական նստավայրը գրավում է եւ փաստացի վերցնում իշխանությունը: ՍԴ-ն նրա համար է, որ այս իրավիճակում արձանագրի, թե ով է փաստացի իշխանությունը, ըստ էության, ե՛ւ ԿԸՀ-ի ե՛ւ ՍԴ-ի գործառույթը հենց սա է: Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններին, շատ կարեւոր է հասկանալ, թե ինչպես ձեւավորվեցին ընտրությունները: Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ ՀՀ-ում մի ազդեցիկ ընտրական ինստիտուտ, որի մասին ընդունված չէ բարձրաձայն խոսել՝ պայմանականորեն ասած, ընտրական հարյուրապետերի եւ հազարապետերի ինստիտուտ է: Դրանք այն մարդիկ են, ովքեր իրենց թաղերում, շենքերում, տներում ամենամեծ ազդեցությունն ունեն մարդկանց կարծիքի ձեւավորման վրա, նույնիսկ ավելի մեծ ազդեցություն, քան ցանկացած քաղաքական գործիչ: Էս մարդիկ, ըստ էության, միջնորդի դեր են ստանձնում իշխանության եւ բնակիչների միջեւ, տարբեր նյութական եւ ոչ նյութական ծառայություններ մատուցում»,- մանրամասնեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ վերջին  ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ընտրական արդյունքներն 90%-ով ձեւավորվել են տեղամասեր եկած քաղաքացիների արված քվեարկության շնորհիվ.

«Ստացվում է, որ Վանաձորում, Գյումրիում եւ ուրիշ համայնքներում ՀՀԿ-ն, ըստ էության, առաջին տեղն է գրավել, եւ ես հասկանում եմ, որ ամեն անգամ, երբ այս ամբիոնից ՀՀԿ-ականներին ասում են, որ ժողովուրդն իրենց ատում է, իրենցից զզվում, հասկանում եմ, թե ինչու է այս դահլիճում խլրտումներ սկսվում, ասում են՝ 30-35 տոկոս ձայն ենք ստացել, էդ ո՞նց եղավ, որ ատում են: Երկար ժամանակ մտածում եմ հետեւյալի մասին, որ օրինակ՝ քաղաքացին ինձ բռնում ասում է՝ այ Փաշինյան ջան, գիտես, որ Շարմազանովը ձեռս ընկնի, փրթիկ-փրթիկ կանեմ, ոնց եմ էս դրանից, կներեք արտահայտությանս, զզվում, նույն ձեւ էլ Շարմազանովին տեսնելիս ասում է՝ Շարմազանով ջան, էդ Փաշինյանը, որ ձեռք ընկնի փրթիկ-փրթիկ կանեմ, չես պատկերացնում ոնց եմ դրանից զզվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով բացատրել այս երեւույթի պատճառը:

Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում անշահախնդիր ձեւով քաղաքականությամբ հետաքրքրվողների 95 տոկոսը եւ ավելին կոնկրետ շահագրգռվածություն ունի.

«Ես վստահ չեմ. սա պատճառ է, թե՞ հետեւանք. ՀՀ-ում քաղաքականության մեջ ներգրավված գաղափարական մարդ կա՛մ, ընդհանրապես, չկա, կա՛մ զրոյական տոկոս է կազմում: Ես նկատի ունեմ քաղաքական էլիտան եւ ընտրողը, իրան շատ կոնկրետ հետաքրքիր է իր քյարը: Վերջանական արդյունքում իր համար ավելի կարեւոր է ատամի պրոթեզի հարցը կարո՞ւմ ես լուծել, էրեխու վարձը կարո՞ւմ ես տալ, իրան գործի կարո՞ւմ ես ընդունել, իր ռեցեդեվիստ ախպորը բանտից կարո՞ւմ ես հանել: Էս է  քաղաքական գործոնը, ու հասկանալի է, որ ՀՀ-ում հիմնական քաղաքական գործոնը փողն է: Հիմա մենք նայում ենք՝ էս ո՞նց եղավ, որ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, էն մեկին քվեարկեցին, շատ պարզ եղավ՝ իրանք ամենամեծ փողն ոնց են ծախսել էս ընտրությունների վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ այն պարտադիր չի, որ հենց ընտրական պրոցեսների ժամանակ օգտագործվեր, եղել է նաեւ բարեգործության տեսքով:

«Դա դեղ է, կոշիկ է, օպերացիա է, կապ չունի»,- մանրամասնեց պատգամավորը:

«Հիմա էստեղ հարց է ծագում. ի՞նչ պետք է անի էն ընդդիմությունը, որը կցված չի որեւէ օլիգարխի, պարզ է, որ պետք է գտնի համախոհներ եւ այդ խումբն առանց հոգնելու, հետեւողական, անընդհատ պետք է զարկի էս պատը: Պարտվելով, ձախողվելով, կոտրվելով, ծեծվելով, ձեռ առնվելով, էս է ճանապարհը, ուրիշ ոչ մի ճանապարհ չկա, որովհետեւ փոփոխությունների միակ հիմքը ժողովրդի կամարտահայտությունն  է, ուրիշ հիմք չի կարող լինել:

Ուզում եմ նորից անդրադառնալ հին բանավեճին՝ հեղափոխությո՞ւն, թե՞ ընտրություն: Էն ուժը, որն ընտրություններում 3.5 տոկոս է հավաքում, երբեք չի կարող հաջողված հեղափոխություն անի, բացառված է դա: Եվ հակառակը՝ այն ուժը, որն ի վիճակի է հաջողված հեղափոխություն անել, կարող է նաեւ ընտրություններում հաղթել: Ուզում եմ նաեւ Սասնա ծռերի հետ կապված պատմությանն անդրադառնալ, էլի կասկածով եմ վերաբերվել էն մարդկանց, անգամ ուղիղ ասել եմ դու հաստատ ԱԱԾ գործակալ ես, որ ասում էին՝ արա, սրանց խփել ա պետք, էդ ինչ ընտրությունների մասին եք խոսում, զենք տվեք գնանք փրթենք, թափենք: Հենց էս մարդիկ են Սասնա ծռերի տղերքին էդ հուսահատ քայլին դրդել, բայց երբ ծռերն ասացին ապստամբության կոչ ենք անում, վեր կացե՛ք, զենքերը վերցրե՛ք, քանի՞ հոգի կանգնեց ու զենք վերցրեց:

Սա  մեր քաղաքական իրողություններն է: Ամփոփելով ուզում եմ ասել, ուրեմն՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ Գյումրիում իրար հետ ստացել են ձայների 72 տոկոսը, Վանաձորում՝ 65 տոկոսը: Էդ չորս ուժը 2008-ից հետո տարբեր փուլերով եղել են իշխանության, էս քաղաքացիներն իրենց ընտրություններով ուղիղ արձանագրեցին իրենց համահեղինակությունը 2008 թվականից հետո ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր արատավոր երեւույթներին: Սա փաստ է, որը հնարավոր չի հերքել»,- եզրափակեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո արձագանքեց Էդուարդ Շարմազանովը՝ կոչ անելով խորհրդարանական բառապաշարով խոսել.

«Երկրորդը՝ զզվելը լավ բան չի, թույլ մարդիկ են զզվում, բերեք իրար հարգենք, համերաշխ աշխատենք»,- ասաց նա:

Տպել
4090 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին